Այսօր 25 կմ էինք որոշել, բայց քշեցինք 26. կեցցե' հեծանիվը. Փաշինյան (տեսանյութ) Ի՞նչ կարող է անել Հայաստանը, բայց չի անում. Արմեն Աշոտյան ՔՊ առանձին դեմքեր, հեծանվորդին կից արբանյակներ. նրանց վրա է դրված «ԵՄ-ին անդամագրվելու» խաղարկումը. Տիգրան Աբրահամյան Երևանում և մարզերում լույս չի լինի Օրվա խորհուրդ. Հուլիսի 3 Ովքե՞ր են գրելու Ալիևի պահանջած Սահմանադրությունը․ «Հրապարակ» «Հրապարակ». Ի՞նչ են քննարկել փակ հանդիպմանը «Ժողովուրդ». «Ն եւ Ս քոնսթրաքշն» եւ «ԿաԷռ քոնսթրաքշն» ՍՊԸ-ները բնակիչներին սեփականության վկայականներ չեն տալիս «Հրապարակ». Ո՞վ է Բագրատ Սրբազանին հունից հանող աղջիկը «Ժողովուրդ»․ Արսեն Թորոսյանի ունեցվածքը 

Վերջում պարզվելու է, որ միակ «ապօրինի գույքը» մեր հայրենիքն էր. Վահե Հովհաննիսյան

Բլոգոսֆերա

Ինչպես դադարեցնել ներքին ենիչերիների վերարտադրությունը

Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթի)պատմությունը սահմռկեցուցիչ է։ Նկարագրածը (ապրածը) «սովորական միտինգային» դրվագ չէ, դա այսօրվա «նոր Հայաստանի» կենսափիլիսոփայությունն է։

Աշոտ Մինասյանը և կարմիրբերետավորները, նույնիսկ եթե եղել են մի գազելում, որպես փակ համակարգ, այնուհանդերձ՝ այլ մոլորակում չեն եղել։ Եվ սա մեկ հոգու պատմություն չէ, այլ՝ շատ շատերինը։

Այս դրվագի և հունիսի 12-ի բոլոր ապօրինությունների բացարձակ պատասխանատուն և մեղավորը իշխանություններն են, 

բայց պիտի հասկանանք նաև, թե ինչ մեխանիզմների «շնորհիվ» է իշխանությունը ռիսկ անում նման այլանդակ գործողությունների.

1.  Կարմիր բերետավորներին այդպիսին լինելու և պետության հանդեպ բացառիկ վաստակ ունեցող մարդու վրա (կամ ցանկացած մարդու) հարձակվելու իրավունք տվել են.

a.   680 հազար ՀՀ քաղաքացիները, ովքեր, պատմական աղետից հետո վերընտրելով այս իշխանությանը, այսօր չեն շտապում շտկել իրենց քվեն՝ այսքան ավերից հետո։

b.  Ոստիկանության ղեկավար կազմը, որից որևէ  մեկը հրաժարական չտվեց՝ այս և այլ ահավոր պատմություններից հետո։ Չի գտնվում մեկը, որի համար անտանելի կլինի նման միջավայրում աշխատելը։ 

c.   «Բարեփոխիչները», միջազգային կառույցները, արևմտյան դեսպանատները, որոնք ձայն չեն հանում որևէ վայրագության դեպքում։

d. Իբր կրթված, իբր մտավորական, իբր հումանիստ մասնագիտական էլիտաները, որոնք «քաղաքականությամբ չեն զբաղվում» ու երկրում կատարվողի մասին կարծիք չունեն։

2. Անհավանական է թվում, որ անձամբ իրեն պսակադրած Սրբազանին բերետավորը կարող է հայհոյել, բայց նա դա անում է, որովհետև այս երկիրն արդեն 6 տարի է՝ անվերջ հայհոյանք է լսում ու չունի որևէ «ՉԻ կարելի»։ Որտե՞ղ են ձևավորվել այս մարդիկ, ո՞ր միջավայրում, ո՞ր դպրոցում, ո՞ր հասարակությունում։ Ինչքա՞ն կարևոր բաներ ենք տապալել պետականության 30 տարում։

3. Այս ամենը հնարավոր դարձավ, որովհետև մեր պետության քաղաքացիները զանգվածաբար օտարացավ մեր պետությունից։ Ինչպե՞ս է հնարավոր, որ էն ժողովուրդը, որի համար Աշոտն ամեն կռվի պատրաստ է եղել իր կյանքը դնել, մասսայաբար ապրի գրին քարտի կամ օտարահպատակության երազանքով։ Բա ո՞ւմ համար էր պետությունը, բա էլ ի՞նչ հայրենիք։

