Էրդողանական Թուրքիայի իրական դեմքը․ հարձակվում են սիրիացի փախստականների բնակության վայրերի վրա. Ոսկանյան Հայ քրիստոնյան պետք է խաչ կրի. ՔՊ-ական քեմալական պայուսակներից չենք վախենում. Սրբազանի ասած՝ չարիքի վերջը պետք է տրվի. սիսիանցի (տեսանյութ) ՄԻՊ-ը և ԵԽ նորընտիր հանձնակատարը անդրադարձել են Արցախից բռնահանվածների իրավունքների պաշտպանությանը Նորից ջուր չի լինի Գազ չի լինի Վերանորոգվում է Պատանի հանդիսատեսի թատրոնը (տեսանյութ) Օրվա խորհուրդ. Հուլիսի 2 Շուրջ 28 միլիոն դրամի փnղերի լվացnւմ, նորից թմրանյnւթ է շրջանառվել․ մանրամասներ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի լիազորությունները կընդլայնվեն. Գեղամ Գևորգյան 2023 թվականի եկամտային հարկի տարեկան հայտարարագիրն անհրաժեշտ է ներկայացնել մինչև հուլիսի 22-ը․ ՊԵԿ 

ՀՀ-ն կրթության ոլորտը դիտարկում է որպես կայուն զարգացման հիմնական գործոն. ԿԳՄՍ փոխնախարար

Գիտություն և Մշակույթ

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 27-28-ին Կիպրոսի Լիմասոլ քաղաքում մասնակցել է ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի «Կրթություն հանուն կայուն զարգացման: Ձեռնարկատիրական կրթություն և երիտասարդների ներգրավում» (UNESE forum on ESD: Empowering Youth for Sustainable Futures: Enterpreneurship Education and Youth Engagement) համաժողովին։

ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, այն նվիրված է եղել երիտասարդության ներգրավմանը ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների կյանքի կոչմանը՝ միտված գլոբալ օրակարգի առաջմղմանը և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ձեռնարկատիրության զարգացման միջոցով երիտասարդների հզորացմանը հանուն կայուն ապագայի։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը բարձրաստիճան հյուրերի համար կազմակերպված պանելային քննարկմանը հանդես է եկել ելույթով՝ մատնանշելով, որ Հայաստանը հետամուտ է համաշխարհային մակարդակով օրակարգային այս բոլոր խնդիրների լուծմանը հետևողական ջանքերի միջոցով և որ պնդման համար հիմք են հանդիսանում ինչպես ռազնավարական փաստաթղթերը, այնպես էլ իրականացվող ոլորտային քաղաքականություններն ու բյուջետային ծրագրերը։

Այս համատեքստում նախարարի տեղակալը նշել է, որ ՀՀ ռազմավարական փաստաթղթերում ապահովված է կայուն զարգացման օրակարգի համընդգրկուն ներառվածությունը։ Նա ընդգծել է, որ Հայաստանը կրթության ոլորտը դիտարկում է որպես կայուն զարգացման ու ներառական աճի ապահովման հիմնական գործոն. այդ են վկայում «ՀՀ մինչև 2050 թվականը վերափոխման ռազմավարության» գերնպատակը՝ ունենալ կիրթ և կարողունակ քաղաքացի և ազգ, և «ՀՀ կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը», որի կենտրոնում սովորողն է և նրա կարիքների ու տաղանդների բացահայտումը, դրանց առավելագույն զարգացումն ու իրացումը: Նշվել է, որ վերջինիս մշակման ժամանակ հաշվի են առնվել միջազգային հանձնառությունները, մասնավորապես՝ «Վերափոխելով աշխարհը. կայուն զարգացման 2030 օրակարգը», «ՄԱԿ-ՀՀ կայուն զարգացման 2021-2025 թթ. համագործակցության շրջանակը։

Մարտիրոսյանը նաև նշել է, որ ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացվող ծրագրերը առնչվում են ոչ միայն ԿԶՆ ուղղություններին, այլև խաչվող մյուս նպատակներին, մասնավորապես՝ աղքատության վերացում, առողջ ապրելակերպ, կանաչ օրակարգ և այլն:

