Կրակոցներ՝ Երևանի կենտրոնում. ոստիկանները հայտնաբերել են ատրճանակից կրակված 10-ից ավելի պարկուճներ. Shamshyan.com Իրանում ընթանում է նախագահի թեկնածուների միջև առաջին բանավեճը․ ինչ է հայտնի Հենրիխ Մխիթարյանը հայրենիքում է․ Նա պատմել է իր ու որդու երևանյան զբոսանքների մասին ԵՄ-ն խրախուսում է Հայաստանին շարունակել ջանքերը՝ կառուցելու լիարժեք ժողովրդավարություն․ Մարագոս Ֆրանսիայի հավաքականը հաղթեց Բելգիային և դուրս եկավ քառորդ եզրափակիչ Մենք էս շարժումից շատ մեծ սպասելիքներ ունենք ու ձեր կռվի ո՛չ հավեսն ունենք, ո՛չ ժամանակը. Ռուզաննա Խաչատրյան Իշխանությունը Եվրամիության հետ առևտուր է անում՝ Սյունիքով միջանցքի շուրջ. փորձագետ Մանվելյան (տեսանյութ) ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է Թրամփին դատական հետապնդումից բացարձակ անձեռնմխելիություն տրամադրել Գագիկ Ծառուկյանի աղջկանից և փեսայից հօգուտ Հայաստանի նախատեսվում է բռնագանձել ավելի քան 1 մլրդ 286 մլն դրամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հուլիսի 22-ին նիստեր կանցկացնի Սիրիայում տիրող իրավիճակի շուրջ 

Ուժերի համաչափությունն այնպիսին էր՝ հանգիստ կարող էին ընդամենը հրելով մարդկանց տարածքից հանել. Եսայի Քարամյան

Հասարակություն

Հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանության կողմից լուսաձայնային նռնակի կիրառման հետևանքով ձեռքի դաստակը մասամբ կորցրած Եսայի Քարամյանը երկրորդ անգամ է վիրահատվել, առաջիկայում՝ նախատեսվում է նաև երրորդ վիրահատությունը։

«Զգացողությունս լավ է, որ ասեմ՝ անթերի՝ սուտ կլինի, ցավեր կան, բայց կանցնենք։ Երկրորդ վիրահատությունը արվել էր պրոֆիլակտիկ նկատառումներով։ Հիմա պատրաստվում ենք երրորդ վիրահատությանը, հիմա բժիշկները փորձում են վերքերը բերել այն վիճակին, որ հնարավոր լինի արդեն երրորդ վիրահատությունն իրականացնել, լինելու է մաշկի փոխպատվաստում։ Հատվածներ կան՝ աջ դաստակի վրա, որտեղ մաշկային ծածկույթը բացակայում է, պետք է փոխպատվաստում լինի, որ վերքերն ապաքինվեն, առանց դրա՝ չի լավանա »,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում մանրամասնել է Եսայի Քարամյանը։

Անդրադառնալով հունիսի 12-ի դեպքերին և իշխանության քարոզչամեքենայի կողմից շահարկումներին, թե իբրև նռնակը վերցրել է՝ ոստիկանների ուղղությամբ նետելու համար՝ Քարամյանը նշել է, որ այդ թեզն անբարոյականություն է․ «Նման մատից ծծած ինչ-որ թեզեր միանգամից շրջանառության մեջ նետելն առնվազն պատիվ չի բերում իրենց։ Չնայած՝ ումից ենք ինչ պահանջում կամ ակնկալում։ Նման մտադրություն․ բնականաբար, չի եղել»։

Իսկ թե, ի վերջո, ինչ է կատարվել հունիսի 12-ին՝ նախապես ծրագրված սադրա՞նք էր՝ նաև ոստիկանության կողմից, արդյո՞ք իրավիճակն այնպիսին էր, որ անհրաժեշտություն կար հատուկ միջոցների կիրառման՝ Քարամյանը նշել է, որ չի կարող ասել՝ սադրանք եղել է, թե՝ ոչ, նման տեղեկություն չունի։

