Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2025-2027-ի Միջնաժամկետ ծախսային ծրագրի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը
Քաղաքական![Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2025-2027-ի Միջնաժամկետ ծախսային ծրագրի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը](/timthumb.php?src=disc/28-06-24/e849efde6e84bbb3a0e06c4fa68ed2af.jpg&w=780)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2025-2027 թվականների Միջնաժամկետ ծախսային ծրագրի (ՄԺԾԾ) մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը:
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է նախորդ քննարկումների հիման վրա իրականացված վերլուծությունը, որը ներառել է ՄԺԾԾ առաջարկի հիմքում դրված հիմնական սկզբունքները, պետական գերատեսչությունների ընթացիկ ու կապիտալ ծախսերի սահմանաչափերի գնահատումը, հարկաբյուջետային շրջանակի ծախսային հատվածը:
Ըստ աղբյուրի՝ ներկայացված միջնաժամկետ ծախսային ծրագրի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են դիտարկումներ ծրագրի առանձին կետերի շուրջ:
Նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է գերատեսչությունների ղեկավարներին շարունակել աշխատանքները 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը վերջնական տեսքի բերելու և թիրախները հստակեցնելու ուղղությամբ:
![](banners/armflix.jpg)