Մարտի 1-ը սադրողը սև շարֆով էր, հունիսի 12-ի սադրողը՝ սև փողկապով. Հովհաննես Խուդոյան
Բլոգոսֆերա![Մարտի 1-ը սադրողը սև շարֆով էր, հունիսի 12-ի սադրողը՝ սև փողկապով. Հովհաննես Խուդոյան](/timthumb.php?src=disc/29-06-24/d8508d76e2ced7f22b85d9eb697795cd.jpg&w=780)
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը գրում է․
«Առհասարակ, շատ առումներով է սխալ համեմատել մարտի 1-ը ու հունիսի 12-ը։
Մարտի 1-ին ոստիկանների կողմից հրազեն է կիրառվել /օդ են կրակել/, հունիսի 12-ին՝ ոչ
Մարտի 1-ին զոհեր են եղել, հունիսի 12-ին՝ ոչ։
Մարտի 1-ին ավելի վտանգավոր եղանակով են կիրառվել հատուկ միջոց չերյոմուխաները /նաև մահվան պատճառ դառնալով/, հունիսի 12-ին սխալ և ապօրինի են օգտագործվել լուսաձայնային նռնակները՝ ծանր մարմնական վնասվածք պատճառելով։
Մարտի 1-ին ցուցարարների մեջ հրազենով զինված անձինք են եղել, հունիսի 12-ին՝ ոչ։
Մարտի 1-ին հրկիզումներով, գույք վնասելով ու խանութներ կոտրելով զանգվածային անկարգություններ են եղել, հունիսի 12-ին՝ ոչ։
Մարտի 1-ին մարտական նռնակ է նետվել ոստիկանների շարքի մեջ/ առաջին մահվան պատճառ դառնալով/, հունիսի 12-ին՝ ոչ։
Մարտի 1-ին մոլոտովի կոկտեյլներ են նետվել ոստիկանական շարքերի վրա, հունիսի 12-ին՝ պլաստիկ շշեր։
Մարտի 1-ը սադրողը սև շարֆով էր, հունիսի 12-ի սադրողը՝ սև փողկապով»։
![](banners/armflix.jpg)