«Միգուցե՝ եղել է սադրանք, միգուցե՝ ոչ։ Միգուցե տեղի է ունեցել, չեմ կարող ասել՝ որ կողմից։ Տեսել եմ, որ հրմշտոց է սկսվել, բախում, բայց չեմ կարող ասել, թե որ կողմից է սկսվել, չեմ տեսել»,- պատմել է Քարամյանը՝ համոզմունք հայտնելով, որ հատուկ միջոցների անհրաժետություն բացարձակապես չկար․ «Հենց առաջին օրվանից էլ այդ համոզմունքին եմ, մինչև հիմա էլ՝ որքան վերլուծում եմ՝ այս պահին էլ վստահ եմ, որ որևէ կարիք չկար նման միջոց կիրառելու, նույնիսկ՝ մեկ հատ։ Այնտեղ ուժերի համաչափությունն այնպիսին էր, որ շատ հանգիստ կարող էին ընդամենը հրելով մարդկանց տարածքից հանել։ Նույնիսկ մտրակ կիրառելու անհրաժեշտություն չկար, ուր մնաց՝ հատուկ միջոցներ»։ Եսայի Քարամյանի գնահատմամբ՝ տեղի ունեցածը պաշտոնեական լիազորությունների վերազանցում է, հանցավոր հրամանի իրագործում էր, ինչի նպատակը մարդկանց վախեցնելն էր, տեռորի ենթարկելը, ինչի առնչությամբ Քարամյանը հույս հայտնել, որ դրան չեն հասել և չեն էլ հասնելու։

Դիտարկմանը, որ հունիսի 12-ի իրադարձությունից հետո շարժումն անցավ նոր փուլի, ակտիվ պայքարը, կարծես թե, մեղմացվեց, համենայն դեպս՝ տեսանելի դաշտում, արդյո՞ք ապաքինվելուց հետո պատրաստվում է վերադառնալ շարքեր՝ Քարամյանն արձագանքել է` նշելով, որ ինքը աջակից է, բայց կազմակերպչական աշխատանքներին ներգրավված չի եղել, չգիտի, թե ինչ է կատարվում, բայց կարծում է, որ անկախ ամեն ինչից՝ լուրջ աշխատանք պետք է տարվի, դա կլինի հանրային տեսանելի, թե՝ ոչ այդքան տեսանելի ձևաչափով, բայց ցանկացած պրոցես նպատակին հասցնելու համար պետք է լուրջ աշխատանք տարվի:

«Եթե այդ աշխատանքը չի տարվում, ապա հաջողությունը, միգուցե, չլինի։ Եթե որոշել են ձևաչափը փոխել, միգուցե ինչ-որ հետևություն արել են, հուսով եմ՝ արդյունքի կբերի։ Ամեն դեպքում՝ ես այն կարծիքին եմ եղել, որ փոփոխություններ պետք են և ցանկացած պրոցես՝ նույնիսկ, եթե վերջում պետք է ակցիայի հանգեցնի, ապա պետք է նախապատրաստված լինի։ Միշտ չէ, որ տարերային գործողությունները լավ արդյունքի են բերում, պետք է ամեն ինչ կազմակերպված լինի։ Տա Աստված՝ հաջողի։ Ամեն դեպքում՝ մարդկանց հետ լուրջ աշխատանք պետք է տարվի, որովհետև շատ մարդիկ դեռ տատանողական վիճակի մեջ են, չեն հասկանում՝ ում հավատալ, ում՝ ոչ, սրան չեն հավատում, ուրիշներին՝ կասկածում են։ Լուրջ աշխատանք պետք է տարվի՝ ոչ միայն մարդկանց համոզելու, այլև՝ ապացուցելու , որ հերթական անգամ չեն խաբվելու։ Հայերեն խոսք կա՝ «մրից դուրս գալ և ընկնել մրջուրը»։ Վստահ եմ այս շարժման, համենայն դեպս, առաջնորդի անկեղծությանը։ Գոնե իր առումով ես կասկածներ չունեմ։ Մնացածն արդեն ինքը և իր կողմնակիցները, մերձավորները պետք է հասկանան՝ ով ինչ դեր է կատարում և ինչ ակնկալիքներ ունի։ Պրոցեսը բարդ է, հեշտ չի լինելու, հատկապես, որ իշխանություններն էլ, ակնհայտորեն, աշխատում է խոչընդոտելու և շարժման մարելու համար»,- ասալ է Եսայի Քարամյանը։

