Թոռնիկ Սարգսյանի ընտանիքը չի հավատում, որ մասունքներն իրենց որդունն են. NEWS.am Շուրջ 3 տոննա թմրանյութ է առգրավվել. այս անգամ ևս՝ բանաններում թաքցված Հայաստանը հրաժարվել է մասնակցել Բելառուսի ազատագրման 80-ամյակին նվիրված շքերթին Եթե չեք ուզում, որ ձեր անունից վարկ ձևակերպեն, լսեք․ Սամվել Մարտիրոսյան Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 14 ավտովթար. զոհվել է 1, վիրվորվել՝ 25 մարդ Կամավորները Երևանյան լճում մեծ թվով ներարկիչներ են գտել 3 զինվորի մահ 18 օրում. Ժաննա Ալեքսանյան ԱՄՆ դեսպանությունը տոնել է Անկախության օրը Հայաստանը եւ Վրաստանը բարեկամական մթնոլորտում կշարունակեն սահմանազատման գործընթացը. Միրզոյան Աժդահակ լեռան ստորոտին հետախուզվող է հայտնաբերվել․ մանրամասներ 

«Խոսքի և մամուլի ազատությունը հանրության կողմից պետք է ընկալվի ոչ թե որպես ցնցոտիավոր ջադու, այլ որպես վայելչատես այցելու». Փաշինյան

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանը, խոսելով 2018 թվականից հետո երկրում իրականացված և իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների մասին, համոզմունք է հայտնել, որ «ընտրությունների կեղծիք» կամ «ընտրությունների արդյունքները կեղծել» արտահայտություններն արդեն պատմական ժանրին են վերագրված։

Այս մասին Փաշինյանը նշել է Ժողովրդավարության հայկական 3-րդ ֆորումում ունեցած ելույթում։

Ողջունելով ֆորումի մասնակիցներին՝ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում ընդգծել է, որ միջոցառման անցկացումը լավ առիթ է քննարկելու Հայաստանում ժողովրդավարության և ժողովրդավարական բարեփոխումների առաջընթացը և քննարկելու այն մարտահրավերները, որոնք ՀՀ-ում գոյություն ունեն ժողովրդավարական բարեփոխումների և ժողովրդավարության զարգացման համար։

Փաշինյանը նաև հույս է հայտնել, որ ֆորումի արդյունքներով մասնակիցները կկարողանան ամփոփել, թե ՀՀ-ում ժողովրդավարության հետագա զարգացման համար ի՞նչ է պետք որդեգրել և ճանապարհային ի՞նչ քարտեզ պետք է ունենալ, որպեսզի ժողովրդավարական զարգացման համար բոլորի ջանքերը համադրվեն։

«Սա, իր հերթին, նշանակում է, որ այս ֆորումը պիտի արձանագրի մեր բոլորի հավաքական կամքն՝ ամրացնել և զարգացնել ժողովրդավարությունը Հայաստանի Հանրապետությունում, բայց սրա համար նաև պետք է արձանագրենք, թե ի՞նչ է տեղի ունեցել ժողովրդավարության այն օրակարգի հետ, որը մենք ունեցել ենք 7 տարի առաջ։ Եվ պիտի արձանագրենք, որ առնվազն քիչ չեն այն փոփոխությունները, որ Հայաստանում տեղի են ունեցել ժողովրդավարության առումով, որովհետև, օրինակ, «ընտրությունների կեղծիք» կամ «ընտրությունների արդյունքները կեղծել» արտահայտությունները, կարծում եմ, արդեն պատմական ժանրին են վերագրված: Դա շատ կարևոր է: Այսինքն՝ հիմա, երբ Հայաստանի քաղաքացիների հետ խոսենք ընտրությունների արդյունքները կեղծելու մասին, նրանց արձագանքը կլինի, թե այդ ինչի՞ մասին է խոսքը»,- ասել է Փաշինյանը։

Փաշինյանը նշել է, որ երբ որևէ ճանապարհ տասնյակ տարիներ կիսավեր վիճակում է և հանկարծ հիմնանորոգվում է, դա մարդկանց համար նորություն է ընդամենը մեկ շաբաթ, դրանից հետո դա արդեն առօրեականություն է, դրանով ոչ մեկի այլևս չես զարմացնի կամ ուրախացնի, որովհետև արդեն ուրախացել են, հիմա նրանց նոր առիթներ են պետք ուրախանալու կամ բավարարված զգալու համար։

