Ապարանում «Ford Transit»-ը տապալել է երկաթե էլեկտրասյունը, կոտրել մի քանի եղևնիներ
Արտակարգ Պատահար![Ապարանում «Ford Transit»-ը տապալել է երկաթե էլեկտրասյունը, կոտրել մի քանի եղևնիներ](/timthumb.php?src=disc/27-06-24/de58ab11feefccb4d8fa42953183894e.jpg&w=780)
Այսօր՝ հունիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 07:50-ի սահմաններում վրացական համարանիշներով «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան Ապարան քաղաքում՝ Բաղրամյան փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը, կոտրել այն, ապա առաջ ընթանալով՝ բախվել 3 եղևնիների, կոտրել դրանք ու հայտնվել մայթին, հաղորդում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
![](banners/armflix.jpg)