4. Ո՞նց բաց թողեցինք, շուրջ երկու տասնամյակ «արևմտյանմեդրեսեներում» նոր հայի ձևավորումը՝ իբր բարեփոխիչ, իբր լիբերալ, իբր՝ իրավապաշտպան, բայց իրականում՝ հակահայաստանյան ենիչերիների կրթման ու վերապատրաստման պրոցեսը։ Աչքներիս առաջ էին ախր նրանք ուժեղանում, կազմավորվում, մեդիաներ ստանում-ստեղծում, քարոզում, ԱԺ մտնում, որ մի օր էլ նրանց հավաքական ձայնը ասի՝ «Ղարաբաղը մեզ հետ ի՞նչ կապ ունի»։

5. Աշոտ Մինասյանը խաղաղ ժամանակ զբաղեցրել է պաշտոն, որը շատ ուրիշները կօգտագործեին կարողություն դիզելու համար։ Նա միշտ ապրել է զուսպ ու համեստ՝ չգողանալով իր երկրից։ Աշոտի պես մարտիկներն իրենց մեջ տարիներով պահել են հարցը՝ ինչո՞ւ հաղթած, հերոս, պետություն կառուցած մարդիկ թույլ տվեցին այլանդակ բարքեր, փողի մոլուցք։ Անգամ կարգին, հայրենիքի առաջ վաստակ ունեցող մարդիկ ինչպե՞ս դարձան փողի ու ահռելի հարստության տեր՝ մեր փոքր, աղքատ, Արցախի խնդիր ունեցող երկրում։ Մայրցամաքից մայրցամաք ահռելի- անծայրածիր հարստության ու գույքերի տեր։ Ո՞նց, ինչպե՞ս, ո՞ր իրավունքով։ Ի վերջո, նրանք գերի դարձան այդ հարստությանը, սակայն դրա գերին դարձանք նաև մենք բոլորս, Հայաստանը, Արցախը։

6. Եթե մենք էս հարցերին չպատասխանենք, չենք հասկանա, թե ինչպես ձևավորվեց այսօրվա անասնական մթնոլորտը, և թե ինչպես փողոցից եկավ գաղափարապես հստակ վարժեցված մի ուժ, որը թքած ունի Արցախի վրա էլ, Հայաստանի վրա էլ։

7. Փառահեղ հաղթանակով ձևավորված պետությունը ո՞նց կարող էր էսքան անարդար բարքերով զարգանալ։ Ո՞նց։ Վերջում պարզվելու է, որ միակ «ապօրինի գույքը» մեր հայրենիքն էր։

8․ Աշոտի պատմությունից հասարակությունը պիտի պոռթկար։ Հակառակը նորմալ չէ։ Բայց նույն հասարակությունը պատերազմից շաբաթներ անց աղմկոտ քեֆեր էր անում, Արցախի կորստին հանգիստ նայեց։ Ինչո՞ւ պիտի Աշոտի հետ կատարվածից սարսռա, երբ շատերը Ռուբեն Վարդանյանի, Բակո Սահակյանի և մեր մյուս հայրենակիցների գերեվարվելուց ուրախացել էին։

