Վրաստանը մինչև 2030 թվականը կդառնա ԵՄ անդամ․ Իրակլի Կոբախիձե
Աշխարհ![Վրաստանը մինչև 2030 թվականը կդառնա ԵՄ անդամ․ Իրակլի Կոբախիձե](/timthumb.php?src=disc/28-06-24/2860ecffa8efbf83bc9c15934c70ea3d.jpg&w=780)
Վրաստանը մինչև 2030 թվականը կդառնա Եվրամիության անդամ, քանի որ պատրաստ կլինի անդամակցությանը մյուս թեկնածու երկրներից ավելի լավ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ խորհրդարանին ներկայացնելով կառավարության մեկ տարվա աշխատանքի մասին հաշվետվությունը: «Բնականաբար, ասոցիացիայի օրակարգով և ինը առաջնահերթություններով նախատեսված պայմանները հետագայում ևս կկատարվեն։ Մինչև 2030 թվականը Վրաստանը թեկնածու երկրների շարքում առավել պատրաստ կլինի դառնալ Եվրամիության լիիրավ անդամ», - ասել է Կոբախիձեն։
Նա նաև խոստացել է շարունակել ակտիվ համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ։
![](banners/armflix.jpg)