Իրանի նախագահական ընտրություններին արդեն մասնակցել է շուրջ 16,5 միլիոն մարդ
Աշխարհ![Իրանի նախագահական ընտրություններին արդեն մասնակցել է շուրջ 16,5 միլիոն մարդ](/timthumb.php?src=disc/28-06-24/3003777f5a587be070fd3cd5b4f36ce3.jpg&w=780)
Իրանում ընթացող նախագահական ընտրություններին Թեհրանի ժամանակով ժամը 18:00-ի դրությամբ մասնակցել է մոտ 16,5 միլիոն ընտրող։ Այդ մասին հայտնում է իրանագետ Վարդան Ոսկանյանը․
«Քվեարկելու իրավունք ունեցող իրանցիների ընդհանուր թիվը 62 միլիոն է։ Քվեարկությանը մասնակցության ամենաբարձր ցուցանիշներն Իրանում սովորաբար գրանցվում են 17:00-ից 20:00-ն ընկած ժամանակահատվածում, իսկ ընտրատեղամասերը փակվելու են Թեհրանի ժամանակով ուղիղ կեսգիշերին»,- հայտնել է իրանագետը։
![](banners/armflix.jpg)