ԴԻԱԼՈԳ կազմակերպության հովանավորությամբ լույս  է տեսել «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրի 2024 թ․ երկրորդ համարը Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 14 ավտովթար. զոհվել է 1, վիրվորվել՝ 25 մարդ Լողավազանները լցվելու են վարդի թերթիկներով. մեծ փառատոն Գյումրիում՝ Ռ. Վարդանյանի կողմից վերականգնված այգում. «Հրապարակ» Նոյեմբերյանի ԵԿՄ ղեկավարին մեղադրանք է առաջադրվել․ «Հրապարակ» Խոշոր ավտովթար՝ «Չայնիի» ոլորաններում Հրազենային վնասվածքից մահացած 21-ամյա զինծառայող Սարգիս Խաչատրյանը Սոթքից էր, տան ավագ զավակը. ArmeniaSputnik Տարադրամի փոխարժեքը հուլիսի 3-ի դրությամբ Ամերիկացի սենատոր Ռոջեր Ուիքերն հանդիպում է Նիկոլ Փաշինյանի հետ (տեսանյութ) Ալեն Սիմոնյանի 950 դոլարանոց վերնաշապիկն ու «իսպանական աջաբսանդալը». Yerkir.am ՈւՂԻՂ. Էկոնոմիկայի փոխնախարարը՝ գյուղատնտեսական ծրագրերի մասին. ասուլիս 

ՀԵՑ-ն ու «Վեոլիա Ջուր»-ը իրենց կողմից մատուցվող ծառայությունները պատշաճ չեն իրականացնում․ ՄԻՊ

Հասարակություն

Մարդու իրավունքների պաշտպանին պարբերաբար հասցեագրվում են դիմում- բողոքներ այն մասին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ները իրենց կողմից մատուցվող ծառայությունները պատշաճ չեն իրականացնում։  Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից։

Նշվածի վերաբերյալ ուսումնասիրություն է իրականացվել նաև սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում։ 

Այսպիսով, 2024 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ների վերաբերյալ ստացվել է ընդհանուր 79 գրավոր և բանավոր դիմում-բողոք 106 անձանցից։

«Վեոլիա Ջուր» ընկերության վերաբերյալ ստացվել է 49 գրավոր և բանավոր բողոք 74 անձից։ Քաղաքացիները հիմնականում բարձրաձայնել են հարցեր կապված սահմանված ժամանակացույցին համապատասխան ջրամատակարարում չիրականացնելուն, ջրամատակարարման ընդհատումներին, ինչպես նաև ջրանջատումների վերաբերյալ պատշաճ չծանուցելուն, խմելու ջրի որակին, ճնշմանը և այլն։

Նշված խնդիրների առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում իրականացվել է նաև սոցիալական մեդիայի մշտադիտարկում, ուսումնասիրվել են քաղաքացիների կողմից բարձրացված հարցերը։

Հաշվի առնելով, որ խնդիրները զանգվածային են և ունեն շարունակական բնույթ՝ Մարդու իրավունքների պաշտպանը խիստ անթույլատրելի է համարում ստեղծված իրավիճակը։ Հատկապես մտահոգիչ է, երբ ամռան ամիսներին մարդիկ զրկված են ջրի և սանիտացիայի հասանելիությունից։

Ելնելով վերոգրյալից՝ Պաշտպանը ևս մեկ անգամ շեշտում է՝ անհրաժեշտ է ուսումնասիրել վթարային ընդհատումների պատճառները և աշխատանքներ իրականացնել դրանք նվազագույնի հասցնելու ուղղությամբ, առավել հետևողական լինել խմելու ջրի մատակարարման ծառայությունների կանոնների, ինչպես նաև ջրամատակարարման ընդհատումների վերաբերյալ պատշաճ ծանուցումների իրականացման նկատմամբ։

Բազմաթիվ բողոքներ ստացվել են նաև «ՀԷՑ» ՓԲԸ-ի վերաբերյալ։ Այսպես, ստացվել է 30 գրավոր և բանավոր բողոք 32 անձից, որոնք հիմնականում վերաբերել են էլեկտրամատակարարող ընկերության կողմից առանց նախապես պատշաճ ծանուցելու և տևական ժամանակով էլեկտրաէներգիայի ընդհատումներին, դրա հետևանքով նյութական վնասի պատճառման դեպքերին, աշխատանքային գործունեության պատշաճ իրականացումը խաթարելուն, ֆինանսական վնասների կրմանը։

Այս ամենի հետևանքով էական վնաս է հասցվում ինչպես անհատ քաղաքացիների, այնպես էլ տարբեր կազմակերպությունների։

