Մբապեի համար նոր դիմակ են պատրաստել
Սպորտ![Մբապեի համար նոր դիմակ են պատրաստել](/timthumb.php?src=disc/30-06-24/66c2674edc712bf01c555998269992d2.jpg&w=780)
Աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի համար նոր պաշտպանիչ դիմակ են պատրաստել։
Եվրո-2024-ում քթի վնասվածք ստացած Մբապեն նախորդ խաղում առաջին անգամ խաղացել էր դիմակով, որն այդքան էլ հարմար չի եղել։ Դիդիե Դեշամի գլխավորած թիմը 1:1 հաշվով էր խաղացել լեհերի հետ։
1/8 եզրափակիչում Ֆրանսիայի հավաքականը հուլիսի 1-ին կմրցի բելգիացիների հետ։
![](banners/armflix.jpg)