Գնահատանքի է արժանի Կանադայի հետևողական աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը․ Փաշինյանը՝ Թրյուդոյին Մարտակերտից մարդիկ անտառներով են փորձել դուրս գալ, բայց մի մասը մահացել է ճանապարհներին (տեսանյութ) Բաքվի նպատակը հայերին վերացնելն էր, 120 000 մարդ ԼՂ-ում մատնվեց սովի․ «Freedom House» (տեսանյութ) Աշտարակում կասեցվել է երեխաների զարգացման կենտրոնի արտադրական գործունեությունը Պարգևատրումներ՝ ԱԺ-ում Եթե ժողովուրդն ուզենա անել իշխանափոխություն, կանի, ոչ ոք չի կարող դեմն առնել. Նիկոլ Փաշինյան Ադրբեջանը հարձակվեց ԼՂ-ի վրա, ինչից հետո հայերը բռնագաղթեցին. «Freedom House»-ի զեկույցը (տեսանյութ) Հուլիսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմային բարձր 1 աստիճանով Դա տառապանք է, շուտ պետք է վերջանա. ՌԴ-ում ՀՀ դեսպանն այցելել է Ուկրաինայի հարվածներից տուժածներին (տեսանյութ) Կանանց պոտենցիալը մենք դռների հետևում կողպել ենք․ Փաշինյան (տեսանյութ) 

Հայաստանի «եվրաինտեգրման» խորշերը. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարիներ շարունակ Հայաստանը կարողանում է օգտվել ԵԱՏՄ-ի՝ ինտեգրացիոն տնտեսական հարթակի ընձեռած մեխանիզմներից, ինչի արդյունավետ կիրառման արդյունքում մեր երկիրը հատկապես վերջին մի քանի տարիներին բարձր տնտեսական աճ է գրանցում։ Ժամանակի ընթացքում ԵԱՏՄ-ի տնտեսական հարթակը համագործակցության խորացման նոր հնարավորություններ է բացում, տնտեսական ու մաքսային բնույթի պայմանագրեր են կնքվում։ Օրինակ՝ ԵԱՏՄ երկրներն Իրանի հետ կնքեցին ազատ առևտրի համաձայնագիր։ Ներկայում, երբ Ռուսաստանն Արևմուտքի պատժամիջոցների ճնշման տակ է, Իրանի հետ կապվելու խնդիրն ավելի է կարևորում։ Իսկ ԵԱՏՄ-ի և Իրանի համագործակցության խորացումը մեծ հնարավորություն է ՀՀ–ի համար, քանի որ մեր երկիրը կապող օղակ է Իրանի և ՌԴ–ի միջև։ Այս հանգամանքը կարող է խթանող դերակատարություն ունենալ Հյուսիս–Հարավ ավտոմայրուղու կառուցման համար, քանի որ Ռուսաստանից Իրան և հակառակ ուղղությամբ ապրանքները հիմնականում այդ ճանապարհով են գնալու։

Իսկ Իրանի և ՌԴ–ի համար այս կարևոր առևտրային ճանապարհը կարող է նաև քաղաքականապես ամրապնդել Սյունիքի սահմանը՝ ինչ–որ տեսանկյունից նաև Հայաստանի անվտանգության համար երաշխիք ստեղծելով։ Սակայն այսօր իրավիճակն այնպիսին է, որ նույնիսկ ԵԱՏՄ-ի ընձեռած հնարավորությունները ռեալիզացնելու խնդիր կա։ Չի եղել որևէ դեպք, որ ՀՀ իշխանությունները դժգոհություն հայտնեն ԵԱՏՄ-ի հետ կապված կամ խոսեն այս կառույցին անդամակցությունը սառեցնելու մասին, ինչպես որ ՀԱՊԿ-ի դեպքում է։ Ավելին, ՀՀ իշխանությունները մեծ հոժարությամբ մասնակցում են ԵԱՏՄ-ի շրջանակներում նախատեսվող բոլոր նիստերին։ Իսկ Փաշինյանն էլ ընդգծում էր, թե ԵԱՏՄ-ն չպետք է ունենա աշխարհաքաղաքական օրակարգ։ Բայց նույնիսկ ԵԱՏՄ-ի հարթակից լիովին գոհ լինելու պարագայում ՀՀ իշխանությունները մեծ ակտիվությամբ առաջ են մղում Հայաստանի՝ ԵՄ անդամակցության թեման։

Փաշինյանն էլ հայտարարում է, թե կցանկանար, որ հենց այս տարի էլ Հայաստանը ԵՄ անդամ դառնար։ Վերջին շրջանում առավել «ոգևորված» արևմտամոլները իշխանությունների աջակցությամբ առաջ են մղում ԵՄ-ին միանալու թեմայով հանրաքվե անցկացնելու հարցը։ Օրերս էլ Ազգային ժողովում հրավիրվել էին խորհրդարանական լսումներ «Հայաստանի` Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեմայով: Լսումների ժամանակ փորձում էին հիմնավորումներ գտնել, թե ԵՄ-ին ինտեգրվելը Հայաստանի համար ուղղակի «փրկություն» է։ Բայց փաստական վերլուծություն կատարելու դեպքում կարելի է տեսնել, որ լիովին անորոշ է, թե ընդհանրապես ինչ առավելություն է տալու ԵՄ անդամակցությունը Հայաստանին, երբ մեր տնտեսությունը փոխկապակցված է Ռուսաստանի տնտեսության հետ։ Եթե Հայաստանը ԵՄ-ին անդամակցի, ապա պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից, որը մեր արտահանման հիմնական շուկան է։

