Պատանի բռնցքամարտիկ Սիմոն Սիմոնյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դարձել Եվրոպայի չեմպիոն Եվրո-2024. ո՞վ կլինի Իսպանիայի մրցակիցը 1/4 եզրափակչում Եթե ԵՄ մտնելու հանրաքվե անենք, մարդիկ հարց են տալու՝ պատրա՞ստ է արդյոք ԵՄ-ն, այդ պատասխանը չունեմ. Փաշինյան (տեսանյութ) Կոշտ միջոցներ ենք ձեռնարկելու, եթե պատմամշակութային շենքերի սեփականատերերը խնդիրները չլուծեն (տեսանյութ) Կիրանցում տրվելիք գումարներն ո՞ւմ հաշվին է, գիտենք, որ ադրբեջանական տրանսֆերով գումար է մտնում ՀՀ. Գառնիկ Դանիելյան Որոշ հասցեներում գազ չի լինի Լույս չի լինելու Մաքսային հսկողությունից թաքցված 100-ից ավելի բջջային հեռախոսների ներկրման փորձը ՀՀ կանխվել է (տեսանյութ) ՌԴ-ում ՀՀ դեսպանը այցելել է Բելգորոդում Ուկրաինայի զինված ուժերի կողմից ավերված շենք Տարադրամի փոխարժեքները հուլիսի 1-ին 

Այս իշխանությունների բանաձևածը անհայրենիքությունն ու անհիշողություն կենսաբանական օրգանիզմի «գաղափարաբանությունն» է. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ոչնչիզմի, «զրոյական կետի», «դրա մասին պիտի դեռ 6 տարի առաջ ասեի» և նմանօրինակ այլ հանճարեղ «գաղափարների» մեծն ռահվիրան վերջերս վերստին փայլատակեց նորանոր «մարգարիտներով: Ահավասիկ, յուրայինների հետ «քաղաքական ժողովի» ժամանակ հայտարարեց, թե՝ «իրական Հայաստանի գաղափարախոսությունը հետևյալն է՝ երբ ժողովուրդն ասում ա մեզ և բոլորին։ Ասում ա՝ լսեք, չենք ուզում այլևս մաքառել, չենք ուզում գոյատևել, չենք ուզում տառապել, չենք ուզում զոհաբերվել, ուզում ենք ուղղակի ապրել»:

«Իրական Հայաստանի» մասին հերթական սնանկությունը դնենք մի կողմ ու առժամանակ կենտրոնանանք «պարզապես ապրելու» ոչ այն է՝ ուղերձի, ոչ այն է՝ «գաղափարաբանության» վրա: Նախ՝ ի՞նչ է նշանակում՝ «չենք ուզում այլևս մաքառել, չենք ուզում գոյատևել, չենք ուզում տառապել»: Իսկ ո՞վ է, առհասարակ, նման բաներ ուզում: Ոչ մի խելքը գլխին, հոգեկան շեղումներ չունեցող մարդ, անկախ սեռից, կրոնական կամ ազգային պատկանելությունից, ոչ մի խելքը գլխին ժողովուրդ, հասարակություն, հանրույթ, իհարկե, չի ուզում տառապել: Բայց, ի՞նչ է, մեր սերունդը, որ իր ուսերին կրեց ԽՍՀՄ փլուզման ու անկախության վերականգնման, Արցախի ազատամարտի փորձությունները, ի՞նչ է, ուզում էր տառապե՞լ: Թե՞ մենք ուզում էինք, որ 88-ին Հայաստանի ավելի քան 30 տոկոսն ավերակած երկրաշարժ լինի, կամ էներգետիկ ճգնաժամ լինի, որպեսզի գոյատևենք, բայց կարողանանք վերապրել ու ոտքի կանգնել: Թե՞ մեր պապերի սերունդն էր ուզում, որ Երկրորդ աշխարհամարտ լինի, չնկարագրենք, թե ինչպիսի ավերումներով ու տառապանքներով հագեցած:

Թե՞ մեր պապերի հայրերի սերունդն էր երազում Առաջին աշխարհամարտի ու Հայոց ցեղասպանության մասին: Արժե՞ շարունակել թվարկումը: Ո՛չ: Սեփական ազգի, ժողովրդի, նաև աշխարհի պատմության հիմնական իրադարձությունների մասին տեղյակներն իրենք էլ կարող են դա հրաշալի անել, իսկ անտեղյակներին, որ երևի «Այբբենարանն» էլ մինչև վերջ չեն կարդացել, անիմաստ է բացատրել հանրահայտ բաներ: Հիմա՝ հարց. իսկ որտե՞ղ կլինեինք մենք, ո՞վ կլինեինք մենք, առհասարակ կլինեի՞նք, եթե մեր նախնիներն էլ առաջնորդվեին Նիկոլ Փաշինյանի բանաձևած «պարզապես ապրելու», կներեք արտահայտության համար՝ «գաղափարաբանությամբ»: Եվ իսկապես էլ, ինչպե՞ս մեր նախնիները չեն «ֆայմել», որ կարելի է ուրանալ սեփական ազգությունը, հավատը, պատմությունը ու... «պարզապես ապրել»: Իբր որպես ի՞նչ էին մաքառում, օրինակ՝ Վանում կամ Մուսա լեռան վրա, ինչո՞ւ էին Սարդարապատում կամ Ապարանում կռվում թուրքերի դեմ, այլ ոչ թե, Փաշինյանի մոտեցմամբ ու քարոզմամբ, «պարզապես ապրում»: Իբր որպես ի՞նչ էին մեր պապերը արդյունաբերություն ու տնտեսություն ստեղծում, մաքառում ու պայքարում, հաճախ չափաբաժնով հաց էլ չունենալով: Ինչո՞ւ էին, օրինակ՝ կամավորագրվում հայկական դիվիզիաներին ու հարյուր հազարներով զոհվում Հայրենական պատերազմի ճակատներում: Ըստ Փաշինյանի, ինչո՞ւ չէին հոգնում մաքառելուց, ինչո՞ւ միանգամից հոժարակամ չէին մտնում ֆաշիստական համակենտրոնացման ճամբարների գազախցիկները՝ մրմնջալով՝ «մենք պարզապես ուզում ենք ապրել, չենք ուզում մաքառել...»:

Կամ վերցնենք ամենամեծ հայերից մեկին՝ Մեսրոպ Մաշտոցին: Իբր ինչո՞ւ էր մաքառում, պայքարում, հայոց գրերը վերականգնում, դպրոցների ցանց ստեղծում: Փաշինյանը ինչոր հրաշքով հայտնվեր 5-րդ դարի սկզբներում ու քարոզեր, թե՝ «բա ձեզ պետք է, էն է՝ ասորերեն, պարսկերեն, հունարեն գրերը կան, էլի, հերիք չի՞ գոյատևեք, եկեք ապրենք, պարզապես ապրենք... Կարելի է ավելի աբսուրդ տարբերակներ նկարագրել, որպեսզի առավել ևս ընդգծվի, որ այն, ինչ ասում է Փաշինյանը, նույնիսկ ավելի վատ բան է, քան անհեթեթությունը: Դա ոչնչացման ու վերացման «գաղափարախոսություն» է, չնայած, որպես ծաղր, փաթեթավորված է «պարզապես ապրենք» կապակցությամբ: Աշխարհում կան, իհարկե, կենդանի օրգանիզմներ, որ «պարզապես ապրում» են: Ասենք՝ անձրևորդերը, պլանկտոնը, մանրէները, սպորները, մի խոսքով: Չնայած, գիտնականկենսաբանները կհակաճառեն, որ թվարկվածները պարզապես չեն ապրում, այլ յուրաքանչյուրը ծառայում է որոշակի նպատակի: Բայց, մեծ հաշվով, այն, ինչ առաջարկում է Նիկոլ Փաշինյանը կամ ձևակերպում է որպես «գաղափարախոսություն», ընդամենը քարոզչություն է այն բանի, որ մենք դադարենք ազգ լինելուց, դադարենք հայրենիք ունենալ, վերանանք մարդկային արժեքներից, մոռանանք մեր ժողովրդի պատմությունը, մշակույթը ու վերածվենք պարզապես կենսաբանական օրգանիզմների:

Կարճ ասած՝ Փաշինյանի քարոզածն այն է, որ շուրջբոլորը լինեն միայն անհայրենիք, սեփական ժողովրդի հավատն ու պատմությունը ուրացած կենսաբանական օրգանիզմներ, որոնք, եթե այս կարճընթաց կյանքում ունեն էլ նպատակներ, ապա դրանք հանգում են ուտել-խմել-քնել-արթնանալ-գնալ սանհանգույց շղթային: Հա, ընթացքում հասցնեն «հերոսանալ»՝ Փաշինյանին հարկեր ու տուգանքներ մուծելով, որպեսզի նա՝ Փաշինյանը, և իր մերձավոր շրջապատը ցոփ ու շվայտ ապրուստ ունենան: Նոր չէ, իհարկե, Փաշինյանը որովայնամտության կամ ստամոքսային մտածելակերպի քարոզներ անում: Պարզապես առաջներում դա մասնավոր բնույթ էր կրում ու տարածվում էր սահմանափակ թվով ընթերցողների շրջանում, իսկ հիմա դա հասցվել է «պետական գաղափարախոսության» մակարդակի ու ստացել նոր՝ առավել դավադիր ու վտանգավոր դրսևորումներ: Չմոռանանք ասել, որ մաքառելուց հոգնած լինելն ու պարզապես ապրել ցանկանալը նշանակում է նաև, որ չպետք է լինեն դպրոցներ, բուհեր:

«Պարզապես ապրել» ցանկացողի ինչի՞ն է պետք դպրոց կամ, առավել ևս, համալսարան: Չէ՞ որ կրթություն ստանալն էլ որոշակի մաքառում ու պայքար է ենթադրում: Ասենք, ինչո՞ւ միայն դա: Բանակ ընդհանրապես պետք չէ: Ինչո՞ւ պիտի մարդիկ, այն էլ՝ հիմնականում 18-20 տարեկան, տառապեն ու մաքառեն: Հետևաբար, բանակ ու զինված ուժեր էլ պետք չեն: Ի դեպ, պատանիների հետ հանդիպման ժամանակ էլ Փաշինյանը նրանց «խելք էր սովորեցնում», որ կյանքը բացառապես միայն հաճույքներ ստանալու համար է, իսկ կյանքում ամեն ինչ պայմանավորված է հենց դրանով, այսինքն՝ հաճույք ստանալու ձգտումով: Սա լիովին համահունչ է Փաշինյանի աշխարհընկալմանը, այն է՝ ամեն ինչից ստանալ բացառապես անձնական շահույթ, հաճույք՝ ունենալով զրո պարտավորություն, կրելով զրո պատասխանատվություն: Հա, պատասխանատվության մասին: Արդեն իսկ իր սատելիտների միջոցով ցրցամ է տրվում Հայաստանի կործանման պատասխանատվությունը «3 միլիոն վարչապետների» հավաքական գրպանը նետելու նպատակը: Թե բա՝ «ուզում ենք պարզապես ապրել, հոգնել ենք մաքառելուց»...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Պատանի բռնցքամարտիկ Սիմոն Սիմոնյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դարձել Եվրոպայի չեմպիոն ՌԴ ՀՕՊ-ը 36 ուկրաինական ԱԹՍ է խոցելՎանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ավտոճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար Եվրո-2024. ո՞վ կլինի Իսպանիայի մրցակիցը 1/4 եզրափակչում Եթե ԵՄ մտնելու հանրաքվե անենք, մարդիկ հարց են տալու՝ պատրա՞ստ է արդյոք ԵՄ-ն, այդ պատասխանը չունեմ. Փաշինյան (տեսանյութ)Կոշտ միջոցներ ենք ձեռնարկելու, եթե պատմամշակութային շենքերի սեփականատերերը խնդիրները չլուծեն (տեսանյութ) Կիրանցում տրվելիք գումարներն ո՞ւմ հաշվին է, գիտենք, որ ադրբեջանական տրանսֆերով գումար է մտնում ՀՀ. Գառնիկ ԴանիելյանՈրոշ հասցեներում գազ չի լինիԼույս չի լինելու Մաքսային հսկողությունից թաքցված 100-ից ավելի բջջային հեռախոսների ներկրման փորձը ՀՀ կանխվել է (տեսանյութ)ՌԴ-ում ՀՀ դեսպանը այցելել է Բելգորոդում Ուկրաինայի զինված ուժերի կողմից ավերված շենք Տարադրամի փոխարժեքները հուլիսի 1-ին Հուսով ենք՝ ԱՄՆ կոնգրեսականների բանաձևը կընդունվի և տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի․ Արցախի ԱԺԲյուջեի ծախսերի 80%-ը նախկինից ժառանգված են ու պարտադիր ծախսեր են. Փաշինյանը կրկին իր ձախողումները բարդում է նախկինների վրա (տեսանյութ)Կարմրուկի աճ է գրանցվել․ նոր տվյալներ ՀՀ-ին աջակցում ենք ոստիկանական ռեֆորմների, արդարադատության, գենդերային հավասարության հարցերում (տեսանյութ)Ապրենք մինչև 2032 թվական, որ Աջափնյակում մետրո նստենք (տեսանյութ) Ադրբեջանցիներն