Փաշինյանին է ներկայացվել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը Ֆինանսների նախարարը դիպլոմներ է հանձնել ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի շրջանավարտներին Աթլետ Երվանդ Մկրտչյանը կմասնակցի Փարիզի Օլիմպիական խաղերին Ավազակությունը բացահայտվեց թարմ հետքերով. կատարողները հայտնաբերվեցին «Զվարթնոց» օդանավակայանի մոտ Երթևեկության փոփոխություն կկատարվի Գրիգոր Լուսավորչի-Արգիշտիի-Իտալիայի փողոցների խաչմերուկում «Toyota»-ն բախվել է ծառերին, ապա բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին ու կողաշրջվել Նիկոլիստական իշխանությունը փչացնում է հարաբերությունները ՌԴ-ի հետ ու ջերմացնում կապերը Թուրքիայի հետ. Շարմազանով Իշխան Սաղաթելյանն ու Գեղամ Մանուկյանը հանդիպել են Սիրիայի դեսպանի հետ․ ինչ են քննարկել Խաղաղ և անփորձանք ծառայություն․ այսօր Գորիս քաղաքը ճանապարհեց իր երիտասարդ նորակոչիկներին (տեսանյութ) Կաշառակերության մեղադրանքով հետախուզվող է ձերբակալվել 

Նրան վաղուց էին հետապնդում Պոլյանիչկոյի մարդիկ, մինչդեռ նա շարունակում էր համաձայնեցնել ինքնապաշտպանական ջոկատների գործողությունները

Քաղաքական

Երբ արդեն ակնհայտ էր Ռուսաստանի ու Ղազախստանի նախագահների միջնորդական առաքելության և Ժելեզնովոդսկում ստորագրված համաձայնագրի անարդյունավետությունը տարածաշրջանում իրադրության նորմալացման համար, քանի որ ադրբեջանական կողմը գերադասում էր հակամարտությունը լուծելու ռազմական ուղին, ավելի քան հրատապ է դարձել ինքնապաշտպանության ուժերի կազմավորման տեմպերի արագացման ու պաշտպանության արդյունավետ կազմակերպման համար անհրաժեշտ միջոցների հայթայթման հարցը:

1991թ. հոկտեմբերի 28-ին Ստեփանակերտում կայացած արտադրական ձեռնարկությունների տնօրենների խորհրդի նիստում հարց է բարձրացվել Արցախի Հանրապետության պաշտպանության խորհուրդ և զինված ուժեր ստեղծելու վերաբերյալ, ինչը թելադրված էր նաև Ադրբեջանի կողմից բանակ ստեղծելու և այն Արցախի հայկական պետության դեմ ուղղելու վերահաս վտանգին դիմագրավելու անհրաժեշտությամբ:

Բնութագրելով Սերժ Սարգսյանի այս ժամանակահատվածի գործունեությունը՝ լրագրող Արկադի Ղուկասյանը (հետագայում՝ Արցախի հանրապետության արտգործնախարար, Արցախի հանրապետության նախագահ) գրել է.

«Սերժ Սարգսյանը մեկն է նրանցից, ովքեր չնահանջեցին խորհրդաադրբեջանական վայրագության սարսափի դեմ հանդիման և ամեն օր, կյանքը վտանգելով, անում էին իրենց դժվարին գործը: Նրան վաղուց էին հետապնդում Պոլյանիչկոյի մարդիկ, մինչդեռ, նա շարունակում էր համաձայնեցնել այն ժամանակ դեռ սակավաթիվ ինքնապաշտպանական ջոկատների գործողությունները»:

Ինքնապաշտպանության ուժերի ընդհատակյա հրամանատարության ավելի ու ավելի շատ ներկայացուցիչներ, այդ թվում՝ Ս. Սարգսյանը, իրատեսորեն գնահատելով օպերատիվ իրադրությունը, համոզվել են, որ ադրբեջանական հրոսակախմբերի օրավուր աճող լկտիությունը զսպելու և հայկական խաղաղ բնակավայրերի գնդակոծություններն ու հրթիռահարումները դադարեցնելու համար անհրաժեշտ էր դիմել համարժեք գործողությունների: Դեռևս նոր կազմավորվող ինքնապաշտպանական ուժերը, չունենալով բավարար միջոցներ, թեև առանձին տեղամասերում պատասխան գործողությունների էին դիմել, սակայն թշնամուն ցնցող ու զգաստացնող հակահարված էր պետք: Անհրաժեշտ էր, ինչքան հնարավոր է, օպերատիվորեն և արդյունավետորեն այն իրականացնել նաև ազատամարտիկների հնարավորությունները դրսևորելու համար:

