Գազայի հատվածում 24 ժամում 40 մարդ է զոհվել
Համաշխարհային Մամուլ![Գազայի հատվածում 24 ժամում 40 մարդ է զոհվել](/timthumb.php?src=disc/29-06-24/fbdf99a53423cf4ddb75b0472f06bc43.jpg&w=780)
Իսրայելի կողմից Գազայի հատվածին հարվածների հետևանքով՝ վերջին 24 ժամվա ընթացքում 40 մարդ է զոհվել, 224-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է Գազայի առողջապահության նախարարությունը, հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները։
«Վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական օկուպացիան Գազայի հատվածում երեք ընտանիքների ջարդ է իրականացրել։ 40 մարդ է մահացել, իսկ 224 մարդ վիրավորվել է»,- ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 37 834-ի։ Ավելի քան 86,8 հազար մարդ վիրավորվել է։
![](banners/armflix.jpg)