«7-8 տարի առաջ քննարկում էինք մարտահրավերներ՝ քաղաքական ուժերի կամ քաղաքացիական հասարակության համար հավաքների ազատության կամ որոշակի տեղերի հասանելիության սահմանափակման վերաբերյալ: Հիմա Հայաստանում մոռացել են, բայց ներկաներից շատերն են հիշում, որ տեղեր կային՝ ընդհուպ բացօթյա, որտեղ հանրահավաք անելը այնքան էլ հեշտ չէր, եթե չասենք՝ անհնարին էր: Էլ չեմ ասում, որ անհնար էր երբեմն դահլիճներ վարձելը՝ քաղաքական միջոցառումներ անցկացնելու համար: Խոսքի ու մամուլի ազատության բռնաճնշումները, կարծում եմ, նույնպես թեմաներ են, որոնք, ըստ էության, անցյալում են»,- ասել է վարչապետը՝ նշելով, որ, այդուհանդերձ, ժողովրդավարության առումով դեռ աշխատանք կա կատարելու։

Նա, մասնավորապես, խոսելով ՏԻՄ մակարդակներում ընտրությունների մասին՝ նշել է, որ դրանք բավարար չափով քաղաքականացված, քաղաքացիականացված և համայնքացված չեն։

Փաշինյանը հավելել է, որ ՀՀ իրավապահների կողմից ուժի կիրառումը ևս մեկ այլ մարտահրավեր է Հայաստանում։

«Խոսքի և մամուլի ազատությունը հանրության կողմից պետք է ընկալվի ոչ թե որպես ցնցոտիավոր ջադու, այլ որպես վայելչատես այցելու»,- իր ելույթում նշել է Փաշինյանը։

Նա խոսել է նաև մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ՝ նշելով, որ մարդու իրավունքների պաշտպանության շրջանակի մասին հանրային առկա պատկերացումները պետք է ընդլայնել։

