Այժմ ապագա ներուժցիները կունենան ավելի շատ ժամանակ հայտերը վերջնականացնելու համար․ ԲՏԱ նախարար Քաղաքակրթական Հայաստանի հակադրումը քաղաքական Հայաստանին աններելի և անմիտ ուրացում է․ Վարդան Ոսկանյան Ռուսական զորքերն ազատագրել են Դոնեցկի մարզի Սպորնոե և Նովոալեքսանդրովկա բնակավայրերը Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը հստակ տեսնում էի, թե ինչ ամպեր են կուտակվել մեր երկրի վրա․ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյան Սիրելի հայրենակիցներ, վաղը՝ հուլիսի 1-ին, ժամը 20։00-ին կրկին հանդիպում ենք Սուրբ Աննա եկեղեցու բակում․ Բագրատ Սրբազան Վերջին օրերին բանավեճ է ընթանում, թե ո՞վ, ե՞րբ է գնացել Տավուշ՝ սկսելու սահմանազատման դեմ պայքարը․ Մեսրոպ Առաքելյան Հրապարակվել են Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների 1 փուլի քվեարկության նախնական արդյունքները Մգեցված ապակիներով մեքենաների նկատմամբ «ռեյդեր»-ը շարունակվում են Մենք կհաղթենք, բարին կհաղթի չարին. Շարժման աջակից (տեսանյութ) Բոլոր իսկական, հայրենատենչ հայերը Սրբազան Պայքարի ու Սրբազանի կողքին են. Շարժման մասնակից (տեսանյութ) 

Պիտի լուծումներ ստանան մեր ժողովրդի առջև ծառացած բարդ խնդիրները, վերացվեն մոլորեցնող գործողություններն ու երևույթները. Գարեգին Բ

Հասարակություն

Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Գևորգյան հոգևոր ճեմարանի` 2023-2024 թթ․ ուսումնական տարվա փակման հանդիսությունը:

Միջոցառումը սկսվել է Տերունական աղոթքով, որից հետո հնչել են ՀՀ և Գևորգյան հոգևոր ճեմարանի օրհներգերը: Այնուհետև ներկաներին ողջունել էԳևորգյան հոգևոր ճեմարանի և Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի տեսուչ Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը:

Հայր Սուրբը, անդրադառնալով Եկեղեցու և հայ ժողովրդի կյանքում ճեմարանի ունեցած նշանակությանը, ուրախությամբ արձանագրել է, որ 2023-2024 և գալիք 2024-2025 ուսումնական տարիները նշանավորում են Գևորգյան հոգևոր ճեմարանի հիմնադրության մեկուկեսդարյա հոբելյանը։

«Հայոց Սրբություն Սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հիմնադրված ու այդ կենսավետ ավիշից սնվող այս հաստատության պատմությունն այլևս չափվելու է դարերով․․․։ Գևորգյան ճեմարանի հիմնադիր Գևորգ Դ Մեծագործից մինչև ազգիս Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ Շինարար հայրապետների խնամող շնչով ու հեռահայաց տեսիլքով է կերտվել և կերտվում դարավոր այս ավանդույթը, նրանց հայրական շունչն է, որ հաստատուն է պահում մեր բոլորիս սիրելի Գևորգյան ճեմարանը։ Նրա սրբազան կամարների տակ հասակ առած մեծերն են հյուսել ճեմարանական կրթության պսակը, որն այսօր մեր վտիտ ճակատներին ենք կրում՝ որպես ճեմարանավարտ հոգևորականներ»,- ասել է Հայր Շահեն։

Վերջում տեսուչ Հայր Սուրբն իր երախտագիտությունն է հայտնել Ամենայն Հայոց Հայրապետին ճեմարանի նկատմամբ ցուցաբերվող հայրական հոգածության և ուշադրության, ինչպես նաև ճեմարանի ուսուցչական-դասախոսական կազմին իրենց նվիրյալ աշխատանքի համար։

Գևորգյան հոգևոր ճեմարանի երգչախմբի կատարումներից հետո դասախոսների անունից ներկաներին խոսք է ուղղել պ․գ․թ․ Արսեն Հարությունյանը, իսկ ուսանողության անունից սրտի խոսք ասաց 6-րդ լսարանի սան Բարեշնորհ Տոնո սարկավագ Ղազարյանը։