Ուժերի փորձության վայր ընտրվեց Հադրութի շրջանի Տող գյուղը, որի ազատագրումը, թերևս, առաջին հաղթանակներից էր, որով կոտրվեց հակառակորդի անպատժելիության զգացումը, բացվեց Հադրութի ներշրջանային երթևեկության ճանապարհը, իսկ հայ ազատամարտիկները ոգեպնդվեցին ու ձեռք բերեցին համապատասխան մարտական փորձ:

ԼՂՀ ժողովրդական պատգամավորների խորհրդի գործկոմի 1991թ. նոյեմբերի 28-ի նիստում որոշում է ընդունվել 1991թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին իսկական զինվորական ծառայության զորակոչել 1973-1974թթ. ծնված և ավելի բարձր տարիքի քաղաքացիներին:

Մարտական գործողությունների օրեցօր սաստկացման պայմաններում, փորձելով ազատվել սին պատրանքներից և ապավինել իր ներուժին, Արցախի տոհմիկ հայ բնակչությունը վճռական քայլեր է ձեռնարկել Արցախում հայկական պետականությունը կերտելու ուղղությամբ: Մարզգործկոմի նոյեմբերի 27-ի որոշման համաձայն, դեկտեմբերի 10-ին Արցախում անցկացվել է հանրաքվե: Բնակչության ճնշող մեծամասնությունը քվեարկել է Արցախի  Հանրապետության անկախության օգտին:

Հատված՝ Պ.գ.թ. դոցենտ, պահեստազորի մայոր, «Կաճառ» գիտական կենտրոնի ղեկավար Մհեր Հարությունյանի «Սերժ Սարգսյանի ներդրումը ՀՀ Զինված ուժերի կազմավորման և զարգացման գործում» աշխատությունից