Նույնիսկ հիմա ԵՄ-ն հայկական ապրանքների արտահանման համար նպաստավոր պայմաններ չի ստեղծում, ապա ինչպե՞ս է դա կատարվելու միանգամից, եթե, օրինակ՝ հանրաքվեում մարդիկ ինչ-որ հրաշքով կողմ քվեարկեն։ Եվ ընդհանրապես, սկսած էներգետիկ խնդիրներից՝ տնտեսական առումով բազմաթիվ հարցեր կան, որոնք բաց են մնում, ու ԵՄ-ն դրանք այս պահին ի վիճակի չէ լուծել։ Ու ոչ միայն այս պահին: Ճիշտ է՝ ԵՄ-ից պարբերաբար ֆինանսական միջոցներ են տրամադրում, բայց Բրյուսելից չեն օգնում ՀՀ-ում արտադրությունը զարգացնել ու արտահանմանն ուղղված տնտեսության համար ճանապարհ հաթելու նպատակով։ Այդ գումարները հիմնականում ուղղվում են քաղաքացիական հասարակության ուղղությամբ՝ տրամադրելով տարբեր ՀԿ-ների՝ ծրագրեր իրականացնելու համար։

Այլ հարց է, որ ԵՄ-ի անդամակցության հարցը մեծ հրատապությամբ օրակարգ բերելով՝ Հայաստանը միանգամից մտնում է աշխարհաքաղաքական բախման թատերաբեմ, ինչը մեր երկրի համար ողբերգական հետևանքներ կարող է ունենալ՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանը խանդով է ընդունում Արևմուտքի մուտքը հետխորհրդային տարածաշրջան։ Մինչև հիմա Ուկրաինան, Մոլդովան ու Վրաստանը չեն անդամակցել ԵՄին։ Նոր են մեկնարկել Ուկրաինայի ու Մոլդովայի անդամակցության հարցով բանակցությունները, ու դեռ անհայտ է, թե ինչով դրանք կավարտվեն։ Անգամ խոսվում է Վրաստանի առաջ ԵՄ-ի դռները փակելու մասին, քանի որ այդ երկիրը փորձում է խուսափել աշխարհաքաղաքական բախման կիզակետում հայտնվելուց, ուր մնաց, որ Հայաստանի անդամակցության հարցը հեշտությամբ լուծվի։