Հանդիսության ընթացքում Հայոց Հայրապետը պարգևներ է հանձնել ուսման մեջ բարձր առաջադիմություն արձանագրած ուսանողներին:

Ցերեկույթն ամփոփվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական պատգամով ու օրհնությամբ։ Նորին Սրբությունը գոհունակությամբ ընդգծել է, որ Մայր Աթոռի տարեգրության մեջ արձանագրվել է արդյունավոր ուսումնառության, գիտելիքների ամբարման ու հոգևոր զարգացման ևս մեկ տարի։

Անդրադառնալով ճեմարանի 150-րդ տարեդարձին՝ Վեհափառ Հայրապետն արձանագրել է․ «Մեծ հոբելյանը մեկ անգամ ևս մեզ հիշեցնում է հոգևոր-կրթական հաստատությունների կոչման ու առաքելության և դարավոր ավանդների պահպանության կարևորությունը։ Գևորգյան հոգևոր ճեմարանի հիմնադիր Գևորգ Դ Հայրապետը, ինչպես մշտապես մեր Եկեղեցին, կրթության մեծ ջատագովն ու խրախուսողն էր, առավել ևս՝ հոգևոր կրթության, որը պայմանն է բարոյական արժեքներով առողջ հասարակության կազմավորման, մարդկային կյանքի աստվածօրհնյալ ընթացքի»։

Նորին Սրբությունը հավելել է, որ մեկ և կես դար շարունակ Գևորգյան ճեմարանը՝ հակառակ հայ ժողովրդի ապրած ծանր տարիների և կրած մեծ դժվարությունների, կրթել է արժանավոր եկեղեցականների և մտավորականների սերունդներ, ովքեր ազգային կյանքում վառ են պահել հոգևոր լույսի ջահը, առաջնորդել ազգի զավակներին և զարկ տվել նրանց առաջադիմությանը։

Հայոց Հովվապետը ընդգծել է նաև հոգևորականների առաքելության կարևորությունը ներկա ժամանակներում․ «Հայրենի մեր երկրի առջև այսօր ծառացած արտաքին և ներքին մարտահրավերները, հայրենիքում և սփյուռքի համայնքներում տիրող անհանդուրժողության ու թշնամանքի մերժելի դրսևորումները, ազգային արժանապատվության շարունակ ոտնահարման և խորացող հուսալքության մտահոգիչ երևույթները, ապագայի շուրջ համընդհանուր հեռանկարի բացակայությունը վկայում են, թե որքա՛ն բարդ և խորն են հիմնախնդիրները, որով և՝ մեծ ու բազմազան սպասումները Հայ Եկեղեցուց և եկեղեցականությունից։ ․․․Անտարակույս, մեր կյանքի հավատավոր ու հայրենասեր ընթացքով, անձնդիր, բոլորանվեր ծառայությամբ ու սկզբունքային կեցվածքով պիտի լուծումներ ստանան մեր ժողովրդի առջև ծառացած ներկա բարդ ժամանակների խնդիրները, վերացվեն մոլորեցնող գործողություններն ու երևույթները և հաղթահարվեն աստվածամերժ ու կորստաբեր ընթացքները հայրենական մեր կյանքում։

Հավատում ենք, որ իբրև Եկեղեցի՝ մեր Տիրոջ առաջնորդությամբ և մեր ժողովրդի միասնական ջանքերով, անպարտ ու զորավոր ոգով պիտի կարողանանք գտնել դեպի խաղաղ ու ապահով հանգրվաններ առաջնորդող ուղիները»։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև շեշտել է, որ մեր երկրին պատուհասած փորձությունները հնարավոր է հաղթահարել միայն առ Աստված ապավինությամբ ու ազգային միասնությամբ, ամուր պահելով հավատը, քրիստոնեական արժեքներով զորացնելով ու վեր բարձրացնելով մեր կյանքը և հաստատելով այն արդարության շավիղներում՝ զերծ պառակտումներից ու փլուզումներից, անտարբերությունից, անհոգի ու մակերեսային մտայնությունից։

