Հուլիսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմային բարձր 1 աստիճանով Դա տառապանք է, շուտ պետք է վերջանա. ՌԴ-ում ՀՀ դեսպանն այցելել է Ուկրաինայի հարվածներից տուժածներին (տեսանյութ) Կանանց պոտենցիալը մենք դռների հետևում կողպել ենք․ Փաշինյան (տեսանյութ) Թուրքիայում սկսել են այրել սիրիացիների տները, խանութները և ջարդ ու փշուր անել բոլոր տեսակի սեփականության միջոցները․ Կարեն Հովհաննիսյան Արթուր Աբրահամը Մայք Թայսոնին հայկական կոնյակ է նվիրել Հակոբ Սիմիդյանը պիտի նայի էս կադրերն ու ամաչի. ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյան (տեսանյութ) Նորագյուղ թաղամասը դառնալու է Երևանի նոր կենտրոնը. Ավինյան Պատանի բռնցքամարտիկ Սիմոն Սիմոնյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դարձել Եվրոպայի չեմպիոն Եվրո-2024. ո՞վ կլինի Իսպանիայի մրցակիցը 1/4 եզրափակչում Եթե ԵՄ մտնելու հանրաքվե անենք, մարդիկ հարց են տալու՝ պատրա՞ստ է արդյոք ԵՄ-ն, այդ պատասխանը չունեմ. Փաշինյան (տեսանյութ) 

«Շարժման տրանսֆորմացիա է տեղի ունենում, այն թևակոխում է կառուցվածքայնացման և ինստիտուցիոնալացման փուլ». «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իր ելույթներից մեկի ժամանակ Բագրատ Սրբազանը հետևյալ ձևակերպումը կատարեց. «Հարյուր իշխանություն էլ փոխվի, էլ ավելի վատն է լինելու մեր կյանքը, որովհետև հիմնադրություն ու հիմք չի ունենալու, որովհետև իշխանությունը ծնվելու է այն նույն չարիքի միջից, որում հիմա ապրում ենք: Մեր շարժումը արժեքային, արժեհամակարգային ու քաղաքակրթական դաշտի փոփոխության մասին է, որը բերելու է քաղաքական լուծման»։ Շարժումը փորձում է հստակ քայլերով առաջ ընթանալ արդյունքի հասնելու համար: Իշխանությունը սա որակում է որպես շարժման մարում, փորձագետները՝ դինամիկայի փոփոխություն և վերաձևակերպում:

«ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը նշում է՝ շարժումը մարում է այն դեպքում, երբ հայտարարվում է, որ շարժման կողմից ձևակերպված պահանջն այլևս արդիական չէ: «Այդ տեսանկյունից չունենք նման իրավիճակ, շարժման պահանջն ավելի քան կա: Շարժումը մարում է այն դեպքում, երբ հայտարարվում է, որ դադարեցվում են գործողություններն անորոշ ժամանակով և այլն: Հիմա այս պարագայում ի՞նչ է տեղի ունեցել: Շարժման հետ որոշակի տրանսֆորմացիա է տեղի ունենում, շարժումը թևակոխում է կառուցվածքայնացման և ինստիտուցիոնալացման փուլ: Սա նշանակում է, որ ավելի թիրախային, նպատակային գործառնելու համար ձևավորվում է կառուցվածք, այդ կառուցվածքն իրենից ներկայացնում է տարբեր ուղղություններով՝ տեղեկատվական, քարոզչական, մարդկային ռեսուրսների, կազմակերպչական և այլն, խմբերի ձևավորում, որոնցից յուրաքանչյուրն ունի իր հստակ ֆունկցիաները, և բոլորը միասին, որպես մեկ օրգանիզմ, ներդաշնակ գործում են:

