Վրթանես Սրբազանն իր հայրական օրհնությունը փոխանցեց մարզերում արցախցիներին ու խոսեց հետագա քայլերից
Հրապարակումներ![Վրթանես Սրբազանն իր հայրական օրհնությունը փոխանցեց մարզերում արցախցիներին ու խոսեց հետագա քայլերից](/timthumb.php?src=disc/28-06-24/ae6e0b60332533d8fa6e066d55a5d3a7.jpg&w=780)
Հունիսի 26-27-ը Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն այցելեց Մասյացոտնի թեմ` արցախահայության հետ հանդիպելու նպատակով: Հայտնում են Արցախի թեմից։
Թեմակալ առաջնորդը տեղի հոգևորականների ուղեկցությամբ այցելեց գյուղ Արարատ, Վեդի, Արտաշատ և Մասիս քաղաքներ: Վրթանես Սրբազանն իր հայրական օրհնությունը փոխանցեց ներկաներին, ներկայացրեց հանդիպումների նպատակն ու հետագա անելիքները:
Հանդիպմանը ելույթ ունեցան նաև Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ տիար Լեռնիկ Հովհաննիսյանն ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական ծառայության գրասենյակի փոխտնօրեն տիկին Ազատուհի Սիմոնյանը:
![](banners/armflix.jpg)