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՄՔԴ նախագահը և ՀՀ Արդարադատության նախարարը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունը Փաշինյանին է ներկայացվել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը Ֆինանսների նախարարը դիպլոմներ է հանձնել ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի շրջանավարտներին Օրբանը Զելենսկիին առաջարկել էլ բանակցությունների գնալ Աթլետ Երվանդ Մկրտչյանը կմասնակցի Փարիզի Օլիմպիական խաղերին ԵԽԽՎ-ը մտահոգություն է հայտնել Չալաբյանի գործի առնչությամբ Կիրանցի այլընտրանքային ճանապարհի մոտ նաև պատ է կառուցվում․ «Փաստինֆո» Ավազակությունը բացահայտվեց թարմ հետքերով. կատարողները հայտնաբերվեցին «Զվարթնոց» օդանավակայանի մոտ Երթևեկության փոփոխություն կկատարվի Գրիգոր Լուսավորչի-Արգիշտիի-Իտալիայի փողոցների խաչմերուկում «Toyota»-ն բախվել է ծառերին, ապա բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին ու կողաշրջվել Թրամփի հաղթանակի դեպքում ՆԱՏՕ-ի երկրները Ուկրաինային օգնության նոր միջոցներ կտրամադրեն. WSJՆիկոլիստական իշխանությունը փչացնում է հարաբերությունները ՌԴ-ի հետ ու ջերմացնում կապերը Թուրքիայի հետ. Շարմազանով Իշխան Սաղաթելյանն ու Գեղամ Մանուկյանը հանդիպել են Սիրիայի դեսպանի հետ․ ինչ են քննարկել Բացահայտվել է խարդախությամբ խոշոր չափերի հափշտակություն կատարելու հանցավոր մեխանիզմը ՊԵԿ նախագահն անդրադարձել է կառուցապատման ոլորտում վերջին տարիներին արձանագրված աճի տեմպին Խաղաղ և անփորձանք ծառայություն․ այսօր Գորիս քաղաքը ճանապարհեց իր երիտասարդ նորակոչիկներին (տեսանյութ)Կաշառակերության մեղադրանքով հետախուզվող է ձերբակալվել Ինչ ունեցվածքով հեռացավ ԲՏԱ փոխնախարար Ավետ Պողոսյանը. «Ժողովուրդ» Քանյե Ուեսթը սեպտեմբերի 6-ին համերգ կունենա Մոսկվայում Ինչպես է «Ֆազին» ենթադրյալ uպանnղը hեռանում դեպքի վայրից (տեսանյութ)Արևմտյան վերլուծաբանները գնահատել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի բանակների հզորությունը Մարտունի համայնքը շուքով է դիմավորել Եվրոպայի բռնցքամարտի պատանեկան առաջնության չեմպիոնին Շիրակի օդանավակայանում ռումբի առկայության մասին ահազանգը կեղծ է Նախագծերից մեկի ղեկավարը ինտիմ բնույթի տեսազանգ է ունեցել անծանոթ կնոջ հետ, որն էլ պահանջել է գումար Փոքրիկների համար ստեղծում ենք մշակութային լավագույն պայմաններ՝ ապահովելով նրանց լիարժեք զարգացումը Հայազգի շարքային Վարդան Հարությունյանը 12 զինվորի կյանք է փրկել. ՌԴ ՊՆԱլեն Սիմոնյանն Իսպանիայից լուսանկար է հրապարակել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ժամանել է ԿիևՀայտնի է ՝ երբ տեղի կունենա Անահիտ Չարենցի հոգեհանգիստը Հայ բռնցքամարտիկներին զուռնա-դհոլով են դիմավորում (տեսանյութ) 2023թ-ին ընտանեկան բռնության 96 դեպք ունենք, 2024-ի վեց ամիսներին՝ 46. թվերը տարեցտարի աճում են (տեսանյութ) ԱԳՆ շենքի դիմաց կատարված խուլիգանության դեպքի վարույթով ևս 2 անձի մասով նախաքննությունն ավարտվել է Ռուսաստանը 7 տոննա մարդասիրական օգնություն է հասցրել Հայաստանում ջրհեղեղից տուժածներինԱՄՆ-ում հայտնել են Բայդենին փոխարինող հավանական թեկնածուի անունը«Հրապարակ». Պարապ մարդը«Հրապարակ». Ոչ մի հանրաքվե, միայն փիառՈրդիս հարցնում է՝ ինչու են քեզ բարևում, ճանաչո՞ւմ ես. Հենրիխ Մխիթարյանը՝ փողոցում անցորդներին ողջունելու և որդու արձագանքի մասինԵղանակը՝ առաջիկա օրերինՈ՞վ է Ալի Խամենեիի սրտի նախագահի թեկնածուն. «Հրապարակ»Բաքուն Նախիջևանի հետ կապի «կալինինգրադյան մոդել» է առաջարկել. ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը Հայրիկի ուղեկցությամբ՝ եկեղեցի, «շաբաշ»՝ Կարեն Գիլոյանից. Հատվածներ Շիրակ Թորոսյանի աղջկա հարսանիքից (տեսանյութ, լուսանկար)Անհետ կորածը հայտնաբերվել է Բերդ համայնքի Տավուշ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Հուլիսի 1-ից մեկնարկել է լողափնյա հանգստի սեզոնը Թուրքիայում սիրիացի փախստականների դեմ զանգվածային ցույցեր են (լուսանկարներ, տեսանյութ)ՀԲ-ն ուշադրություն է հրավիրում Հայաստանի ոսկու ու թանկարժեք քարերի արտահանման ծավալին Մեկնարկեց Սրբազան պայքարի Քաղաքական Խորհրդի փակ նիստը (լուսանկարներ)Մինչև ե՞րբ կգործի տուգանքները 50 տոկոսով վճարելու արտոնությունըՀանրային պաշտպանների թիվը կավելանա 15-ով և կկազմի 84. նրանք աշխատում են գերծանրաբեռնված (տեսանյութ)Խաղաղության հասնելու համար չարիքը պիտի հեռանա․ Բագրատ Սրբազան
Ամենադիտված