Այս առնչությամբ Հայրապետը հորդորել է ապագա եկեղեցականներին իրենց ծառայությամբ հայորդիների սրտերում հաստատել սիրո, հույսի, հավատի տերունապարգև շնորհները և սեփական օրինակով առատացնել հավատարմությունն ու նվիրումը հայրենիքի, հայի ինքնության ու ազգային սրբությունների նկատմամբ։

Ամավերջյան փակման հանդիսության առիթով Հայոց Հայրապետն իր գնահատանքն է հայտնել տեսչական անձնակազմին և դասախոսներին՝ թելադրելով վերջիններիս հոգևոր կրթօջախի դերի ու կարևորության բարձր գիտակցությամբ շարունակելու կրթել հավատավոր, եկեղեցասեր ու հայրենասեր հոգևորականներ և Աստծո Խոսքի անհոգնաբեկ ավետարանողներ։

Նորին Սրբությունը նաև մաղթել է, որ Բարձրյալն առավել պայծառացնի ճեմարանականների միտքն ու հոգին, ամուր պահի հավատի և աննահանջ՝ ժողովրդին ու հայրենիքին ծառայելու սրբազան կոչման մեջ։

Վերջում Գարեգին Երկրորդ Հայրապետն աղոթք է բարձրացրել առ Աստված, որ Տերն Իր Սուրբ Աջի հովանու ներքո խաղաղություն և անվտանգություն պարգևի հայրենի մեր երկրին, բարօր կյանք՝ աշխարհասփյուռ հավատավոր մեր ժողովրդին։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Այժմ ապագա ներուժցիները կունենան ավելի շատ ժամանակ հայտերը վերջնականացնելու համար․ ԲՏԱ նախարարՔաղաքակրթական Հայաստանի հակադրումը քաղաքական Հայաստանին աններելի և անմիտ ուրացում է․ Վարդան ՈսկանյանՌուսական զորքերն ազատագրել են Դոնեցկի մարզի Սպորնոե և Նովոալեքսանդրովկա բնակավայրերըՍերժ Սարգսյանի հրաժարականի օրը հստակ տեսնում էի, թե ինչ ամպեր են կուտակվել մեր երկրի վրա․ քաղաքագետ Հրանտ Մելիք-ՇահնազարյանՍիրելի հայրենակիցներ, վաղը՝ հուլիսի 1-ին, ժամը 20։00-ին կրկին հանդիպում ենք Սուրբ Աննա եկեղեցու բակում․ Բագրատ ՍրբազանՎերջին օրերին բանավեճ է ընթանում, թե ո՞վ, ե՞րբ է գնացել Տավուշ՝ սկսելու սահմանազատման դեմ պայքարը․ Մեսրոպ Առաքելյան Զելենսկին խոսել է ՌԴ-ի հետ միջնորդների միջոցով բանակցություններ վարելու հնարավորության մասինՀրապարակվել են Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների 1 փուլի քվեարկության նախնական արդյունքներըՄգեցված ապակիներով մեքենաների նկատմամբ «ռեյդեր»-ը շարունակվում ենՄենք կհաղթենք, բարին կհաղթի չարին. Շարժման աջակից (տեսանյութ)Բոլոր իսկական, հայրենատենչ հայերը Սրբազան Պայքարի ու Սրբազանի կողքին են. Շարժման մասնակից (տեսանյութ)Սյունեցին իրավունք չունի հանձնվելու, սյունեցին Հայաստանի ողնաշարն է. շարժման մասնակից (տեսանյութ)Հո մենք դավաճան չե՞նք, որ անընդհատ տանք, տանք, տանք. պայքարի աջակից (տեսանյութ)Սրբազանը հանդիպումը մեկնարկեց աղոթքով (տեսանյութ)Այս շարժման բուն էությունն արժեքային փոփոխությունն ու չարիքին հեռացնելն է. Սրբազան Միջազգային հարթակներում սլովակ խորհրդարանականները միշտ պաշտպանել են ՀՀ-ի և Արցախի շահերը․ ՇարմազանովԳոչեցինք՝ «քայլ արա, մերժիր Սերժին»՝ առանց գիտակցելու, որ ինքներս ենք հայտնվելու մերժվածի վիճակում․ Արտակ Զաքարյան236 միլիոն եվրո վարկ են վերցրել. պետական պարտքը շարունակում է աճելԵրկիրը