ԿԳՄՍ փոխնախարարն անդրադարձել է Հայաստանում հանրակրթության նոր չափորոշչին և ընդգծել, որ ըստ դրա՝ գիտելիքի վրա հիմնված ուսուցումից անցում է կատարվում դեպի կարողունակությունների վրա հիմնված ուսուցման։ Կարևորվել է այն փաստը, որ նոր չափորոշչում ներառված են էկոլոգիական, թվային ու ձեռնարկատիրական կրթության բաղադրիչները, քննադատական ու վերլուծական հմտությունները:

Համաժողովի օրակարգում առանձնակի կարևորություն է տրված երիտասարդության ոլորտին։ Այս համատեքստում ԿԳՄՍ փոխնախարարը ներկայացրել է նախարարության կողմից իրականացվող ծրագրերը, Կայուն զարգացման վերաբերյալ իրազեկման բարձրացման, սոցիալական ձեռնարկատիրության խթանման, երիտասարդական կենտրոնների ստեղծման միջոցառումները:

Արթուր Մարտիրոսյանը առանձնակի անդրադարձել է «100 գաղափար Հայաստանի համար» ծրագրին, որն իրականացվում է ՀՀ պետական բյուջեով և մեկտեղում է կրթության, կայուն զարգացման և նորարարության բաղադրիչները։

Պանելային քննարկումներին՝ որպես բանախոսներ, հանդես են եկել նաև Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչները՝ ԿԳՄՍ նախարարությունից, երիտասարդական կազմակերպություններից՝ ներկայացնելով հանրակրթության, երիտասարդության ոլորտներում կայուն զարգացման շրջանակում Հայաստանում իրականցվող ծրագրերը։

Այցի շրջանակում նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարար Աթենա Միքայելիդուի հետ։

Քննարկվել են կրթության, երիտասարդության և սպորտի ոլորտներում համագործակցության, մասնավորապես՝ փորձի փոխանակմանը, կարողությունների զարգացմանը միտված ծրագրերը, ինչպես նաև կրթության, երիտասարդության ոլորտներում ԵՄ համագործակցության գործիքների կիրառմամբ երկկողմ գործակցության ընդլայնման հնարավորությունները։

«Կրթություն հանուն կայուն զարգացման 2021-2030 թթ. ռազմավարությունը» ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի կողմից ընդունված ռազմավարություն է, որն ունի 4 ուղղություն՝ որակյալ կրթություն, ամբողջական ինստիտուցիոնալ մոտեցում, թվային կրթություն, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ, ձեռնարկատիրություն, զբաղվածություն, նորարարություն։