Մասնավորապես, Մարդու իրավունքների պաշտպանին հատուկ հաստատություններ մոնիթորինգային այցերի ընթացքում հասցեագրվել են բազմաթիվ բողոքներ, որ էլեկտրաէներգիայի պարբերական խափանումների ընթացքում անհնար է լինում ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժի իրավունքը։ Օրինակ, կան հաստատություններ, որոնք կահավորված են վերալակով հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց ազատ տեղաշարժը ապահովելու նպատակով՝ մինչդեռ պարբերական և առանց պատշաճ ծանուցման էլեկտրոէներգիայի անջատումների հետևանքով հաճախ խնդիր է առաջանում նրանց մի հարկից մյուսը տեղափոխելու և այլ վերաբերելի հարցերի հետ կապված։

Պարբերական անջատումների հետևանքով խաթարվում է նաև մի շարք պետական մարմինների բնականոն գործունեությունը: Այսպես, օրինակ՝ Պաշտպանի աշխատակազմի վարչական շենքի էլեկտրաէներգիայի հաճախակի անջատումների պատճառով խաթարվում է Պաշտպանի աշխատակազմի էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության արդյունավետ կազմակերպումը, ինչպես նաև թեժ գծի կամ այլ ֆիքսված քաղաքային և ներքին հեռախոսահամարների միջոցով անձանց իրավաբանական խորհրդատվությունների տրամադրումը, ըստ անհրաժեշտության՝ արագ արձագանքման այցերի կազմակերպումը, միջազգային գործընկերների հետ հանդիպումների իրականացումը և այլն:

Հարկ է նկատել, որ պարբերական բնույթ կրող էներգամատակարարման տատանումները կարող են նաև էական վնաս հասցնել համակարգչային սարքերին ու այլ սարքավորումներին: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դիտարկումները վկայում են, որ էներգամատակարարման հաճախակի կրկնվող դադարեցումները ոչ միշտ են պայմանավորված պլանային կամ վթարների վերացման աշխատանքներով:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Պաշտպանն ընդգծում է, որ սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի հաճախակի ընդհատումների հարցը կարգավորելու նպատակով անհրաժեշտ է ուսումնասիրել վթարային արտապլանային ընդհատումների պատճառները, աշխատանքներ իրականացնել (այդ թվում՝ պահուստային (երկրորդային) սնուցում ապահովելու միջոցով) դրանք նվազագույնի հասցնելու համար, ինչպես նաև քայլեր ձեռնարկել էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշները բարելավելու ուղղությամբ։

Հարկ ենք համարում ընդգծել, որ նշված երկու դեպքերին Մարդու իրավունքների պաշտպանն առավել մանրամասն անդրադարձել է 2023 թվականի տարեկան հաղորդման մեջ։ Տեղեկացնենք նաև, որ Մարդու իրավունքների պաշտպանը արձանագրված խնդիրների վերաբերյալ գրություններ է հասցեագրել «ՀԷՑ» և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ներին։

Նշված խնդիրներն ունեն հրատապ լուծման անհրաժեշտություն և Մարդու իրավունքների պաշտպանը հետևողական է լինելու դրանց լուծման հարցում։