Ինչո՞վ է պայմանավորված նման տրանսֆորմացիան: Դա պայմանավորված է նրանով, որ գործող իիշխանություններն ունեն շատ լուրջ աջակցություն՝ ի դեմս Անկարայի և Բաքվի, և հետևապես շարժումը պայքարում է ոչ միայն գործող վարչախմբի դեմ, այլ նաև նրան շատ լրջորեն աջակցող ուժային կենտրոնների, առաջին հերթին՝ Անկարայի և Բաքվի դեմ: Սա անհավասար պայքար է, և այդ անհավասար պայքարում պետք է լինել շատ ավելի կազմակերպված ու ֆունկցիոնալ: Այդ է պատճառը, որ շարժումը տրանսֆորմացիա է ապրում: Երկրորդ հանգամանքը. ճիշտ չէ և չի կարելի անընդհատ շարժման ընթացքի, արդյունքների մասին գնահատականներ տալիս համեմատության եզր ունենալ միայն 2018 թ. ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցածի հետ:Եթե այն ժամանակ ընթացքը համեմատաբար շատ արագ է եղել, դա չի նշանակում, որ եթե ցանկացած շարժման ընթացքը չի համապատասխանում այդ չափանիշներին, պետք է համարել մարած: Այն ժամանակվա իրավիճակը, հանրային ընկալումները, ապատիայի, հանրության շրջանում իրականացված ապատեղեկատվության, քարոզչության մակարդակը, ուժային կենտրոնների դիրքորոշումները, միջազգային կոնսենսուսը, աշխարհաքաղաքական համատեքստը այլ է եղել, տարբեր, և ժամանակը նպաստավոր է եղել 2018 թ.-ի ապրիլմայիսի շարժման ահագնացման և արդյունքի համար: Հիմա իրավիճակն այլ է, և նշանակում է, որ պետք է այս այլ՝ ավելի աննպաստ իրավիճակում դրան հակադրենք ավելի կազմակերպվածություն, կառուցվածքայնություն, թիրախամետություն»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սողոմոնյանը:

Դիտարկմանը, որ հանրության շրջանում կա այն կարծիքը, թե ժամանակը Հայաստանի դեմ է աշխատում, ուստի շտապել է պետք, քանզի կարող ենք ուշանալ, և օրվա իշխանությունները հերթական զիջումները կանեն, մեր զրուցակիցն այսպես է արձագանքում. «Խնդիրը հետևյալն է. նայած, թե ինչի, ինչպիսի աղետ կանխելու դեմ ենք պայքարում: Կորցրել ենք 12 հազար քառակուսի կիլոմետր տարածք, մեր սրբավայրերը, 150 հազար մարդ տեղահանվել է, այս տեսանկյունից ուշացե՞լ ենք, թե՞ ոչ: Այո, ուշացել ենք: Բայց արդյո՞ք դա նշանակում է, որ որևէ բան չպետք է անենք: Իհարկե՝ ոչ: Պետք է շարունակել պայքարել, որքան էլ զիջումներ լինեն, որքան էլ չհասցնենք զիջումների մի մասի դեմն առնել, համենայն դեպս, այն աղետը, որը սպասվում է՝ պետականության կորստի իմաստով, պետք է լինի ամենակարևոր մոտիվացիան, որ, անկախ ամեն ինչից, ավելի լավ է առավել ժամանակատար, մտածված պայքար տանել և շտապողականություն չդրսևորել»:

Շարժումը որոշել է «տարածվել» դեպի մարզեր: Կլինեն այցելություններ, քննարկումներ ու հանդիպումներ: Սա շատ է կարևորվում, քանի որ մշտապես նշվում է, որ մարզերի պարագայում կա տեղեկատվության պակաս և իրազեկվածության խնդիր: «Բագրատ Սրբազանը մեկնեց Սյունիք, պարզապես անհրաժեշտություն է մարդկանց հետ տեղերում շփվելը, որովհետև գիտենք, որ հատկապես մարզերում, գյուղական բնակավայրերում մարդիկ անկողմնակալ, օբյեկտիվ տեղեկությունից, մեկնաբանությունից զերծ են մնում: Այս իշխանությունների՝ տեղեկատվության, ԶԼՄ-ների ոլորտում վարած քաղաքականության պայմաններում, երբ պարզապես փակվում են ընդդիմադիր լրատվամիջոցներ կամ դադարեցվում է դրանց հանրապետական սփռումը, իսկ Հանրային հեռուստաընկերությունը ծառայեցվում է զուտ որպես քաղաքական իշխանության քարոզչական գործիք, առավել օբյեկտիվություն և անաչառություն ապահովելու համար անհրաժեշտ են նման այցերը, տեղում շփումները, մարդկանց կողմից բարձրացվող հարցերին տրվող պատասխանները, շարժումն ավելի ներառական դարձնելը, որովհետև ինչ-որ մի փուլում ակնկալվում են ճնշման գործողություններ ոչ միայն Երևան քաղաքում, այլ նաև մարզերում»,- ընդգծում է նախաձեռնության անդամը:

