Եթե ԵՄ մտնելու հանրաքվե անենք, մարդիկ հարց են տալու՝ պատրա՞ստ է արդյոք ԵՄ-ն, այդ պատասխանը չունեմ. Փաշինյան (տեսանյութ) Կոշտ միջոցներ ենք ձեռնարկելու, եթե պատմամշակութային շենքերի սեփականատերերը խնդիրները չլուծեն (տեսանյութ) Կիրանցում տրվելիք գումարներն ո՞ւմ հաշվին է, գիտենք, որ ադրբեջանական տրանսֆերով գումար է մտնում ՀՀ. Գառնիկ Դանիելյան Որոշ հասցեներում գազ չի լինի Լույս չի լինելու Մաքսային հսկողությունից թաքցված 100-ից ավելի բջջային հեռախոսների ներկրման փորձը ՀՀ կանխվել է (տեսանյութ) ՌԴ-ում ՀՀ դեսպանը այցելել է Բելգորոդում Ուկրաինայի զինված ուժերի կողմից ավերված շենք Տարադրամի փոխարժեքները հուլիսի 1-ին Հուսով ենք՝ ԱՄՆ կոնգրեսականների բանաձևը կընդունվի և տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի․ Արցախի ԱԺ Բյուջեի ծախսերի 80%-ը նախկինից ժառանգված են ու պարտադիր ծախսեր են. Փաշինյանը կրկին իր ձախողումները բարդում է նախկինների վրա (տեսանյութ) 

Եղել է կանխամտածված սադրանք՝ խաղաղ հավաքի ընթացքը խաթարելու, այն անկարգության վերածելու և ճնշելու նպատակով. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնությունը հանցանքի մասին հաղորդում ներկայացրեց գլխավոր դատախազություն: Այն վերաբերում է հունիսի 12-ին ոստիկանության կողմից թույլ տրված օրենքի բազմաթիվ խախտումներին: Բազմաթիվ տուժողներ հանցանքի մասին հաղորդումներ են տվել: «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը լրագրողների հետ զրույցում նշեց՝ իրենց տեսանկյունից հունիսի 12-ին տեղի են ունեցել ոչ միայն անջատ դեպքեր՝ հատուկ միջոցների կիրառման կամ ցուցարարների նկատմամբ ոստիկանական բռնության, այլ եղել է ոստիկանության ղեկավարության կողմից կանխամտածված սադրանք խաղաղ հավաքի ընթացքը խաթարելու, այն անկարգության վերածելու և ճնշելու նպատակով:

«Բոլոր այն փաստերը, որ հավաքել ենք, մասնավորաբար՝ ոստիկանության գործողությունների առումով, վկայում են դրա մասին: Առաջին՝ ի սկզբանե խաղաղ հավաքի հարևանությամբ ներկա են եղել ոստիկանության զորքեր, մինչդեռ համապատասխան օրենքներով դա արգելվում է: Երկրորդ՝ հունիսի 12-ին 17:30-ից սկսած ոստիկանական պատի կողմից սկսվել են սադրանքներ խաղաղ ցուցարարների նկատմամբ, մասնավորապես՝ վերջիններիս ուղղությամբ նետվել են տարբեր իրեր: Երրորդ՝ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից խաղաղ ցուցարարներ են անջատվել ցույցից և հետո դաժան ծեծի ենթարկվել: Չորրորդ՝ հատուկ միջոցների կիրառումը ցուցարարների նկատմամբ այն դեպքում, երբ ցուցարարներից ոստիկանների նկատմամբ որևէ վտանգ չի եղել, ընդ որում՝ հատուկ միջոցների կիրառումը ոչ միայն տեղի է ունեցել անհարկի, այլև տեղի է ունեցել բոլոր հրահանգների խախտումներով»:

Նախաձեռնությունն առաջարկում է դատախազությանը՝ նախաձեռնել քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 236, 441, 450 հոդվածներով: «Այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում հունիսի 12-ին, ցանկացած խելամիտ շրջանակներից դուրս եկած իրադարձություն է: Սա ուղիղ ոտնձգություն է ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության, քաղաքացիների իրավունքների դեմ և կազմակերպված ու հովանավորված է գործող քաղաքական իշխանության կողմից և արվել է ոստիկանության ձեռքերով»:

Նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը «Փաստի» հետ զրույցում ևս շեշտում է՝ ցուցարարներին անջատելու և նրանց անհատական կամ խմբային ծեծի ենթարկելու գործողությունները, լուսաձայնային նռնակներ նետելը և մյուս գործողությունները Քրեական օրենսգրքով սահմանված նորմերի, «Ոստիկանության մասին», «Ոստիկանության զորքերի մասին» օրենքների, ոստիկանության գործողությունների ուղեցույցի ու կանոնադրության և այլ նորմատիվ իրավական ակտերի և դրույթների խախտումներ են: «Այս և այլ խախտումների վերաբերյալ Դատախազությանը ներկայացված հաղորդմանը կցել ենք բոլոր տեսանյութերը, որոնք վկայում են մեր կողմից վկայակոչված փաստերի մասին: Ակնկալում ենք, որ քրեական վարույթ կնախաձեռնվի: Արձանագրել ենք նաև, թե ինչպես է ստացվում, որ երբ քաղաքացին շիշ է նետում, նա անմիջապես իդենտիֆիկացվում և ձերբակալվում է, նույնիսկ կալանավորվում, իսկ մարդու կողոսկրերը ջարդող ոստիկանին ոչ մի պատասխանատվության չեն ենթարկում»,- նշեց Սողոմոնյանը:

Ի դեպ, բավականին ուշագրավ մի իրադարձության մասին: Մենուա Սողոմոնյանը լրագրողների հետ զրույցում, արձագանքելով մարտի 1-ի և հունիսի 12-ի դեպքերի նմանությունների մասին հարցին, ասել էր՝ «մարտի 1-ին 10 զոհ է եղել, հունիսի 12-ին, դեռևս, ցավոք սրտի, զոհ չի եղել»: Այնուհետև շտկել էր սեփական վրիպակը՝ ոչ թե ցավոք սրտի, այլ բարեբախտաբար, ընդ որում՝ հազար ներողություն խնդրելով: Իշխանական որոշ «փիառչիկներ» ու սատելիտներ վերցրել էին լրագրողների հետ մոտ 12 րոպեանոց զրույցը, «կտրել» այդ հատվածը և տարածել սոցցանցերի իրենց էջերում: «Դժվար է գնահատական տալ մարդու խոսքը մոնտաժված ձևով ներկայացնելուն: Լեզվի սայթաքումը նկատվեց իմ գործընկերների ու լրագրողների կողմից, և անմիջապես ներողություն խնդրեցի: Սա հանրությանը մատուցված մանիպուլյացիոն ապատեղեկատվություն է: Չի հրապարակվում ամբողջ տեսանյութը: 