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԴԻԱԼՈԳ կազմակերպության հովանավորությամբ լույս  է տեսել «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրի 2024 թ․ երկրորդ համարըՄեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 14 ավտովթար. զոհվել է 1, վիրվորվել՝ 25 մարդ Լողավազանները լցվելու են վարդի թերթիկներով. մեծ փառատոն Գյումրիում՝ Ռ. Վարդանյանի կողմից վերականգնված այգում. «Հրապարակ»Դիլիջանում «Ապրելու երկիրը» ՔՊ-ական համայնքապետի հետ հողերը «ջրի գնով» օտարում է. Ոսկան Սարգսյան Նոյեմբերյանի ԵԿՄ ղեկավարին մեղադրանք է առաջադրվել․ «Հրապարակ» Խոշոր ավտովթար՝ «Չայնիի» ոլորաններումՀրազենային վնասվածքից մահացած 21-ամյա զինծառայող Սարգիս Խաչատրյանը Սոթքից էր, տան ավագ զավակը. ArmeniaSputnikՏարադրամի փոխարժեքը հուլիսի 3-ի դրությամբ Նոյեմբերյանում ակցիայի ժամանակ խուլիգանության մեջ մեղադրվող 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է Ռուսական ինքնաթիռը մտել է Լիտվայի օդային տարածք. Լիտվան բողոքի նոտա է հղել ՌԴ-ինՊԵԿ-ն առաջին կիսամյակում ապահովել է 1 տրլն 187 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր Գնել Սանոսյանը Կիրանցում է. քննարկվում է նոր ճանապարհի կառուցման ընթացքը Ամերիկացի սենատոր Ռոջեր Ուիքերն հանդիպում է Նիկոլ Փաշինյանի հետ (տեսանյութ)Մեկնարկել է Արարատ Միրզոյանի այցը ՎրաստանԱլեն Սիմոնյանի 950 դոլարանոց վերնաշապիկն ու «իսպանական աջաբսանդալը». Yerkir.amՈւՂԻՂ. Էկոնոմիկայի փոխնախարարը՝ գյուղատնտեսական ծրագրերի մասին. ասուլիսՆոր ատոմակայանի կառուցման հարցում ԱՄՆ-ի հետ մտել ենք առարկայական փուլ, գնդակը նրանց դաշտում է․ ԱԽՔ (տեսանյութ) «Ձեզ արգելե՞լ են խոսել», «Ասուլիս չեմ տալիս, հաջորդ անգամ». ԱԽՔ-ը չպատասխանեց լրագրողների հարցերին (տեսանյութ)Հայտնի է վճարման մեկնարկի օրը. կարևոր՝ թոշակառուների համարԿգործարկվի «114 տեղեկատուն»՝ ԼՂ հայրենակիցների համարՀայերը ցանկանում են վայելել կյանքը, ոչ թե հավերժ պայքարել, ասել է Փաշինյանը. Հարութ ՍասունյանՀացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է «Արմավիր» ՔԿՀ-ում 1 օրում մшհացել են կալանավորն ու դատապարտյալը․նախաձեռնվել են քրեական վարույթներ Սրբազանն այս պահին պատասխանում է գերմանական հեղինակավոր Der Spiegel պարբերականի թղթակցի հարցինՀայտնի քրեական հեղինակության մոտ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի մարտական ատրճանակՊրանկ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի վրա (տեսանյութ)Գոռ Ավետիսյանն  ազատվել է աշխատանքիցԶինծառայող է զոհվելՅուրաքանչյուր ձախողման մեջ դու ինքդ ես մեղավոր. «Փարիզ-2024»-ին ընդառաջ ԿԳՄՍ-ն բացահայտել է Արսեն ՀարությունյանինՊարզաբանում՝ Եղիպատրուշում օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի վերաբերյալ Փակ ավտոճանապարհներ կան Նավթը թանկանում է ՀՀ-ի հետ գործընկերության նոր ծրագրի շուրջ ենք աշխատում, որ աջակցենք ինքնիշխանությանը. ԵՄ դեսպան (տեսանյութ)Նարկnդիլեր ամnւuիններ են ձերբակալվել․ ի՞նչ է կատարվել Աշտարակում Դիվերսիֆիկացիան հասավ մեզ. ինչ թեզ են առաջ տանում իշխանությունները (տեսանյութ)Ավշարում բախվել են բեռնատար գնացքն ու «ՎԱԶ 2106»-ը Իրավիճակը՝ ԼարսումՏյումենում ծեծկռտուք է տեղի ունեցել «Ռուսական համայնքի» և սփյուռքի ներկայացուցիչների միջև. կրակոցներ են հնչել (տեսանյութ)Անվտանգության ոլորտում արդեն դիվերսիֆիկացիա ունենք, բայց տնտեսության մեջ անելիքները շատ են. ԱԽՔ (տեսանյութ)Դիմանալու չի. Ավետիք ԻշխանյանԲացահայտվել է պետական դավաճանության դեպք, 43-ամյա պայմանագրային զինծառայող է կալանավորվել․ ՔԿԵվրո-2024. Քառորդ եզրափակիչի բոլոր զույգերը հայտնի են Ինձնից խլել է իմ բջջային հեռախոսը և խլելու ժամանակ քերծելով վնասել է մատս. Զարուհի Փոստանջյան (տեսանյութ)Արցախում հիմնովին ավերվել են Մեխակավանի Զորավոր Սբ․ Աստվածածին, Բերձորի Սուրբ Համբարձման և Շուշիի Հովհաննես Մկրտիչ եկեղեցիները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Աստանա (տեսանյութ)Ազերները վերահսկում են ողջ ճանապարհը (տեսանյութ)Դիմավորում ենք սևծովյան հաջորդ տեղումնաբեր ակտիվ ցիկլոնին. Գագիկ ՍուրենյանՀրդեհ է բռնկվել Զովունի գյուղի մթերային խանութներից մեկումՈՒՂԻՂ. ՀՀ-Արևելյան գործընկերություն-ԵՄ. մարտահրավերներն ու հնարավորություններըԱյսօր 25 կմ էինք որոշել, բայց քշեցինք 26. կեցցե' հեծանիվը. Փաշինյան (տեսանյութ)
Ամենադիտված