Այս շարժման ընթացքում ականատես եղանք, թե ինչպես մարդիկ զրկվեցին աշխատանքից Սրբազանին աջակցելու համար, թե ինչպես ձերբակալվեցին որոշակի ակցիաներ իրականացնելիս, բայց հիմնական թիրախում արցախահայությունն էր և Արցախի քաղաքական դեմքերը: Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչած և իրեն ամեն կերպ Արցախից ու արցախցիներից հեռու վանող Հայաստանի ներկայիս իշխանությունները նույն Արցախի գույքի «հափշտակության» գործեր են քննում, ձերբակալում և կալանավորում են համայնքապետերին և այլն, զուգահեռ ատելության հերթական չափաբաժինը ներարկում հասարակության ներսում: Մեր զրուցակիցը նշում է՝ սրա երեք հիմնական շերտ-պատճառներ կան:

«Առաջինը՝ Արցախի տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին մեկուսացնելով՝ ցանկանում են կոտրել պայքարի թափը: Ղեկավարներն արցախցիների շրջանում առավել հեղինակություն ունեցող մարդիկ են, ուստի այսպիսով ցանկանում են կազմակերպված բողոքը, շարժումը դրանով կասեցնել: Երկրորդ՝ այս իշխանությունները ցանկանում են ծառայություն մատուցել Ադրբեջանին Արցախի հետ կապված ինստիտուցիոնալ ամեն ինչ վերացնելով, ոտնատակ տալով. վերջին դրսևորումն Արցախի նախագահի մեքենայի առգրավումն էր: Երրորդ՝ ցանկանում են հանրության մեջ կարծիք արմատավորել, որ այս պայքարը, շարժումը արցախցիների համար է, արցախցիներինն է, դրա վրա խաղալով՝ արցախցիների դեմ հանել հասարակության տարբեր հատվածների, շերտերի և դրանով խորացնել ներազգային թշնամանքը, պառակտումը և ատելությունը: Այդպիսով, համազգային, համաժողովրդական պայքարի ֆոնը թուլացնելով՝ տպավորություն ստեղծել, որ սա բնակչության մի խմբի շահերի սպասարկմանն ուղղված շարժում է և փորձել դրանով լայն խմբերին հետ պահել շարժումից ու պայքարից»,-եզրափակում է Մենուա Սողոմոնյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հուլիսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմային բարձր 1 աստիճանով Դա տառապանք է, շուտ պետք է վերջանա. ՌԴ-ում ՀՀ դեսպանն այցելել է Ուկրաինայի հարվածներից տուժածներին (տեսանյութ)Կանանց պոտենցիալը մենք դռների հետևում կողպել ենք․ Փաշինյան (տեսանյութ) Թուրքիայում սկսել են այրել սիրիացիների տները, խանութները և ջարդ ու փշուր անել բոլոր տեսակի սեփականության միջոցները․ Կարեն ՀովհաննիսյանԳյումրի քաղաքի 33-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ եղբոր սպանության կասկածանքով Արթուր Աբրահամը Մայք Թայսոնին հայկական կոնյակ է նվիրել Հակոբ Սիմիդյանը պիտի նայի էս կադրերն ու ամաչի. ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյան (տեսանյութ)Նորագյուղ թաղամասը դառնալու է Երևանի նոր կենտրոնը. Ավինյան Պատանի բռնցքամարտիկ Սիմոն Սիմոնյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դարձել Եվրոպայի չեմպիոն ՌԴ ՀՕՊ-ը 36 ուկրաինական ԱԹՍ է խոցելՎանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ավտոճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար Եվրո-2024. ո՞վ կլինի Իսպանիայի մրցակիցը 1/4 եզրափակչում Եթե ԵՄ մտնելու հանրաքվե անենք, մարդիկ հարց են տալու՝ պատրա՞ստ է արդյոք ԵՄ-ն, այդ պատասխանը չունեմ. Փաշինյան (տեսանյութ)Կոշտ միջոցներ ենք ձեռնարկելու, եթե