Համաժողովը նվիրված է եղել 4-րդ ուղղությանը, մասնավորապես՝ ձեռնարկատիրության և նորարարության ոլորտում երիտասարդների ներգրավմանը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Էրդողանական Թուրքիայի իրական դեմքը․ հարձակվում են սիրիացի փախստականների բնակության վայրերի վրա. Ոսկանյան Հայ քրիստոնյան պետք է խաչ կրի. ՔՊ-ական քեմալական պայուսակներից չենք վախենում. Սրբազանի ասած՝ չարիքի վերջը պետք է տրվի. սիսիանցի (տեսանյութ)ՄԻՊ-ը և ԵԽ նորընտիր հանձնակատարը անդրադարձել են Արցախից բռնահանվածների իրավունքների պաշտպանությանը Նորից ջուր չի լինիԳազ չի լինի Վերանորոգվում է Պատանի հանդիսատեսի թատրոնը (տեսանյութ) Օրվա խորհուրդ. Հուլիսի 2Շուրջ 28 միլիոն դրամի փnղերի լվացnւմ, նորից թմրանյnւթ է շրջանառվել․ մանրամասներ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի լիազորությունները կընդլայնվեն. Գեղամ Գևորգյան 2023 թվականի եկամտային հարկի տարեկան հայտարարագիրն անհրաժեշտ է ներկայացնել մինչև հուլիսի 22-ը․ ՊԵԿ Ի՞նչ զրույց է ունեցել Աննա Հակոբյանն ամուսնու հետ․ «Իրավունք» Մայր Աթոռում սեպտեմբերի 28, 29-ին տեղի կունենա Սրբալույս Մյուռոնի օրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողությունԵվրո-2024. Օրվա հանդիպումները Ողբերգական վթար՝ «Չայնիի» ոլորաններում. «Mercedes»-ը բախվել է բետոնե պարսպին, կան 1 զnh, 3 վիրավnրՍիվիլՆեթը և Meta-ն համագործակցություն են սկսում փաստերի ստուգման ասպարեզում6 անչափահաս երեխաներ. հաշմանդամ ամուսին. արցախցի ընտանիքն օգնության կարիք ունիԱրցախի հեռուստատեսությունը վերսկսում է գործունեությունըԲախվել են BMW-ն և Toyota-ն. վիրավորներից մեկի վիճակը ծանր է Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվել է թմրամիջոցների շրջանառության գործի շրջանակում. ՔԿ Ռումբի ահազանգ՝ «Շիրակ» օդանավակայանում. օդանավակայանի աշխատակիցները տարհանվել ենԻնչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներինՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Հուլիսի 2-ի աստղագուշակ Արցախցի փոքրիկին շտապ օգնություն է պետք«Հրապարակ». Իշխանությունը թաքցնում է քարտեզները, որովհետև թաքցնելու բան ունի. սահմանադրագետ Վարդան Պողոսյան«Հրապարակ». Աշխատանքային ա՞յց, թե՞ ֆուտբոլ դիտելու ուղևորությունԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Սուրենն այնքան ճարպիկ էր, կատակասեր, անվախ, հիմա իր աղջկանով ենք ապրում». սերժանտ Սուրեն Սարգսյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Ջրականում. «Փաստ»«Հրապարակ». Ինչու նորաստեղծ կուսակցությունները չեն գրանցումՀապաղելը հնարավորությունների կորստի կհանգեցնի. «Փաստ»Իսկական ծաղր իրականության նկատմամբ. «Փաստ» Լենա Նազարյանը դատարանի պահանջով ներողություն է խնդրել ու դեռ պետք է տուգանք վճարի Թագուհի Թովմասյանին. «Ժողովուրդ»Հայաստանի իշխանությունները շարունակում են արշավը Արցախի ու արցախցիների դեմ. «Փաստ»Տնտեսական ակտիվությունը սուզվում է. «Փաստ»«Հրապարակ». Փարսյանը՝ գերազանցիկ, Առուշանյանը՝ հարվածային, Փարամազյանը՝ ծույլիկԱռեղծվածային դեպքեր՝ Արմավիրի բանտում. 1 դատապարտյալ և 1 կալանավոր են կյանքից զրկվել. Armlur«Այս շարժումը կարող է վերափոխվել, բայց չի մարելու, սա ազգային վշտի և ցավի ըմբոստություն է» . «Փաստ»Համարյա «կոմսոմոլ» կամ կոմկուս. «Փաստ»Արդեն բացահայտ են խոստովանում իրենց երազանքներն ու ցանկություններն ընդդեմ Եկեղեցու և ազգային արժեքների. «Փաստ»«Ժողովուրդ». Գերիների մասին Փաշինյանի՝ «պետք է փտեն բանտերում» խոսքից զատ այլ մեկնաբանություններ իշխանությունը չունիԿվերանայվի ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղերի և բժշկական նշանակության գույքի անվանացանկը. նախագիծ. «Փաստ»«Ժողովուրդ». ՀՀ դատախազության 105-ամյակին ո՛չ մի դատախազ պետական պարգեւի չի արժանացել«Ժողովուրդ». Իշխանությունն ամեն առիթով խրախուսում է ընդդիմադիրների հանդեպ ուժի կիրառումը. հերթը Ալեն Սիմոնյանինն էԿասկածներ կան նաև հենց իշխանության ներկայացուցիչների շարքերում. «Փաստ»Ադրբեջանին հանգիստ չի տալիս Ռուբեն Վարդանյանին Նոբելյան մրցանակի ներկայացնելու տեղեկությունը. «Փաստ»Անձնագրային բաժիններում քաոսը նոր «երանգներ» է ստացել. «Փաստ»«Սյունիք»-ը հրաժարվել է հանդես գալ Հայաստանի Պրեմիեր լիգայումԻսրայելն ազատ է արձակել Գազայի հատվածում վերջին ամիսներին ձերբակալված 55 պաղեստինցիների
Ամենադիտված