Հայաստան կժամանի Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարը
Արտաքին Քաղաքական![Հայաստան կժամանի Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարը](/timthumb.php?src=disc/30-06-24/e2ce50a8b27e6f8e98e87643e3e32a4e.jpg&w=780)
Հուլիսի 1-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուն։ Հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
ՀՀ ԱԳՆ-ում կկայանա նախարար Արարատ Միրզոյանի և Լազար Կոմանեսկուի հանդիպումը։
Հուլիսի 1-ից Հայաստանը ստանձնում է ՍԾՏՀԿ նախագահությունը։ Կազմակերպությունում Հայաստանի նախորդ նախագահությունը եղել է 2018թ. առաջին կեսին։
![](banners/armflix.jpg)