Ինչ վերաբերում է նախաձեռնված քրեական վարույթին, որի շրջանակներում Եսայի Քարամյանը տուժողի կարգավիճակ ունի, հարցին՝ արդյո՞ք ակնկալիք կա, որ այս իշխանությունների օրոք պատշաճ քննություն կիրականացվի՝ Քարամյանը նշել է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում մեր երկրում իրավական գործընթացների մասին անաչառ դիտորդը հստակ պատկերացում ունի, թե ինչ է կատարվում. «փորձը ցույց է տալիս, որ շատ բան պետք չէ սպասել, կյանքը ցույց կտա»։

Եզրափակելով խոսքը՝ Քարամյանը մեր երկրին ու ժողովրդին իմաստություն մաղթեց։ Նրա դիտարմամբ՝ դա է թերևս պակասում այս պահին․ «Շատ ենք մանրացել, արժեքներից հեռացել։ Մի քիչ լրջանալ է պետք»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կրակոցներ՝ Երևանի կենտրոնում. ոստիկանները հայտնաբերել են ատրճանակից կրակված 10-ից ավելի պարկուճներ. Shamshyan.comԻրանում ընթանում է նախագահի թեկնածուների միջև առաջին բանավեճը․ ինչ է հայտնիՀենրիխ Մխիթարյանը հայրենիքում է․ Նա պատմել է իր ու որդու երևանյան զբոսանքների մասինԵՄ-ն խրախուսում է Հայաստանին շարունակել ջանքերը՝ կառուցելու լիարժեք ժողովրդավարություն․ ՄարագոսՖրանսիայի հավաքականը հաղթեց Բելգիային և դուրս եկավ քառորդ եզրափակիչՄանկավարժական համալսարանում հրդեհ է բռնկվելՄենք էս շարժումից շատ մեծ սպասելիքներ ունենք ու ձեր կռվի ո՛չ հավեսն ունենք, ո՛չ ժամանակը. Ռուզաննա ԽաչատրյանԻշխանությունը Եվրամիության հետ առևտուր է անում՝ Սյունիքով միջանցքի շուրջ. փորձագետ Մանվելյան (տեսանյութ)ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է Թրամփին դատական հետապնդումից բացարձակ անձեռնմխելիություն տրամադրելԳագիկ Ծառուկյանի աղջկանից և փեսայից հօգուտ Հայաստանի նախատեսվում է բռնագանձել ավելի քան 1 մլրդ 286 մլն դրամՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հուլիսի 22-ին նիստեր կանցկացնի Սիրիայում տիրող իրավիճակի շուրջ«Այս պայքարի թիրախը չարին տապալելն է, մահը, դժբախտությունը վերացնելը»․ ՍրբազանՊայթուցիչներ, նռնակներ, փափուշտներ․ Արմավիրում մի ամբողջ զենք ու զինամթերք են հայտնաբերելՄանե Թանդիլյանը շնորհավորական նամակ է ուղղել ֆրանսիացի քաղաքական գործիչ Մարին Լը ՊենինՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանավորվածության ձեռքբերման բացառիկ հնարավորություն կա. ԱՄՆ պետքարտուղարԲայրամովը Իսրայելի արտգործնախարարին մանրամասն տեղեկացրել է ադրբեջանա-հայկական խաղաղ գործընթացի մասինՊապիկ Ջավադյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ ըմբշամարտի Մ20 ԵԱ-ի եզրափակիչՈր պահին աշխարհը համարեց Արցախի էջը շրջված, բացվելու է Սյունիքի էջը, մինչև լիակատար ոչնչացում․ քաղաքագետՎահագն Խաչատուրյանը դատավորներ է նշանակելՎարչապետն ընդունել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարինՈրոշ քպ-ականներ ծանր են տարել ԵԱՀԿ ԽՎ-ում ելույթս․ խոսել եմ Հայաստանի խորացող բռնատիրությունից. Լիլիթ ԳալստյանԱրմեն Եգանյանը նշանակվել է Էկվադորում Հայաստանի դեսպանՆորից լսում եմ, որ արտաքին պարտքի համար Խորհրդարանական նիստ պետք է անեն,ավելացնեն արտաքին պարտքը․ Բագրատ ՍրբազանԱրյունով, քրտինքով կառուցված պետությունը փշրել, ոչնչացրել են այս մարդիկ․ Բագրատ ՍրբազանՄեկնարկել են Դիարբեքիրի Սբ․ Սարգիս հայկական եկեղեցու վերականգնողական աշխատանքներըԳյումրիում 22-ամյա տղամարդ է ինքնասպան եղելՊՆ–ն անհեթեթություն է որակում Տիգրանաշենով տեխնիկայի տեղաշարժն արգելելու մասին լուրերը. Sputnik Մարդիկ հասկանում են թե ինչ է կատարվում, թե ինչպես են այս ամբողջ ընթացքում ստի մեջ ապրել. Սրբազան Դատարանը Նարեկ Թևոսյանի կալանքի ժամկետը երկարացրեց 2 ամսով Նախագահ Վահագն Խաչատուրյանն ԱՄՆ Անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի կեցավայր (տեսանյութ) Դավիթ Տոնոյանի գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը դիմել է ՍԴԳալուստ Սահակյանի որդու` Արման Սահակյանի կողմից պետությանը պատճառված 178 մլն դրամի վնասը վերականգնվել էՎաղարշակ Հարությունյանը ծաղիկներ է խոնարհել Բելգորոդի «Անմար կրակ» հուշահամալիրին Փաշինյանը պարգևատրել է ՊՊԾ ծառայողներինԿյանքից հեռացել է Գոյ թատրոնի հիմնադիր Մկրտիչ ՄկրտչյանըԻ՞նչ է խնդրել կնոջից ռազմագերի Վիգեն ԷուլջեքյանըԳեղարքունիքի մարզը և Ֆրանսիայի Իզերի դեպարտամենտը կհամագործակցեն գյուղատնտեսության ոլորտում Խաչատուրյանը շնորհավորել է դեսպան Քվինին ԱՄՆ Անկախության 248-րդ տարեդարձի կապակցությամբՀուլիսի 4-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի մի շարք փողոցներումՆոր Սահմանադրության ընդունումն ու ԱԺ ընտրությունները պետք չէ համատեղել. Նիկոլ Փաշինյան ԱԳ փոխնախարարը և Հունգարիայի պետքարտուղարը խոսել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման մասինԲախվել են «Mercedes»-ը, «BMW»-ն ու «Opel»-ը․ կա 1 զnհ, 4 վիրավոր Խաղաղության պայմանագրի կնքման գլխավոր պայմանը Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելն է. ԱլիևՀայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները միմյանց են փոխանցել Կանոնակարգի նախագծերըՄեկնարկում է «Իմ Քայլը» հիմնադրամի Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագիրԱվետ Պողոսյանը կազատվի ԲՏԱ նախարարի տեղակալի պաշտոնից Ինչի՞ է ՀՀ-ում քրեական ենթամշակույթն այդքան պոպուլյար, ինչի՞ են մտածում արդարություն չկա․ Փաշինյան (տեսանյութ) Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը և գրավըՆարեկ Սամսոնյանը կշարունակի մնալ վարչական հսկողության տակ«Սուրեն Պետրոսյանը եկել է՝ Նիկոլի օրակարգն է ասել, հա ասեցի չխոսամ… ո՞ւր է քո պայքարը, քո պայքարը սկսեց եւ ավարտվեց Ոսկեպարո՞վ, հա՞». Գառնիկ Դանիելյան
Ամենադիտված