Նախկինների մոտ Ալիևը կուռկուռի ձագ էր, հիմա ինքն է Ալիևի մոտ կուռկուռի ձագ. շուռնուխցին` Սրբազանին (տեսանյութ) Երբ Փաշինյանը եկել էր, ես իր վախվորած դեմքը զգացի, այնքան ամոթ էր. շուռնուխցի կին (տեսանյութ) Ես կխնդրեի նրանց գալ ու ապրել այստեղ, տեսնել թե ինչքան հեռու են ադրբեջանցիներն այստեղից. բնակիչ (տեսանյութ) Միրզոյանը Խորվաթիայի ԱԳ նախարարի հետ զրույցում ընդգծել է խաղաղության պայմանագրի կարևորությունը Այսօր Ս. Եվգինե կույսի, նրա հոր և մոր ու երկու եղբայրների` Սերգեյի և Ապիտոնի հիշատակության օրն է Խաղաղություն գոռալով հարց չի լուծվում, հատկապես, որ այդ ամենի տակ քաղաքացին միայն պատերազմ է տեսնում. Աբրահամյան Մինչև ե՞րբ, Արցախը հանձնեց, հիմա Սյունիքը… շուռնուխցի կինը հուզվեց՝ դիմելով Սրբազանին (տեսանյութ) Սերժ Սարգսյան. պայքար և արարում (տեսանյութ) ՈւՂԻՂ.Բագրատ Սրբազանի հանդիպումը` Շուռնուխի բնակիչների հետ Մեր հարուստ Արցախը հանձնեց, հիմա էլ Սյունիքն է հանձնում. Շուռնուխի բնակիչ 

Պետք է բացառել խտրականությունը ոստիկանության գործունեության շրջանակներում․ ՆԳ փոխնախարար

Իրավունք
 
Հունիսի 27-ին Եվրոպայի Խորհրդի «Հավասարության խթանումը և խտրականության բացառումը Հայաստանում» ծրագրի շրջանակում մեկնարկել է հավասարության և խտրականության դեմ թեմայով երկօրյա վերապատրաստման դասընթացը:
 
Դասընթացը կազմակերպվել է ՆԳ նախարարության և ոստիկանության ներկայացուցիչների համար՝ նպատակ ունենալով բացառել որևէ հիմքով խտրականությունը ոստիկանության գործունեության շրջանակներում, ինչպես նաև ամրապնդել ոստիկանության կարողությունները խտրականության դեմ պայքարի, խտրականության, ատելության և ռասիզմի շարժառիթով կատարված հանցանքների կանխման և դրանց բացահայտման ուղղությամբ՝ եվրոպական չափանիշներին համապատասխան:
 
Միջոցառմանը մասնակցում էին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը, Ծրագրի պատասխանատու Մարիամ Ալեքսանյանը, ՆԳ նախարարության և ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ։
 
Ողջունելով ներկաներին՝ փոխնախարարը շնորհակալություն է հայտնել թե՛ միջազգային, թե՛ հայաստանյան գործընկերներին՝ արդյունավետ համագործակցության համար՝ ուղղված ՆԳ նախարարության և ոստիկանության կարողությունների զարգացմանը։
 
Նա վերահաստատել է Եվրոպայի խորհրդի հետ արդյունավետ գործընկերությունը շարունակելու պատրաստակամությունը՝ նշելով, որ համագործակցությունը տարիների փորձ ունի և դրանով իսկ ապացուցել է իր արդյունավետությունը։
 
Արփինե Սարգսյանը կարևորել է հատկապես Ոստիկանության ոլորտի բարեփոխումների ներկա փուլում համատեղ քննարկումների և վերապատրաստումների իրականացումը, ինչը հնարավորություն է տալիս հասցեագրել գործնականում ի հայտ եկած խնդիրները, նախանշել համակարգային լուծումներ և ապահովել ՆԳ ծառայողների շարունակական կրթությունը։
 
Անդրադառնալով Եվրոպական դատարանի Օգանեզովան ընդդեմ Հայաստանի վճռին՝ Արփինե Սարգսյանը կարևորել է Կառավարության հատուկ ուշադրության ներքո գտնվող ընդգծումները և նշել ԵԽ կողմից մշակված հավասարության և խտրականության դեմ ոստիկանական կրթության և փոքրամասնությունների ներկայացուցիչների նկատմամբ ատելության, ատելության շարժառիթով կատարված հանցագործությունների դեմ պայքարի վերաբերյալ ձեռնարկների շուրջ համատեղ աշխատանքները շարունակելու հանձնառության մասին։
 