պետք է նպատակ, օրակարգ ունենա. Սրբազան Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում 6-րդն էՑանկությունս է, որ այս լուսանկարի հարգարժան մարդիկ կրկին լուսանկարվեն այս նույն վայրում` Արցախում․ Տիգրան ԱբրահամյանԲարեկենդան է՝ ուրախության ու հոգևոր մխիթարության օր, իսկ առջևում Վարդավառի պահքն էԵրևանում ԼԳԲՏ ակցիան ՀՀ պատվախնդիր քաղաքացիները խափանեցին Վեհափառը հորդորել է երիտասարդներին ամուր պահել սերը հայրենիքի նկատմամբ և գիտելիքով օգտակար լինելԲագրատ Սրբազանը Սիսիանում է (լուսանկարներ) Համաշխարհային տնտեսական ֆորումի պաշտոնյան անդրադարձել է ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ հանդիպմանըՄեր երկրում կառավարիչները բարոյական ոչ մի արգելք չունեն. Սրբազան Ուղիղ. Բագրատ Սրբազանը Սիսիանում հանդիպում է բնակիչներին Մենք բոլորս միասին կանգնել ենք, սառած աչքերով նայել ենք, թե ինչպես են մեր Արցախը հանձնում. Սրբազան Հունիսի 29-ի համար աննախադեպ շոգ է դիտվել 9 ռեգիոնալ մայրաքաղաքներումՊարոն նախագահ, Ձեր առաջնորդությունը և հաստատակամությունը ոգեշնչում են մեզ․ «Լույս» հիմնադրամ (տեսանյութ)Սիսիանում քաղաքացիները ողջունում են Բագրատ Սրբազանին (լուսանկարներ)Կոտայքի մարզում բախվել են «Mercedes»-ը, «BMW»-ն ու «Opel»-ը․ կա 1 զոհ, 4 վիրավորՀայաստան կժամանի Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարըՏեղի է ունեցել ՔՊ Գավառի Տարածքային կազմակերպության նախաձեռնող խմբի նիստՀնդկաստանում տանկի խորտակման հետևանգով 5 զինվոր է զոհվելՍերբիայի նախագահը հայտարարել է, որ աշխարհը պատրաստվում է մեծ պատերազմի Նրան վաղուց էին հետապնդում Պոլյանիչկոյի մարդիկ, մինչդեռ նա շարունակում էր համաձայնեցնել ինքնապաշտպանական ջոկատների գործողությունները Աստղաձոր գյուղում մեքենան բախվել է կայանված «Սպրինտեր»-ին, երկուսն էլ կողաշրջվել են. կա տուժած Նորվեգիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 14-րդ փաթեթին Անվտանգային մշտական մարտահրավերների, ինչպես նաև ներազգային պառակտվածության մթնոլորտում Հայաստանը բախվում է կառավարման ավտորիտար ռեժիմի շարունակական հաստաման հետՈւզում եմ ասել` ինչ եմ ակնկալում ես այս շարժումից. Շարժման աջակից Մարաշլյանի գոլն օգնում է Կոլամբուսին ջախջախել մրցակցին, Ինտեր Մայամին արտագնա հաղթանակ տոնեց Անկախ նրանից ով ինչ գաղափար ունի՝ մենք պիտի լուծենք մեր տան հարցերը, մենք՝ հայերս. Սրբազան (տեսանյութ) Մակրոնը քվեարկել է Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններում Բաքվում կարծում են, որ Իրանում ընտրությունների երկրորդ փուլը ստեղծել է «հաղթանակ-հաղթանակ» իրավիճակ Մեկնարկել են Դիարբեքիքրի Սբ․ Սարգիս հայկական եկեղեցու վերականգնողական աշխատանանքերը Թուրքիայում ծնելիության ցուցանիշի կտրուկ նվազում է նկատվում Այսօր մեր թշնամու արխորժակը Սյունիքն է. մի ոտքը Արցախն էր, կորցրել ենք, մյուսը` Սյունիքն է (տեսանյութ) 2020 թվականի մեր հայրենական պատերազմից հետո ինչ տեղի ունեցավ, դա էլ էր խաբեություն. Սրբազան
Ամենադիտված