Իրանը ողջունում է Հայաստանի կողմից Պաղեստին պետության ճանաչումը. դեսպան
Արտաքին Քաղաքական![Իրանը ողջունում է Հայաստանի կողմից Պաղեստին պետության ճանաչումը. դեսպան](/timthumb.php?src=disc/28-06-24/2bf37490b9fd0ab79e5755c0554f7274.jpg&w=780)
Իրանը ողջունում է Հայաստանի կողմից Պաղեստին պետության ճանաչումը և օգնությունը Պաղեստինի ժողովրդին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
«Հայաստանի այս համարձակ քայլը ցույց է տալիս, որ միջազգային հանրությունը կարևորում է Պաղեստինի ժողովրդի իրավունքները և դեմ է այդ իրավունքների ոտնահարմանը»,- ասել է Սոբհանին։
Նրա խոսքով, Թեհրանը սկզբունքորեն չի ճանաչում «մանուկներին սպանող» սիոնիստական ռեժիմը։ Նա ընդգծել է, որ այն երկրները, որոնք աջակցում են Պաղեստինին և նրա ժողովրդին, ճշմարտության կողմն են։
![](banners/armflix.jpg)