Միրզոյանը տարածաշրջանում ներկայիս իրավիճակի շուրջ զրույց է ունեցել Կոսովոյի փոխվարչապետի հետ
Քաղաքական![Միրզոյանը տարածաշրջանում ներկայիս իրավիճակի շուրջ զրույց է ունեցել Կոսովոյի փոխվարչապետի հետ](/timthumb.php?src=disc/29-06-24/b621cc565d7ac570f9fc2b0b23e39df9.jpg&w=780)
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Դուբրովիկի միջազգային համաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել Կոսովոյի փոխվարչապետ, արտաքին գործերի և սփյուռքի նախարար Դոնիկա Գյորվալա Շվարցի հետ: Հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր և մտքեր փոխանակել Հարավային Կովկասում և Բալկաններում կայունության վրա ազդող գործոնների շուրջ։ Անդրադարձ է կատարվել ժողովրդավարական զարգացման ճանապարհին առկա մարտահրավերին։
Վկայակոչելով խաղաղության օրակարգին ՀՀ հանձնառությունը՝ նախարար Միրզոյանն ընդգծել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ իրականացվող ջանքերը։ Մասնավորապես շեշտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման և Հարավային Կովկասում ռազմական առճակատումների փոխարեն կայուն զարգացման համար ամուր հիմքեր ստեղծելու հարցում ՀՀ կողմից ցուցաբերված քաղաքական կամքը:
![](banners/armflix.jpg)