«Մի բան հստակ է՝ արձանագրումը, որն արել եմ դեռևս 2018 թվականին, շարունակում է մնալ անսասան․ ժողովրդավարությունը մեզ համար հանգամանքների բերում չէ, հանգամանքների բերումով առաջացած իրողություն չէ, այլ ռազմավարություն է։ Եվ Կառավարությունն ու կառավարող մեծամասնությունը շարունակելու են այս ռազմավարական ուղեգիծը։ Մի բան հստակ է՝ Հայաստանում ժողովրդավարությունը լրջորեն արմատավորվում է, և միջազգային հանրությունն ավելի ու ավելի շատ է ընկալում՝ որպես միջազգային կամ գլոբալ ժողովրդավարության մաս, և սա, թերևս, ամենակարևոր արձանագրումն է, որ այսօր կարող ենք անել։ Սա, թերևս, ամենատեսանելի հաջողությունն է, որ ժողովրդավարությունն արձանագրել է Հայաստանում»,- նշել է  Փաշինյանը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Թոռնիկ Սարգսյանի ընտանիքը չի հավատում, որ մասունքներն իրենց որդունն են. NEWS.am Շուրջ 3 տոննա թմրանյութ է առգրավվել. այս անգամ ևս՝ բանաններում թաքցված Ղարաբաղյան 44-օրյա պատերազմը Թուրքիայի վրայից ջնջեց 1944 թվականի ամոթալի բիծը. ԷրդողանՀայաստանը հրաժարվել է մասնակցել Բելառուսի ազատագրման 80-ամյակին նվիրված շքերթին Եթե չեք ուզում, որ ձեր անունից վարկ ձևակերպեն, լսեք․ Սամվել ՄարտիրոսյանՄեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 14 ավտովթար. զոհվել է 1, վիրվորվել՝ 25 մարդ Կամավորները Երևանյան լճում մեծ թվով ներարկիչներ են գտել 3 զինվորի մահ 18 օրում. Ժաննա Ալեքսանյան ԱՄՆ դեսպանությունը տոնել է Անկախության օրը Հայաստանը եւ Վրաստանը բարեկամական մթնոլորտում կշարունակեն սահմանազատման գործընթացը. Միրզոյան Աժդահակ լեռան ստորոտին հետախուզվող է հայտնաբերվել․ մանրամասներ Շիրակի մարզպետը և Չեխիայի դեսպանը քննարկել են քույր քաղաքներ ունենալու հարցը Հայտնի է՝ ովքեր են բերման ենթարկվել Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմիցՀուսով ենք` Երևանն ու Բաքուն հասկանում են ՆԱՏՕ-ի վտանգը տարածաշրջանի համար. ՌԴ ԱԳՆԼարսում այս պահին խնդիրներ չկան. Արման Խոջոյան Պուտինն ու Ալիևը բանակցություններ են վարել (տեսանյութ)Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ լինելով Ֆրանսիայից զենք է գնումԴատախազությունն ընթացք է տվել «ՀայաՔվեի»` հանցանքի մասին հաղորդմանը Ինքնաձիգից կզակի հատվածում ինքն իրեն պատճառել է հրազենային վնասվածք. ՔԿ-ն զինծառայողի մահվան մասին«Շոկ ա, մեզ հանգիստ թողեք»․ անհետ կորած զինծառայողների մասունքները փոխանցվում են հարազատներին Վրաստանը ողջունում է Երևանի և Բաքվի պատմական որոշումը՝ սկսելու պետական սահմանի սահմանազատման գործընթացըՔԿ-ն ԱԱԾ-ի հետ Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում է․ ՔԿ«Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար է ընտրվել Փաշինյանն ու Ռոջեր Ուիքերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրըԱյս պահին քննչական գործողություններ են կատարվում Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմումՓաշինյանն իր օգնական Արսեն Միխայլովին 35 օրով արձկուրդ է ուղարկել Ինչ ունեցվածքով հեռացավ Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտյոմ Մեհրաբյանը. ArmLur.am ԴԻԱԼՈԳ կազմակերպության հովանավորությամբ լույս  է տեսել «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրի 2024 թ․ երկրորդ համարըԼողավազանները լցվելու են վարդի թերթիկներով. մեծ փառատոն Գյումրիում՝ Ռ. Վարդանյանի կողմից վերականգնված այգում. «Հրապարակ»Դիլիջանում «Ապրելու երկիրը» ՔՊ-ական համայնքապետի հետ հողերը «ջրի գնով» օտարում է. Ոսկան Սարգսյան Նոյեմբերյանի ԵԿՄ ղեկավարին մեղադրանք է առաջադրվել․ «Հրապարակ» Խոշոր ավտովթար՝ «Չայնիի» ոլորաններումՀրազենային վնասվածքից մահացած 21-ամյա զինծառայող Սարգիս Խաչատրյանը Սոթքից էր, տան ավագ զավակը. ArmeniaSputnikՏարադրամի փոխարժեքը հուլիսի 3-ի դրությամբ Նոյեմբերյանում ակցիայի ժամանակ խուլիգանության մեջ մեղադրվող 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է Ռուսական ինքնաթիռը մտել է Լիտվայի օդային տարածք. Լիտվան բողոքի նոտա է հղել ՌԴ-ինՊԵԿ-ն առաջին կիսամյակում ապահովել է 1 տրլն 187 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր Գնել Սանոսյանը Կիրանցում է. քննարկվում է նոր ճանապարհի կառուցման ընթացքը Ամերիկացի սենատոր Ռոջեր Ուիքերն հանդիպում է Նիկոլ Փաշինյանի հետ (տեսանյութ)Մեկնարկել է Արարատ Միրզոյանի այցը ՎրաստանԱլեն Սիմոնյանի 950 դոլարանոց վերնաշապիկն ու «իսպանական աջաբսանդալը». Yerkir.amՈւՂԻՂ. Էկոնոմիկայի փոխնախարարը՝ գյուղատնտեսական ծրագրերի մասին. ասուլիսՆոր ատոմակայանի կառուցման հարցում ԱՄՆ-ի հետ մտել ենք առարկայական փուլ, գնդակը նրանց դաշտում է․ ԱԽՔ (տեսանյութ) «Ձեզ արգելե՞լ են խոսել», «Ասուլիս չեմ տալիս, հաջորդ անգամ». ԱԽՔ-ը չպատասխանեց լրագրողների հարցերին (տեսանյութ)Հայտնի է վճարման մեկնարկի օրը. կարևոր՝ թոշակառուների համարԿգործարկվի «114 տեղեկատուն»՝ ԼՂ հայրենակիցների համարՀայերը ցանկանում են վայելել կյանքը, ոչ թե հավերժ պայքարել, ասել է Փաշինյանը. Հարութ ՍասունյանՀացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է «Արմավիր» ՔԿՀ-ում 1 օրում մшհացել են կալանավորն ու դատապարտյալը․նախաձեռնվել են քրեական վարույթներ Սրբազանն այս պահին պատասխանում է գերմանական հեղինակավոր Der Spiegel պարբերականի թղթակցի հարցին
Ամենադիտված