իրենց ոչ սպորտային են պահել ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների պարգևատրման ժամանակԿալանավորվել է Աշտարակ ԲԿ-ի տնօրեն Արգիշտի Հովհաննիսյանը Կիրանցից Ադրբեջանին է հանձնվել կադաստրային վկայական ունեցող 8 հեկտար վարելահող. Ոսկան Սարգսյան Խոսքի ազատությունը պետք է ընկալել ոչ թե որպես ցնցոտիավոր ջադու, այլ՝ վայելչատես այցելու. Փաշինյան (տեսանյութ)Օրվա խորհուրդ. Հուլիսի 1Վերջում պարզվելու է, որ միակ «ապօրինի գույքը» մեր հայրենիքն էր. Վահե Հովհաննիսյան ԱՄՆ դեսպանը կարծում է, որ ՀՀ-ում ժողովրդավարական առաջընթաց կա, կատարյալ կառավարություններ էլ չկան (տեսանյութ)ՀԱԷԿ-ում ընթանում են պլանային նախազգուշական վերանորոգման աշխատանքներ Համաշխարհային բանկը 110 մլն դոլարի վարկ կտա ՀՀ-ինՀՀ ՊՆ ժամկետային զինծառայողը «Mercedes»-ով բախվել է դաշտում կայանված «Mercedes Sprinter»-ինՋրատարի վթարները կարող են կրկնվել․ ԱրեյանՀամեստ Աֆրիկյանը՝ բռնցքամարտի պատանեկան ԵԱ չեմպիոնՈւՂԻՂ. Փաշինյանը մասնակցում է ժողովրդավարության հայկական ֆորումինԱրարատի մարզում 2 ժամում թափվել է ողջ հուլիս ամսվա տեղումներին հավասար անձրև. Սուրենյան Խոշոր վթար` Ռուբինյանց-Ուլնեցի խաչմերուկի մոտ․ երկու մարդ վիրավոր է Դանակահարություն՝ Երևանում․ բժիշկները պայքարում են տղամարդու կյանքի համար․ կան ձերբակալվածներՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԴեռ՝ առանց անունների. 3 անձին սպանողին՝ տնային կալանք, ոստիկանի ուղղությամբ դատարկ շիշ նետողին՝ «ուղեգիր» դեպի ՔԿՀ. 168.amԱստղագուշակ հուլիսի 1-ի համարԵվրոպան պատրաստ չէ Թրամփի հաղթանակին․ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարԲելառուսի ԳՇ-ն հայտնել է սահմանին ուկրաինացի զինվորականների ակտիվության մասինԱնգլիայի հավաքականի քամբեքը․ Սաութգեյթի թիմը քառորդ եզրափակիչում էԱյժմ ապագա ներուժցիները կունենան ավելի շատ ժամանակ հայտերը վերջնականացնելու համար․ ԲՏԱ նախարարՔաղաքակրթական Հայաստանի հակադրումը քաղաքական Հայաստանին աններելի և անմիտ ուրացում է․ Վարդան ՈսկանյանՌուսական զորքերն ազատագրել են Դոնեցկի մարզի Սպորնոե և Նովոալեքսանդրովկա բնակավայրերըՍերժ Սարգսյանի հրաժարականի օրը հստակ տեսնում էի, թե ինչ ամպեր են կուտակվել մեր երկրի վրա․ քաղաքագետ Հրանտ Մելիք-ՇահնազարյանՍիրելի հայրենակիցներ, վաղը՝ հուլիսի 1-ին, ժամը 20։00-ին կրկին հանդիպում ենք Սուրբ Աննա եկեղեցու բակում․ Բագրատ ՍրբազանՎերջին օրերին բանավեճ է ընթանում, թե ո՞վ, ե՞րբ է գնացել Տավուշ՝ սկսելու սահմանազատման դեմ պայքարը․ Մեսրոպ Առաքելյան Զելենսկին խոսել է ՌԴ-ի հետ միջնորդների միջոցով բանակցություններ վարելու հնարավորության մասինՀրապարակվել են Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների 1 փուլի քվեարկության նախնական արդյունքներըՄգեցված ապակիներով մեքենաների նկատմամբ «ռեյդեր»-ը շարունակվում ենՄենք կհաղթենք, բարին կհաղթի չարին. Շարժման աջակից (տեսանյութ)Բոլոր իսկական, հայրենատենչ հայերը Սրբազան Պայքարի ու Սրբազանի կողքին են. Շարժման մասնակից (տեսանյութ)
Ամենադիտված