Այնպես որ, այս իշխանությունները կա՛մ չհաշվարկված քայլեր են անում, իրենց սովորույթի համաձայն, կա՛մ էլ ընդամենը շոու է արվում ոչ միայն ներքին լսարանի, այլև դրսի համար, այդ թվում՝ ԵՄ-ի: Մյուս կարևոր հարցն այն է, որ ԵՄ-ի անդամակցության սոուսով ՀՀ իշխանությունները կարող են սահմանադրական փոփոխությունների թեման ներմուծել ու այդ ֆոնի վրա փոխել մեր Սահմանադրությունը, ինչին այդքան ձգտում է Ադրբեջանը ու այդ հարցն անընդհատ բարձրացնում է։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Գնահատանքի է արժանի Կանադայի հետևողական աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը․ Փաշինյանը՝ Թրյուդոյին ՆԱՏՕ-ն անհրաժեշտություն չի տեսնում վերանայելու իր միջուկային դոկտրինը. ՍտոլտենբերգՄարտակերտից մարդիկ անտառներով են փորձել դուրս գալ, բայց մի մասը մահացել է ճանապարհներին (տեսանյութ)Բաքվի նպատակը հայերին վերացնելն էր, 120 000 մարդ ԼՂ-ում մատնվեց սովի․ «Freedom House» (տեսանյութ)Կոտայքում միմյանց բախվելուց հետո մեքենաներից մեկը հարվածել է երկաթե արգելապատնեշին Աշտարակում կասեցվել է երեխաների զարգացման կենտրոնի արտադրական գործունեությունը Պարգևատրումներ՝ ԱԺ-ումԵթե ժողովուրդն ուզենա անել իշխանափոխություն, կանի, ոչ ոք չի կարող դեմն առնել. Նիկոլ Փաշինյան Ադրբեջանը հարձակվեց ԼՂ-ի վրա, ինչից հետո հայերը բռնագաղթեցին. «Freedom House»-ի զեկույցը (տեսանյութ)Հուլիսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմային բարձր 1 աստիճանով Դա տառապանք է, շուտ պետք է վերջանա. ՌԴ-ում ՀՀ դեսպանն այցելել է Ուկրաինայի հարվածներից տուժածներին (տեսանյութ)Կանանց պոտենցիալը մենք դռների հետևում կողպել ենք․ Փաշինյան (տեսանյութ) Թուրքիայում սկսել են այրել սիրիացիների տները, խանութները և ջարդ ու փշուր անել բոլոր տեսակի սեփականության միջոցները․ Կարեն ՀովհաննիսյանԳյումրի քաղաքի 33-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ եղբոր սպանության կասկածանքով Արթուր Աբրահամը Մայք Թայսոնին հայկական կոնյակ է նվիրել Հակոբ Սիմիդյանը պիտի նայի էս կադրերն ու ամաչի. ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյան (տեսանյութ)Նորագյուղ թաղամասը դառնալու է Երևանի նոր կենտրոնը. Ավինյան Պատանի բռնցքամարտիկ Սիմոն Սիմոնյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դարձել Եվրոպայի չեմպիոն ՌԴ ՀՕՊ-ը 36 ուկրաինական ԱԹՍ է խոցելՎանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ավտոճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար Եվրո-2024. ո՞վ կլինի Իսպանիայի մրցակիցը 1/4 եզրափակչում Եթե ԵՄ մտնելու հանրաքվե անենք, մարդիկ հարց են տալու՝ պատրա՞ստ է արդյոք ԵՄ-ն, այդ պատասխանը չունեմ. Փաշինյան (տեսանյութ)Կոշտ միջոցներ ենք ձեռնարկելու, եթե պատմամշակութային շենքերի սեփականատերերը խնդիրները չլուծեն (տեսանյութ) Կիրանցում տրվելիք գումարներն ո՞ւմ հաշվին է, գիտենք, որ ադրբեջանական տրանսֆերով գումար է մտնում ՀՀ. Գառնիկ ԴանիելյանՈրոշ հասցեներում գազ չի լինիԼույս չի լինելու Մաքսային հսկողությունից թաքցված 100-ից ավելի բջջային հեռախոսների ներկրման փորձը ՀՀ կանխվել է (տեսանյութ)ՌԴ-ում ՀՀ դեսպանը այցելել է Բելգորոդում Ուկրաինայի զինված ուժերի կողմից ավերված շենք Տարադրամի փոխարժեքները հուլիսի 1-ին Հուսով ենք՝ ԱՄՆ կոնգրեսականների բանաձևը կընդունվի և տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի․ Արցախի ԱԺԲյուջեի ծախսերի 80%-ը նախկինից ժառանգված են ու պարտադիր ծախսեր են. Փաշինյանը կրկին իր ձախողումները բարդում է նախկինների վրա (տեսանյութ)Կարմրուկի աճ է գրանցվել․ նոր տվյալներ ՀՀ-ին աջակցում ենք ոստիկանական ռեֆորմների, արդարադատության, գենդերային հավասարության հարցերում (տեսանյութ)Ապրենք մինչև 2032 թվական, որ Աջափնյակում մետրո նստենք (տեսանյութ) Ադրբեջանցիներն իրենց ոչ սպորտային են պահել ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների պարգևատրման ժամանակԿալանավորվել է Աշտարակ ԲԿ-ի տնօրեն Արգիշտի Հովհաննիսյանը Կիրանցից Ադրբեջանին է հանձնվել կադաստրային վկայական ունեցող 8 հեկտար վարելահող. Ոսկան Սարգսյան Խոսքի ազատությունը պետք է ընկալել ոչ թե որպես ցնցոտիավոր ջադու, այլ՝ վայելչատես այցելու. Փաշինյան (տեսանյութ)Օրվա խորհուրդ. Հուլիսի 1Վերջում պարզվելու է, որ միակ «ապօրինի գույքը» մեր հայրենիքն էր. Վահե Հովհաննիսյան ԱՄՆ դեսպանը կարծում է, որ ՀՀ-ում ժողովրդավարական առաջընթաց կա, կատարյալ կառավարություններ էլ չկան (տեսանյութ)ՀԱԷԿ-ում ընթանում են պլանային նախազգուշական վերանորոգման աշխատանքներ Համաշխարհային բանկը 110 մլն դոլարի վարկ կտա ՀՀ-ինՀՀ ՊՆ ժամկետային զինծառայողը «Mercedes»-ով բախվել է դաշտում կայանված «Mercedes Sprinter»-ինՋրատարի վթարները կարող են կրկնվել․ ԱրեյանՀամեստ Աֆրիկյանը՝ բռնցքամարտի պատանեկան ԵԱ չեմպիոնՈւՂԻՂ. Փաշինյանը մասնակցում է ժողովրդավարության հայկական ֆորումինԱրարատի մարզում 2 ժամում թափվել է ողջ հուլիս ամսվա տեղումներին հավասար անձրև. Սուրենյան Խոշոր վթար` Ռուբինյանց-Ուլնեցի խաչմերուկի մոտ․ երկու մարդ վիրավոր է Դանակահարություն՝ Երևանում․ բժիշկները պայքարում են տղամարդու կյանքի համար․ կան ձերբակալվածներ
Ամենադիտված