Նրա խոսքով ձեռնարկները պետք է դառնան ՆԳՆ կրթահամալիրում կրթական գործընթացի, այդ թվում՝ մշտական վերապատրաստումների պարտադիր բաղադրիչ։
 
Արփինե Սարգսյանը նշել է, որ ոստիկանության ծառայողների վերապատրաստումները պետք է լինեն տարեկան կտրվածքով, ինչը հնարավորության կտա վերլուծել գործնականում, այդ թվում՝ ծառայողների կարգապահական խախտումներում ի հայտ եկած խնդիրները և տարեկան վերապատրաստման պլանը կազմել ըստ թիրախային ուղղությունների։
 
Դասընթացավարների կազմում են Ռասիզմի և անհադուրժողականության դեմ Եվրոպական հանձաժողովի անդամ Վիգեն Քոչարյանը, Եվրոպայի խորհրդի ազգային փորձագետ Արսեն Նիկողոսյանը, միջազգային փորձագետներ Մոլդովայի և Չեռնոգորիայի Ներքին գործերի նախարարություններից։
 
Փորձագետներն ընդգծել են ՀՀ-ում իրավապահ մարմինների և հատկապես ոստիկանության գործունեության շրջանակներում խտրականության դեմ պայքարի լավագույն փորձի ներդրման անհրաժեշտությունը ինչպես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման, այնպես էլ մարդու իրավունքների պաշտպանության և խտրականության բացառման տեսանկյունից։
 
Փորձագետները հույս են հայտնել, որ ներկայացվող տեղեկատվության և ակտիվ քննարկումների միջոցով հնարավոր կլինի նպաստել ոստիկանության ծառայողների գիտելիքների և կարողությունների բարելավմանը։
Ընթերցվել է նաև Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեի ուղերձը, որում վերահաստատվել է Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանությանը և խտրականության բացառմանը աջակցելու ԵԽ պատրաստակամությունը:
 
Բացման խոսքով հանդես են եկել նաև Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը:
 
2024 թվականի ընթացքում նախատեսվում է անցկացնել հավասարության և խտրականության դեմ թեմայով երկօրյա վերապատրաստման դասընթացի ևս մեկ փուլ։
 
