Դատապարտյալի հեռուստացույցի միջից հեռախոս են հայտնաբերել
Հասարակություն![Դատապարտյալի հեռուստացույցի միջից հեռախոս են հայտնաբերել](/timthumb.php?src=disc/28-06-24/00f62e9c65f1f27db8460addc3460280.jpg&w=780)
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները զննության են ենթարկել դատապարտյալ Մ․Զ․-ի անվամբ քաղաքացուհի Տ․Մ․-ի կողմից բերված հեռուստացույցը։ Զննությամբ ծառայողները հեռուստացույցի մեջ պատրաստված թաքստոցից հայտնաբերել են բջջային հեռախոս։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարչական վարույթ։
Քրեակատարողական ծառայությունը շարունակում է հետևողական պայքարը թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցման դեմ։
![](banners/armflix.jpg)