Տաթև-Աղվանի-Կապան մայրուղին է՝ անմխիթար վիճակում․ ռազմավարական նշանակությունը անգնահատելի է. պատգամավոր
Հասարակություն![Տաթև-Աղվանի-Կապան մայրուղին է՝ անմխիթար վիճակում․ ռազմավարական նշանակությունը անգնահատելի է. պատգամավոր](/timthumb.php?src=disc/28-06-24/f2306a5ef9cfb1843730211f9dd9fb28.jpg&w=780)
Սյունիքի մարզի Տաթև-Աղվանի-Կապան մայրուղին է, որը ասֆալտապատվելուց հետո (2021 թ.) ամեն տարի հիմնանորոգում, մասնակի վերանորոգում են, սակայն շարունակում է անմխիթար վիճակում գտնվել: Այդ մասին ահազանգում է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը․
«Սա, ի դեպ, այն ճանապարհն է, որը թմբկահարվում էր որպես այլընտրանքային և եկել էր փոխարինելու Գորիս-Որոտան-Շուռնուխ-Կապան ճանապարհին, որի տարբեր հատվածներ գործող կառավարիչը պարզապես նվիրեց, զիջեց Ադրբեջանին:
Սա ոչ միայն մարզային, այլ հանրապետական առանցքային նշանակություն ունեցող երակ է, որի ռազմավարական նշանակությունը բոլոր առումներով անգնահատելի է»,- գրել է նա։
![](banners/armflix.jpg)