Կալանավորվել է Աշտարակ ԲԿ-ի տնօրեն Արգիշտի Հովհաննիսյանը
Իրավունք![Կալանավորվել է Աշտարակ ԲԿ-ի տնօրեն Արգիշտի Հովհաննիսյանը](/timthumb.php?src=disc/01-07-24/5116646ab192163d9415583a50580be1.jpg&w=780)
Կալանավորվել է Աշտարակ ԲԿ-ի տնօրեն Արգիշտի Հովհաննիսյանը։ Այս մասին հայտնել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը:
Նշված խնդրի մանրամասներին Հակակոռուպցիոն կոմիտեն կանդրադառնա նախատեսվող հայտարարությամբ։
Ըստ մամուլի տեղեկությունների Արգիշտի Հովհաննիսյանը իշխող կուսակցության անդամ է։ Նա «Աշտարակ» բժշկական կենտրոնի տնօրեն է նշանակվել 2018 թվականին։
![](banners/armflix.jpg)