Արթուր Աբրահամը Մայք Թայսոնին հայկական կոնյակ է նվիրել
Սպորտ![Արթուր Աբրահամը Մայք Թայսոնին հայկական կոնյակ է նվիրել](/timthumb.php?src=disc/01-07-24/7dda1713d892e97fe2ef17b96f0aabdb.jpg&w=780)
Տարբեր քաշային կարգերում բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը շնորհավորել է աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնին ծննդյան 58-րդ տարեդարձի առթիվ։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։
Լեգենդար ամերիկացին ծննդյան օրը նշել է Բեռլինում։ Արթուր Աբրահամը ծննդյան օրվա առթիվ նրան հայկական կոնյակ է նվիրել։«Ծնունդդ շնորհավոր իմ կուռք Մայք Թայսոն»,- հրապարակմանը կից գրել է Արթուրը
Հիշեցնենք, որ Մայք Թայսոնը 1980-1990-ականներին դարձել է աշխարհի բացարձակ չեմպիոն ծանր քաշային կարգում։
![](banners/armflix.jpg)