Դասընթացը Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» համատեղ ծրագրի մի մասն է, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից և իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից՝ «Հավասարության խթանումը և խտրականության բացառումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում:
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Նախկինների մոտ Ալիևը կուռկուռի ձագ էր, հիմա ինքն է Ալիևի մոտ կուռկուռի ձագ. շուռնուխցին` Սրբազանին (տեսանյութ) Երբ Փաշինյանը եկել էր, ես իր վախվորած դեմքը զգացի, այնքան ամոթ էր. շուռնուխցի կին (տեսանյութ)Իրավիճակը 4 տարի է, ինչ փոխվել է.այն օրվանից, երբ թշնամին ոտք է դրել` իրավիճակ է փոխվել. բնակիչ (տեսանյութ) Ես կխնդրեի նրանց գալ ու ապրել այստեղ, տեսնել թե ինչքան հեռու են ադրբեջանցիներն այստեղից. բնակիչ (տեսանյութ) Միրզոյանը Խորվաթիայի ԱԳ նախարարի հետ զրույցում ընդգծել է խաղաղության պայմանագրի կարևորությունը Այսօր Ս. Եվգինե կույսի, նրա հոր և մոր ու երկու եղբայրների` Սերգեյի և Ապիտոնի հիշատակության օրն է Խաղաղություն գոռալով հարց չի լուծվում, հատկապես, որ այդ ամենի տակ քաղաքացին միայն պատերազմ է տեսնում. Աբրահամյան Մինչև ե՞րբ, Արցախը հանձնեց, հիմա Սյունիքը… շուռնուխցի կինը հուզվեց՝ դիմելով Սրբազանին (տեսանյութ) Սերժ Սարգսյան. պայքար և արարում (տեսանյութ)Թուրքիայում կրկին անտառային հրդեհներ են (տեսանյութ)ՈւՂԻՂ.Բագրատ Սրբազանի հանդիպումը` Շուռնուխի բնակիչների հետ Մեր հարուստ Արցախը հանձնեց, հիմա էլ Սյունիքն է հանձնում. Շուռնուխի բնակիչ Բագրատ Սրբազանի սյունյաց այցի երրորդ օրը մեկնարկում է ՇուռնուխումԱրաքսի հովտի 42 կմ-ը վերահսկելու է այն պետությունը, որի ազդեցության տակ կլինի տարածաշրջանը. Սուրենյանց Արմեն Աշոտյանը շնորհավորել է Սերժ Սարգսյանի տարեդարձը2018-ին տեղի է ունեցել հետադիմական բնույթի շարժում.  «Հրապարակ»Վնասներ քամու հետևանքովԸմբշամարտի Մ17 ԵԱ. Գագիկ Ղազարյանը` ոսկե մեդալակիրՎարանը ժամանել է Իտալիա․ կբանակցի Ա սերիայի ակումբի հետԿրասնոդարի և Լոկոմոտիվի նախկին ֆուտբոլիստը տեղափոխվել է ՈւրարտուՈւկրաինան մեկ օրում շտապ էլեկտրաէներգիա է ներկրել երեք երկրներիցԱյսօր Դավիթ Բեկ գյուղում մարդն ասում է` կադաստրի վկայականով 50 հեկտար հող ունենք, որն այլևս մեր ձեռքում չէ. Սրբազան (տեսանյութ)Մբապեի համար նոր դիմակ են պատրաստելԻնչպե՞ս կարելի է ժողովրդին համոզել, որ այն հողերը, որոնք հանձնվում է թշնամուն` մերը չէ. Կապանի բնակիչ (տեսանյութ)Միայն ազատություն. թուրքի դրոշը չլինի մեր սահմանում. Կապանցի (տեսանյութ)Ես պատրաստ չեմ ապրելու թուրքական վիլայեթում. պատրաստ չեմ ապրելու Ալիևի թելադրանքով. Կապանի բնակիչ«Հարի Փոթերի» շապիկը աճուրդում վաճառվել է 1,9 միլիոն դոլարով․ նոր ռեկորդ է գրանցվելԻրանի նախագահական ընտրություններում կանխել են սաբոտաժն ու մի շարք կիբերհարձակումներԹուրքիայի երեք նահանգում կրկին անտառային հրդեհներ են մոլեգնելԱվանեսյանը հրաման է ստորագրել «Քոմիրնատի Օմիկրոն XBB.1.5» պատվաստանյութի վերաբերյալՍահակ Հովհաննիսյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ԵԱ բրոնզե մեդալակիրՍուրեն Պապիկյանը՝ քավոր․ մեծ խնջույք ԳյումրիումԵՄ-ն դատապարտել է իսրայելական բնակավայրերի ընդլայնումը Պաղեստինի տարածքումՄասիս քաղաքում փրկարարները քնեցնելու միջոցով վնասազերծել են քաղաքացուն կծած շանըՊետպատվերով պետությունից ու քաղաքացուց գումար են գանձել. ՊՎԾ բացահայտումներըՄիրզոյանը տարածաշրջանում ներկայիս իրավիճակի շուրջ զրույց է ունեցել Կոսովոյի փոխվարչապետի հետԵրևանում հսկայական բարդին արմատից պոկվել ու ընկել է. վնասվել է ավտոմեքենաՄիասին շարժումը իշխանությունից պահանջում են ներողություն խնդրել արցախցիներիցԱմեն ինչ նոր է սկսվում. մինչև հայն ու Հայաստանը չհաղթեն, խրամատ լքող չկա՛․ Աբրահամ ԳասպարյանՈւժերի համաչափությունն այնպիսին էր՝ հանգիստ կարող էին ընդամենը հրելով մարդկանց տարածքից հանել. Եսայի ՔարամյանԲասկետբոլի Հայաստանի կանանց հավաքականը հաղթել է ՎրաստանինՌուսաստանը կդառնա դեպի Չինաստան գազի խոշորագույն մատակարարը․ ՄիլլերԻ՞նչ կմնա Հայաստանից 2026-ին, ի՞նչ կկատարվի այդ ընթացքում, եթե Նիկոլը մնա իշխանության․ Արմեն ԱշոտյանԷստոնիայի վարչապետի պաշտոնում առաջադրվել է Շրջակա միջավայրի նախարար Քրիստեն ՄիխալըՎեհափառը Աստծու օգնականությունն ու զորակցությունն է հայցել բուժաշխատողներին իրենց առաքելության մեջԵրևանում մոտոցիկլը բախվել է բազալտե եզրաքարին ու կողաշրջվելԱրարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ժոզեպ Բոռելի հետՖրանսիական հայտնի ամսագրում լույս է տեսել «Տիգրանակերտ. հայկական հիշողությունը վտանգի տակ» հոդվածըԻնչ իրավիճակ է հեղեղումներից տուժած Սանահին կայարանում․ զրուցել են բնակիչների հետՃապոնիայի գլխավոր դատախազի պաշտոնն առաջին անգամ կզբաղեցնի կին պաշտոնյա
Ամենադիտված