Եվրո-2024․ մեկնարկում է փլեյ-օֆֆ փուլը, այսօրվա հանդիպումների ժամանակացույցը
Սպորտ![Եվրո-2024․ մեկնարկում է փլեյ-օֆֆ փուլը, այսօրվա հանդիպումների ժամանակացույցը](/timthumb.php?src=disc/29-06-24/1ada941bccd965cd863b563660d66044.jpg&w=780)
Այսօր մեկնարկում է Եվրո-2024-ի փլեյ-օֆֆ փուլը։ Հունիսի 29-ին 1/8 եզրափակիչի շրջանակում կկայանա երկու հանդիպում։
Նախ, 20։00-ին կկայանա Շվեյցարիա-Իտալիա հանդիպումը։ Հիշեցնենք, որ իտալացիները Եվրոպայի գործող չեմպիոններն են։
23։00-ին կմեկնարկի Գերմանիա-Դանիա հանդիպումը։
Եվրո-2024-ի մրցաշարն անցկացվում է Գերմանիայում։ Եվրոպայի այս տարվա առաջնությունը թվով 17-րդն է պատմության մեջ։ Մրցաշարն առաջին անգամ անցկացվել է 1960 թվականին՝ Ֆրանսիայում։
![](banners/armflix.jpg)