Հրշեջները մարել են Մաստարա գյուղում բռնկված հրդեհը
Հասարակություն![Հրշեջները մարել են Մաստարա գյուղում բռնկված հրդեհը](/timthumb.php?src=disc/28-06-24/e70e6a77e4bbc756f81a04a1ca8909b3.jpg&w=780)
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հունիսի 28-ին, ժամը 17։52-ին ահազանգ է ստացել, որ Մաստարա գյուղում այրվում է տան տանիք։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 11-րդ փողոց 1-ին փակուղու տներից մեկի տանիքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։20-ին, մարվել՝ 18։36-ին։ Մասամբ այրվել են տան (մոտ 77 քմ) տանիքի փայտե կառուցատարրերը և ասբոշիֆերը։
![](banners/armflix.jpg)