Մասնագետ չեմ, բայց սա զրպարտություն է: Սա նշանակում է, որ պետական մակարդակով իրականացվում է հանրության մոլորեցում, այն էլ՝ այսպիսի ճղճիմ, փնթի ձևերով ու մեթոդներով: Ցանկացած խելամիտ մարդու համար պարզ է, որ սա ափսոսանք չէ, այլ պարզապես լեզվի սայթաքում: Հունիսի 12- ին ես և իմ ընտանիքը եղել ենք առաջին շարքերում, ինչպես կարող էի ափսոսանք հայտնել: Իսկ ինչ վերաբերում է հունիսի 12-ը մարտի 1-ի հետ համեմատել-չհամեմատելու հանգամանքին, ապա այստեղ հատկանշականը ոչ թե երկու իրադարձությունների տարբեր դրվագների նմանությունն է, այլ այն, որ երկու իրադարձությունն էլ սերտորեն կապված են նույն անձի իշխանատենչության հետ. մի դեպքում Փաշինյանը բռնությունը օգտագործել է իշխանության հասնելու, մյուս դեպքում՝ իշխանությունը պահելու համար»,- եզրափակեց Մենուա Սողոմոնյանը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Եթե ԵՄ մտնելու հանրաքվե անենք, մարդիկ հարց են տալու՝ պատրա՞ստ է արդյոք ԵՄ-ն, այդ պատասխանը չունեմ. Փաշինյան (տեսանյութ)Կոշտ միջոցներ ենք ձեռնարկելու, եթե պատմամշակութային շենքերի սեփականատերերը խնդիրները չլուծեն (տեսանյութ) Կիրանցում տրվելիք գումարներն ո՞ւմ հաշվին է, գիտենք, որ ադրբեջանական տրանսֆերով գումար է մտնում ՀՀ. Գառնիկ ԴանիելյանՈրոշ հասցեներում գազ չի լինիԼույս չի լինելու Մաքսային հսկողությունից թաքցված 100-ից ավելի բջջային հեռախոսների ներկրման փորձը ՀՀ կանխվել է (տեսանյութ)ՌԴ-ում ՀՀ դեսպանը այցելել է Բելգորոդում Ուկրաինայի զինված ուժերի կողմից ավերված շենք Տարադրամի փոխարժեքները հուլիսի 1-ին Հուսով ենք՝ ԱՄՆ կոնգրեսականների բանաձևը կընդունվի և տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի․ Արցախի ԱԺԲյուջեի ծախսերի 80%-ը նախկինից ժառանգված են ու պարտադիր ծախսեր են. Փաշինյանը կրկին իր ձախողումները բարդում է նախկինների վրա (տեսանյութ)Կարմրուկի աճ է գրանցվել․ նոր տվյալներ ՀՀ-ին աջակցում ենք ոստիկանական ռեֆորմների, արդարադատության, գենդերային հավասարության հարցերում (տեսանյութ)Ապրենք մինչև 2032 թվական, որ Աջափնյակում մետրո նստենք (տեսանյութ) Ադրբեջանցիներն իրենց ոչ սպորտային են պահել ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների պարգևատրման ժամանակԿալանավորվել է Աշտարակ ԲԿ-ի տնօրեն Արգիշտի Հովհաննիսյանը Կիրանցից Ադրբեջանին է հանձնվել կադաստրային վկայական ունեցող 8 հեկտար վարելահող. Ոսկան Սարգսյան Խոսքի ազատությունը պետք է ընկալել ոչ թե որպես ցնցոտիավոր ջադու, այլ՝ վայելչատես այցելու. Փաշինյան (տեսանյութ)Օրվա խորհուրդ. Հուլիսի 1Վերջում պարզվելու է, որ միակ «ապօրինի գույքը» մեր հայրենիքն էր. Վահե Հովհաննիսյան ԱՄՆ դեսպանը կարծում է, որ ՀՀ-ում ժողովրդավարական առաջընթաց կա, կատարյալ կառավարություններ էլ չկան (տեսանյութ)ՀԱԷԿ-ում ընթանում են պլանային նախազգուշական վերանորոգման աշխատանքներ Համաշխարհային բանկը 110 մլն դոլարի վարկ կտա ՀՀ-ինՀՀ ՊՆ ժամկետային զինծառայողը «Mercedes»-ով բախվել է դաշտում կայանված «Mercedes Sprinter»-ինՋրատարի վթարները կարող են կրկնվել․ ԱրեյանՀամեստ Աֆրիկյանը՝ բռնցքամարտի պատանեկան ԵԱ չեմպիոնՈւՂԻՂ. Փաշինյանը մասնակցում է ժողովրդավարության հայկական ֆորումինԱրարատի մարզում 2 ժամում թափվել է ողջ հուլիս ամսվա տեղումներին հավասար անձրև. Սուրենյան Խոշոր վթար` Ռուբինյանց-Ուլնեցի խաչմերուկի մոտ․ երկու մարդ վիրավոր է Դանակահարություն՝ Երևանում․ բժիշկները պայքարում են տղամարդու կյանքի համար․ կան ձերբակալվածներՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԴեռ՝ առանց անունների. 3 անձին սպանողին՝ տնային կալանք, ոստիկանի ուղղությամբ դատարկ շիշ նետողին՝ «ուղեգիր» դեպի ՔԿՀ. 168.amԱստղագուշակ հուլիսի 1-ի համարԵվրոպան պատրաստ չէ Թրամփի հաղթանակին․ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարԲելառուսի ԳՇ-ն հայտնել է սահմանին ուկրաինացի զինվորականների ակտիվության մասինԱնգլիայի հավաքականի քամբեքը․ Սաութգեյթի թիմը քառորդ եզրափակիչում էԱյժմ ապագա ներուժցիները կունենան ավելի շատ ժամանակ հայտերը վերջնականացնելու համար․ ԲՏԱ նախարարՔաղաքակրթական Հայաստանի հակադրումը քաղաքական Հայաստանին աններելի և անմիտ ուրացում է․ Վարդան ՈսկանյանՌուսական զորքերն ազատագրել են Դոնեցկի մարզի Սպորնոե և Նովոալեքսանդրովկա բնակավայրերըՍերժ Սարգսյանի հրաժարականի օրը հստակ տեսնում էի, թե ինչ ամպեր են կուտակվել մեր երկրի վրա․ քաղաքագետ Հրանտ Մելիք-ՇահնազարյանՍիրելի հայրենակիցներ, վաղը՝ հուլիսի 1-ին, ժամը 20։00-ին կրկին հանդիպում ենք Սուրբ Աննա եկեղեցու բակում․ Բագրատ ՍրբազանՎերջին օրերին բանավեճ է ընթանում, թե ո՞վ, ե՞րբ է գնացել Տավուշ՝ սկսելու սահմանազատման դեմ պայքարը․ Մեսրոպ Առաքելյան Զելենսկին խոսել է ՌԴ-ի հետ միջնորդների միջոցով բանակցություններ վարելու հնարավորության մասինՀրապարակվել են Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների 1 փուլի քվեարկության նախնական արդյունքներըՄգեցված ապակիներով մեքենաների նկատմամբ «ռեյդեր»-ը շարունակվում ենՄենք կհաղթենք, բարին կհաղթի չարին. Շարժման աջակից (տեսանյութ)Բոլոր իսկական, հայրենատենչ հայերը Սրբազան Պայքարի ու Սրբազանի կողքին են. Շարժման մասնակից (տեսանյութ)Սյունեցին իրավունք չունի հանձնվելու, սյունեցին Հայաստանի ողնաշարն է. շարժման մասնակից (տեսանյութ)Հո մենք դավաճան չե՞նք, որ անընդհատ տանք, տանք, տանք. պայքարի աջակից (տեսանյութ)Սրբազանը հանդիպումը մեկնարկեց աղոթքով (տեսանյութ)Այս շարժման բուն էությունն արժեքային փոփոխությունն ու չարիքին հեռացնելն է. Սրբազան
Ամենադիտված