Որոտանի ջրամատակարարումը վերականգնվել է, շարունակվում են սելավի հետևանքների վերացման աշխատանքները
Հասարակություն![Որոտանի ջրամատակարարումը վերականգնվել է, շարունակվում են սելավի հետևանքների վերացման աշխատանքները](/timthumb.php?src=disc/29-06-24/8daa0cd21533b063796e7d5b82afa4c1.jpg&w=780)
Որոտան գյուղում վերականգնվել է խմելու ջրի մատակարարումը: Այս մասին հայտնում են Գորիսի համայնքապետարանից։
Նախորդ օրերին տեղացած հորդառատ անձրևների և սելավների հետևանքով վնասված խողովակի փլուզված հատվածը վերականգնվել է:
Որոտան տանող ճանապարհի վրա շարունակվում են մաքրման և սելավի հետևանքների վերացման աշխատանքները:
«Գորիսի համայնքապետարանը ճգնաժամային իրավիճակներում արագ արձագանքում է խնդիրներին: Այս միջոցառումները վկայում են համայնքապետարանի պատասխանատու մոտեցման և բնակիչների բարեկեցության նկատմամբ հոգատարության մասին:
Տարերային աղետների դեպքում նման արագ ու նպատակային գործողությունները կարևոր են համայնքի կյանքը նորմալ հունի վերադարձնելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
![](banners/armflix.jpg)