պատմամշակութային շենքերի սեփականատերերը խնդիրները չլուծեն (տեսանյութ) Կիրանցում տրվելիք գումարներն ո՞ւմ հաշվին է, գիտենք, որ ադրբեջանական տրանսֆերով գումար է մտնում ՀՀ. Գառնիկ ԴանիելյանՈրոշ հասցեներում գազ չի լինիԼույս չի լինելու Մաքսային հսկողությունից թաքցված 100-ից ավելի բջջային հեռախոսների ներկրման փորձը ՀՀ կանխվել է (տեսանյութ)ՌԴ-ում ՀՀ դեսպանը այցելել է Բելգորոդում Ուկրաինայի զինված ուժերի կողմից ավերված շենք Տարադրամի փոխարժեքները հուլիսի 1-ին Հուսով ենք՝ ԱՄՆ կոնգրեսականների բանաձևը կընդունվի և տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի․ Արցախի ԱԺԲյուջեի ծախսերի 80%-ը նախկինից ժառանգված են ու պարտադիր ծախսեր են. Փաշինյանը կրկին իր ձախողումները բարդում է նախկինների վրա (տեսանյութ)Կարմրուկի աճ է գրանցվել․ նոր տվյալներ ՀՀ-ին աջակցում ենք ոստիկանական ռեֆորմների, արդարադատության, գենդերային հավասարության հարցերում (տեսանյութ)Ապրենք մինչև 2032 թվական, որ Աջափնյակում մետրո նստենք (տեսանյութ) Ադրբեջանցիներն իրենց ոչ սպորտային են պահել ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների պարգևատրման ժամանակԿալանավորվել է Աշտարակ ԲԿ-ի տնօրեն Արգիշտի Հովհաննիսյանը Կիրանցից Ադրբեջանին է հանձնվել կադաստրային վկայական ունեցող 8 հեկտար վարելահող. Ոսկան Սարգսյան Խոսքի ազատությունը պետք է ընկալել ոչ թե որպես ցնցոտիավոր ջադու, այլ՝ վայելչատես այցելու. Փաշինյան (տեսանյութ)Օրվա խորհուրդ. Հուլիսի 1Վերջում պարզվելու է, որ միակ «ապօրինի գույքը» մեր հայրենիքն էր. Վահե Հովհաննիսյան ԱՄՆ դեսպանը կարծում է, որ ՀՀ-ում ժողովրդավարական առաջընթաց կա, կատարյալ կառավարություններ էլ չկան (տեսանյութ)ՀԱԷԿ-ում ընթանում են պլանային նախազգուշական վերանորոգման աշխատանքներ Համաշխարհային բանկը 110 մլն դոլարի վարկ կտա ՀՀ-ինՀՀ ՊՆ ժամկետային զինծառայողը «Mercedes»-ով բախվել է դաշտում կայանված «Mercedes Sprinter»-ինՋրատարի վթարները կարող են կրկնվել․ ԱրեյանՀամեստ Աֆրիկյանը՝ բռնցքամարտի պատանեկան ԵԱ չեմպիոնՈւՂԻՂ. Փաշինյանը մասնակցում է ժողովրդավարության հայկական ֆորումինԱրարատի մարզում 2 ժամում թափվել է ողջ հուլիս ամսվա տեղումներին հավասար անձրև. Սուրենյան Խոշոր վթար` Ռուբինյանց-Ուլնեցի խաչմերուկի մոտ․ երկու մարդ վիրավոր է Դանակահարություն՝ Երևանում․ բժիշկները պայքարում են տղամարդու կյանքի համար․ կան ձերբակալվածներՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԴեռ՝ առանց անունների. 3 անձին սպանողին՝ տնային կալանք, ոստիկանի ուղղությամբ դատարկ շիշ նետողին՝ «ուղեգիր» դեպի ՔԿՀ. 168.amԱստղագուշակ հուլիսի 1-ի համարԵվրոպան պատրաստ չէ Թրամփի հաղթանակին․ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարԲելառուսի ԳՇ-ն հայտնել է սահմանին ուկրաինացի զինվորականների ակտիվության մասինԱնգլիայի հավաքականի քամբեքը․ Սաութգեյթի թիմը քառորդ եզրափակիչում էԱյժմ ապագա ներուժցիները կունենան ավելի շատ ժամանակ հայտերը վերջնականացնելու համար․ ԲՏԱ նախարարՔաղաքակրթական Հայաստանի հակադրումը քաղաքական Հայաստանին աններելի և անմիտ ուրացում է․ Վարդան ՈսկանյանՌուսական զորքերն ազատագրել են Դոնեցկի մարզի Սպորնոե և Նովոալեքսանդրովկա բնակավայրերը
Ամենադիտված