Ամերիկացի սենատոր Ռոջեր Ուիքերն հանդիպում է Նիկոլ Փաշինյանի հետ (տեսանյութ) Ալեն Սիմոնյանի 950 դոլարանոց վերնաշապիկն ու «իսպանական աջաբսանդալը». Yerkir.am ՈւՂԻՂ. Էկոնոմիկայի փոխնախարարը՝ գյուղատնտեսական ծրագրերի մասին. ասուլիս Նոր ատոմակայանի կառուցման հարցում ԱՄՆ-ի հետ մտել ենք առարկայական փուլ, գնդակը նրանց դաշտում է․ ԱԽՔ (տեսանյութ) «Ձեզ արգելե՞լ են խոսել», «Ասուլիս չեմ տալիս, հաջորդ անգամ». ԱԽՔ-ը չպատասխանեց լրագրողների հարցերին (տեսանյութ) Հայտնի է վճարման մեկնարկի օրը. կարևոր՝ թոշակառուների համար Կգործարկվի «114 տեղեկատուն»՝ ԼՂ հայրենակիցների համար Հայերը ցանկանում են վայելել կյանքը, ոչ թե հավերժ պայքարել, ասել է Փաշինյանը. Հարութ Սասունյան Հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է «Արմավիր» ՔԿՀ-ում 1 օրում մшհացել են կալանավորն ու դատապարտյալը․նախաձեռնվել են քրեական վարույթներ 

Սերժ Սարգսյանը մեկն է նրանցից, ովքեր չնահանջեցին խորհրդաադրբեջանական վայրագության սարսափի դեմ

Քաղաքական

Երբ արդեն ակնհայտ էր Ռուսաստանի ու Ղազախստանի նախագահների միջնորդական առաքելության և Ժելեզնովոդսկում ստորագրված համաձայնագրի անարդյունավետությունը տարածաշրջանում իրադրության նորմալացման համար, քանի որ ադրբեջանական կողմը գերադասում էր հակամարտությունը լուծելու ռազմական ուղին, ավելի քան հրատապ է դարձել ինքնապաշտպանության ուժերի կազմավորման տեմպերի արագացման ու պաշտպանության արդյունավետ կազմակերպման համար անհրաժեշտ միջոցների հայթայթման հարցը:

1991թ. հոկտեմբերի 28-ին Ստեփանակերտում կայացած արտադրական ձեռնարկությունների տնօրենների խորհրդի նիստում հարց է բարձրացվել Արցախի Հանրապետության պաշտպանության խորհուրդ և զինված ուժեր ստեղծելու վերաբերյալ, ինչը թելադրված էր նաև Ադրբեջանի կողմից բանակ ստեղծելու և այն Արցախի հայկական պետության դեմ ուղղելու վերահաս վտանգին դիմագրավելու անհրաժեշտությամբ:

Բնութագրելով Սերժ Սարգսյանի այս ժամանակահատվածի գործունեությունը՝ լրագրող Արկադի Ղուկասյանը (հետագայում՝ Արցախի հանրապետության արտգործնախարար, Արցախի հանրապետության նախագահ) գրել է.

«Սերժ Սարգսյանը մեկն է նրանցից, ովքեր չնահանջեցին խորհրդաադրբեջանական վայրագության սարսափի դեմ հանդիման և ամեն օր, կյանքը վտանգելով, անում էին իրենց դժվարին գործը: Նրան վաղուց էին հետապնդում Պոլյանիչկոյի մարդիկ, մինչդեռ, նա շարունակում էր համաձայնեցնել այն ժամանակ դեռ սակավաթիվ ինքնապաշտպանական ջոկատների գործողությունները»:

Ինքնապաշտպանության ուժերի ընդհատակյա հրամանատարության ավելի ու ավելի շատ ներկայացուցիչներ, այդ թվում՝ Ս. Սարգսյանը, իրատեսորեն գնահատելով օպերատիվ իրադրությունը, համոզվել են, որ ադրբեջանական հրոսակախմբերի օրավուր աճող լկտիությունը զսպելու և հայկական խաղաղ բնակավայրերի գնդակոծություններն ու հրթիռահարումները դադարեցնելու համար անհրաժեշտ էր դիմել համարժեք գործողությունների: Դեռևս նոր կազմավորվող ինքնապաշտպանական ուժերը, չունենալով բավարար միջոցներ, թեև առանձին տեղամասերում պատասխան գործողությունների էին դիմել, սակայն թշնամուն ցնցող ու զգաստացնող հակահարված էր պետք: Անհրաժեշտ էր, ինչքան հնարավոր է, օպերատիվորեն և արդյունավետորեն այն իրականացնել նաև ազատամարտիկների հնարավորությունները դրսևորելու համար:

Ուժերի փորձության վայր ընտրվեց Հադրութի շրջանի Տող գյուղը, որի ազատագրումը, թերևս, առաջին հաղթանակներից էր, որով կոտրվեց հակառակորդի անպատժելիության զգացումը, բացվեց Հադրութի ներշրջանային երթևեկության ճանապարհը, իսկ հայ ազատամարտիկները ոգեպնդվեցին ու ձեռք բերեցին համապատասխան մարտական փորձ:

ԼՂՀ ժողովրդական պատգամավորների խորհրդի գործկոմի 1991թ. նոյեմբերի 28-ի նիստում որոշում է ընդունվել 1991թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին իսկական զինվորական ծառայության զորակոչել 1973-1974թթ. ծնված և ավելի բարձր տարիքի քաղաքացիներին:

Մարտական գործողությունների օրեցօր սաստկացման պայմաններում, փորձելով ազատվել սին պատրանքներից և ապավինել իր ներուժին, Արցախի տոհմիկ հայ բնակչությունը վճռական քայլեր է ձեռնարկել Արցախում հայկական պետականությունը կերտելու ուղղությամբ: Մարզգործկոմի նոյեմբերի 27-ի որոշման համաձայն, դեկտեմբերի 10-ին Արցախում անցկացվել է հանրաքվե: Բնակչության ճնշող մեծամասնությունը քվեարկել է Արցախի  Հանրապետության անկախության օգտին:

Հատված՝ Պ.գ.թ. դոցենտ, պահեստազորի մայոր, «Կաճառ» գիտական կենտրոնի ղեկավար Մհեր Հարությունյանի «Սերժ Սարգսյանի ներդրումը ՀՀ Զինված ուժերի կազմավորման և զարգացման գործում» աշխատությունից:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ռուսական ինքնաթիռը մտել է Լիտվայի օդային տարածք. Լիտվան բողոքի նոտա է հղել ՌԴ-ինՊԵԿ-ն առաջին կիսամյակում ապահովել է 1 տրլն 187 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր Գնել Սանոսյանը Կիրանցում է. քննարկվում է նոր ճանապարհի կառուցման ընթացքը Ամերիկացի սենատոր Ռոջեր Ուիքերն հանդիպում է Նիկոլ Փաշինյանի հետ (տեսանյութ)Մեկնարկել է Արարատ Միրզոյանի այցը ՎրաստանԱլեն Սիմոնյանի 950 դոլարանոց վերնաշապիկն ու «իսպանական աջաբսանդալը». Yerkir.amՈւՂԻՂ. Էկոնոմիկայի փոխնախարարը՝ գյուղատնտեսական ծրագրերի մասին. ասուլիսՆոր ատոմակայանի կառուցման հարցում ԱՄՆ-ի հետ մտել ենք առարկայական փուլ, գնդակը նրանց դաշտում է․ ԱԽՔ (տեսանյութ) «Ձեզ արգելե՞լ են խոսել», «Ասուլիս չեմ տալիս, հաջորդ անգամ». ԱԽՔ-ը չպատասխանեց լրագրողների հարցերին (տեսանյութ)Հայտնի է վճարման մեկնարկի օրը. կարևոր՝ թոշակառուների համարԿգործարկվի «114 տեղեկատուն»՝ ԼՂ հայրենակիցների համարՀայերը ցանկանում են վայելել կյանքը, ոչ թե հավերժ պայքարել, ասել է Փաշինյանը. Հարութ ՍասունյանՀացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է «Արմավիր» ՔԿՀ-ում 1 օրում մшհացել են կալանավորն ու դատապարտյալը․նախաձեռնվել են քրեական վարույթներ Սրբազանն այս պահին պատասխանում է գերմանական հեղինակավոր Der Spiegel պարբերականի թղթակցի հարցինՀայտնի քրեական հեղինակության մոտ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի մարտական ատրճանակՊրանկ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի վրա (տեսանյութ)Գոռ Ավետիսյանն  ազատվել է աշխատանքիցԶինծառայող է զոհվելՅուրաքանչյուր ձախողման մեջ դու ինքդ ես մեղավոր. «Փարիզ-2024»-ին ընդառաջ ԿԳՄՍ-ն բացահայտել է Արսեն ՀարությունյանինՊարզաբանում՝ Եղիպատրուշում օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի վերաբերյալ Փակ ավտոճանապարհներ կան Նավթը թանկանում է ՀՀ-ի հետ գործընկերության նոր ծրագրի շուրջ ենք աշխատում, որ աջակցենք ինքնիշխանությանը. ԵՄ դեսպան (տեսանյութ)Նարկnդիլեր ամnւuիններ են ձերբակալվել․ ի՞նչ է կատարվել Աշտարակում Դիվերսիֆիկացիան հասավ մեզ. ինչ թեզ են առաջ տանում իշխանությունները (տեսանյութ)Ավշարում բախվել են բեռնատար գնացքն ու «ՎԱԶ 2106»-ը Իրավիճակը՝ ԼարսումՏյումենում ծեծկռտուք է տեղի ունեցել «Ռուսական համայնքի» և սփյուռքի ներկայացուցիչների միջև. կրակոցներ են հնչել (տեսանյութ)Անվտանգության ոլորտում արդեն դիվերսիֆիկացիա ունենք, բայց տնտեսության մեջ անելիքները շատ են. ԱԽՔ (տեսանյութ)Դիմանալու չի. Ավետիք ԻշխանյանԲացահայտվել է պետական դավաճանության դեպք, 43-ամյա պայմանագրային զինծառայող է կալանավորվել․ ՔԿԵվրո-2024. Քառորդ եզրափակիչի բոլոր զույգերը հայտնի են Ինձնից խլել է իմ բջջային հեռախոսը և խլելու ժամանակ քերծելով վնասել է մատս. Զարուհի Փոստանջյան (տեսանյութ)Արցախում հիմնովին ավերվել են Մեխակավանի Զորավոր Սբ․ Աստվածածին, Բերձորի Սուրբ Համբարձման և Շուշիի Հովհաննես Մկրտիչ եկեղեցիները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Աստանա (տեսանյութ)Ազերները վերահսկում են ողջ ճանապարհը (տեսանյութ)Դիմավորում ենք սևծովյան հաջորդ տեղումնաբեր ակտիվ ցիկլոնին. Գագիկ ՍուրենյանՀրդեհ է բռնկվել Զովունի գյուղի մթերային խանութներից մեկումՈՒՂԻՂ. ՀՀ-Արևելյան գործընկերություն-ԵՄ. մարտահրավերներն ու հնարավորություններըԱյսօր 25 կմ էինք որոշել, բայց քշեցինք 26. կեցցե' հեծանիվը. Փաշինյան (տեսանյութ)Ի՞նչ կարող է անել Հայաստանը, բայց չի անում. Արմեն Աշոտյան ՔՊ առանձին դեմքեր, հեծանվորդին կից արբանյակներ. նրանց վրա է դրված «ԵՄ-ին անդամագրվելու» խաղարկումը. Տիգրան ԱբրահամյանԵրևանում և մարզերում լույս չի լինիՕրվա խորհուրդ. Հուլիսի 3 Հուլիսի 3-ի աստղագուշակ Ովքե՞ր են գրելու Ալիևի պահանջած Սահմանադրությունը․ «Հրապարակ»«Հրապարակ». Ի՞նչ են քննարկել փակ հանդիպմանը«Ժողովուրդ». «Ն եւ Ս քոնսթրաքշն» եւ «ԿաԷռ քոնսթրաքշն» ՍՊԸ-ները բնակիչներին սեփականության վկայականներ չեն տալիս«Հրապարակ». Ո՞վ է Բագրատ Սրբազանին հունից հանող աղջիկը
Ամենադիտված