Կարմիրբերետավորը և նրան հրաման տվող իշխանությունները պետք է փոխվեն, բայց պիտի փոխվի նաև նրանց ձևավորող միջավայրը։ Մենք պիտի կարմիր գծեր և ճիշտ ուղենիշներ ունենանք, որ դադարեցնենք ինքնաոչնչացումը։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Այսօր 25 կմ էինք որոշել, բայց քշեցինք 26. կեցցե' հեծանիվը. Փաշինյան (տեսանյութ)Ի՞նչ կարող է անել Հայաստանը, բայց չի անում. Արմեն Աշոտյան ՔՊ առանձին դեմքեր, հեծանվորդին կից արբանյակներ. նրանց վրա է դրված «ԵՄ-ին անդամագրվելու» խաղարկումը. Տիգրան ԱբրահամյանԵրևանում և մարզերում լույս չի լինիՕրվա խորհուրդ. Հուլիսի 3 Հուլիսի 3-ի աստղագուշակ Ովքե՞ր են գրելու Ալիևի պահանջած Սահմանադրությունը․ «Հրապարակ»«Հրապարակ». Ի՞նչ են քննարկել փակ հանդիպմանը«Ժողովուրդ». «Ն եւ Ս քոնսթրաքշն» եւ «ԿաԷռ քոնսթրաքշն» ՍՊԸ-ները բնակիչներին սեփականության վկայականներ չեն տալիս«Հրապարակ». Ո՞վ է Բագրատ Սրբազանին հունից հանող աղջիկը«Ժողովուրդ»․ Արսեն Թորոսյանի ունեցվածքը«Հրապարակ». Փաշինյանը մղվում է դեպի Պուտինի գիրկը. կտեսնենք «ռսի սապոգը լիզելու» նոր դրվագներ«Հրապարակ». Շարժումը նոր թափով վերսկսվելու է«Ժողովուրդ». 79 հաստիք, 15 մեքենա, մեծ աշխատավարձի ֆոնդ և ոչ մի աշխատանք․ իրավիճակը «Սեւան» ազգային պարկում«Ժողովուրդ». Կարծես ՔՊ-ականները ԵՄ անդամակցության հանրաքվեի էին պատրաստվում, իսկ Փաշինյանը դրա կարիքը չի տեսնումԳազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 37.925-իՀերթական «հայկական» սկանդալը օդանավակայանում. չեղարկվել է թռիչքից առաջ Քիշնև-Երևան չվերթը. պատասխանատու չկաՈւիմբլդոն․ Ավանեսյանը հաղթեց և դուրս եկավ հաջորդ փուլԵվրո-2024. Նիդերլանդների թիմը շարունակում է պայքարը քառորդ եզրափակիչումԱլեն Սիմոնյանը Երևանում է․ հերքում են Իսպանիայում նրա հանգստի մասին լուրերըՔաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջիցԿալանավորներ տեղափոխող «ՈւԱԶ»-ը բախվել է «Chevrolet Volt»-ինՎրաստանում մեքենանների տեխզննումը, հավանաբար, կթանկանաԵրևանում օտարերկրացիները երկաթյա ձողերով ծեծել են իրենց համերկրացուն ու կողոպտելԿարող են քաղաքացիների վրա նռնակ նետողին էլ «Ազգային հերոս»-ի կոչում տալ. Լևս ԴավթյանԽոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են BMW-ն ու Toyota-ն․ կան վիրավորներՀՀ-ում 2023-ին 1 շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն ավելի բարձր է եղել, քան Վրաստանում և ԱդրբեջանումՄանթաշյան-Նժդեհ փողոցների խաչմերուկի մոտ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը վրաերթի էր ենթարկում հերթական քաղաքացուն, մի կերպ փրկվեց․ Րաֆֆի ԱսլանյանՀայկ Աղաջանյանն ու Տաթևը սպասում են 2-րդ բալիկինԿոտայքում շտապօգնության ավտոմեքենան բախվել է երկաթե արգելապատնեշին ու ցուցանակինԵթե լրանում է անձնագրի ժամկետը, այն չի երկարաձգվում ոչ մի դեպքումՌուսաստանը ցանկանում է «Հյուսիս-Հարավ» միջանցքի երթուղում ներառել Հայաստանի հետ սահմանային անցակետըՓաշինյանը «ՔՊ» նիստ է գումարելԴավիթ Տերտերյանն ու Յուրի Գարեգինյանը միացել են «Վանին» Աբազյանը, եթե մոռացել է, կարող է զննել իր հեռախոսը և տեսնել, որ ես ճիշտ եմ ասում. Վահան Քերոբյան Կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու վարույթի նախաքննությունն ավարտվել էՉարիքի և բարու միջև միասնությունն անհնար է․ ՀրապարակԲագրատ Սրբազանի պայքարը ազգային ճիչ . Հակոբ Այնթապլյան (տեսանյութ)Բուխարեստի «Դինամո»-ից հայկական «Նոա» է տեղափոխվել պորտուգալացի հարձակվող Գոնսալո ԳրեգորիոնԻնչ են քննարկվել քաղաքական ուժերի հետ հանդիպմանը. Բագրատ սրբազանը փակագծեր է բացում (տեսանյութ)Ըմբիշ Յուրիկ Հովեյանը հաղթեց թուրք մարզիկին և դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՏավուշում Mercedes-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին և բռնկվել․ այն վերածվել է մոխրակույտիՊուտինը Աստանայում ՇՀԿ գագաթնաժողովում կհանդիպի Իլհամ Ալիևի հետ Սյունիքում նոր հուշարձաններ են հայտնաբերվել, կազմվել են պահպանական գոտիների նախագծերԵկեղեցու բակում թողնված երեխան վերադառնում է տուն (տեսանյութ) Հաագայում կառավարության երդման արարողության ժամանակ ցույց է սկսվելԱրցախի պետական համալսարանը վերականգնելու համար անհրաժեշտ է 1 մլրդ դրամԱՄՆ սենատորը իր պատվիրակությամբ կժամանի Հայաստան«Ավելին կտեսնեք». Բլինքենը՝ Վրաստանում «գործակալների օրենքի» վերաբերյալ ՀՀ-ում բացահայտ թշնամանք են օգտագործում՝ լռեցնելու ընդդիմացողներին․ Գալստյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում
Ամենադիտված