Երևանում հսկայական բարդին արմատից պոկվել ու ընկել է. վնասվել է ավտոմեքենա
Արտակարգ Պատահար![Երևանում հսկայական բարդին արմատից պոկվել ու ընկել է. վնասվել է ավտոմեքենա](/timthumb.php?src=disc/29-06-24/c0bba2627f5120083b4be65b76d8427b.jpg&w=780)
Այսօր՝ հունիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգանաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանում՝ Հրաչյա Քոչար 40/2 հասցեի մոտ գործող բենզալցակայանի հարևանությամբ հսկայական ծառը արմատից կոտրվել ու տապալվել է:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ծառի տապալման հետևանքով վնասվել է այդ պահին ճանապարհով անցնող «Hyundai» մակնիշի ավտոմեքենան:
Բարեբախտաբար վարորդը չի տուժել, սակայն ավտոմեքենայի դիմապակին և առջևի որոշ հատվածներ վնասվել են:
![](banners/armflix.jpg)