Հայաստանում մթերվել է շուրջ 6000 տոննա պտուղ-բանջարեղեն Շուրջ 3 տոննա թմրանյութ է առգրավվել. այս անգամ ևս՝ բանաններում թաքցված ԶՈւ-ում մահվան դեպքերի առկայությունն անթույլատրելի է և խիստ մտահոգիչ․ ՄԻՊ-ը գրություններ է ուղարկել Մենք պատրաստ ենք մեկ ամսում ստորագրել խաղաղության պայմանագիրը․ Միրզոյան (տեսանյութ) Առողջ երկխոսություն է ձևավորվել․ Միրզոյանը՝ Թուրքիայի հետ բանակցությունների մասին Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված «Շառլ Ազնավուրի կինոաշխարհը» ցուցադրության բացումը Գյումրիում Թոռնիկ Սարգսյանի ընտանիքը չի հավատում, որ մասունքներն իրենց որդունն են. NEWS.am Հայաստանը հրաժարվել է մասնակցել Բելառուսի ազատագրման 80-ամյակին նվիրված շքերթին Եթե չեք ուզում, որ ձեր անունից վարկ ձևակերպեն, լսեք․ Սամվել Մարտիրոսյան Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 14 ավտովթար. զոհվել է 1, վիրվորվել՝ 25 մարդ 

Մոտ 10 կգ թմրամիջոցների մաքսանենգություն և իրացման նպատակով ապօրինի շրջանառություն․ 4 անձ կալանավորվել է. ՔԿ

Իրավունք

Ավարտվել է մաքսանենգ ճանապարհով ձեռք բերված, մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով,  Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության պետական սահմանով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի տեղափոխելուն օժանդակելու, ինչպես նաև իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի ձեռք  բերելու, պահելու և տեղափոխելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։  Այս մասին հայտնում են ՔԿ-ից:

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ Արմավիրի մարզի 36–ամյա բնակիչը, ընկերների՝ նույն մարզի 31, 30 և 29–ամյա բնակիչների հետ, պայմանավորվածություն են ձեռք բերել Իրանում բնակվող անձից մաքսանենգ եղանակով առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու և իրացնելու կապակցությամբ։

Հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով 2024թ. հունվարի 22-ին հիշյալ ընկերները, 30–ամյա տղամարդու կողմից վարած «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենայով Արմավիրի մարզից ուղևորվել և հաջորդ օրը՝ ժամը 02:00-ի սահմաններում, հասել են Ագարակ քաղաք:  Հունվարի 25-ին վերջիններս գնացել են Մեղրի քաղաքի ուղղությամբ գտնվող սահմանային արգելապատնեշի մոտ, որտեղ, ԻԻՀ քաղաքացու հրահանգով, որոշ ժամանակ սպասելուց հետո ինքնությունը չպարզված անձն Իրանից Հայաստանի Հանրապետության պետական սահմանի վրայով, մաքսային հսկողությունից թաքցնելով, տոպրակների մեջ փաթեթավորված վիճակում փոխանցել է տարբեր տեսակի թմրամիջոցներ, այդ թվում՝ առանձնապես խոշոր չափերով` 349,15 գրամ «Մեթամֆետամին», 1146,58 գրամ «Մարիխուանա» տեսակի քաշով թմրամիջոցներ, որոնք հիշյալ անձինք թաքցրել են վերը նշված ավտոմեքենայի հետևի պաշտպանիչ վահանի ներսի հատվածում։

Թմրամիջոցների մնացած մասը՝ առանձնապես խոշոր չափերով` 2737,67 գրամ «Մեթամֆետամին», 4545,34 գրամ «Մարիխուանա», 255 գրամ «Հերոին» ինչպես նաև 5,87 գրամ քաշով հաբերից կազմված  «Մեթամֆետամին» և «Կոդեին» թմրամիջոցներ պարունակող պատրաստուկը, հետագայում վերցնելու և իրացնելու նպատակով, Արմավիրի մարզի բնակիչները թաքցրել են Մեղրի քաղաքի ուղղությամբ գտնվող հիշյալ արգելապատնեշի հարակից տարածքում, որոնք հայտնաբերվել և վերցվել են դեպքի վայրի զննությամբ։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Արմավիրի մարզի 4 բնակիչներին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։

Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հայաստանում մթերվել է շուրջ 6000 տոննա պտուղ-բանջարեղեն Շուրջ 3 տոննա թմրանյութ է առգրավվել. այս անգամ ևս՝ բանաններում թաքցված ԶՈւ-ում մահվան դեպքերի առկայությունն անթույլատրելի է և խիստ մտահոգիչ․ ՄԻՊ-ը գրություններ է ուղարկել ՊԵԿ-ում ՄԱԶԾ աջակցությամբ ներդրվել է Թվային հետախուզության լաբորատորիա Հնդկաստանում կրոնական փառատոնի ժամանակ ավելի քան 100 մարդ է մահացելՄենք պատրաստ ենք մեկ ամսում ստորագրել խաղաղության պայմանագիրը․ Միրզոյան (տեսանյութ) Առողջ երկխոսություն է ձևավորվել․ Միրզոյանը՝ Թուրքիայի հետ բանակցությունների մասին Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված «Շառլ Ազնավուրի կինոաշխարհը» ցուցադրության բացումը Գյումրիում Թոռնիկ Սարգսյանի ընտանիքը չի հավատում, որ մասունքներն իրենց որդունն են. NEWS.am Ղարաբաղյան 44-օրյա պատերազմը Թուրքիայի վրայից ջնջեց 1944 թվականի ամոթալի բիծը. ԷրդողանՀայաստանը հրաժարվել է մասնակցել Բելառուսի ազատագրման 80-ամյակին նվիրված շքերթին Եթե չեք ուզում, որ ձեր անունից վարկ ձևակերպեն, լսեք․ Սամվել ՄարտիրոսյանՄեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 14 ավտովթար. զոհվել է 1, վիրվորվել՝ 25 մարդ Կամավորները Երևանյան լճում մեծ թվով ներարկիչներ են գտել 3 զինվորի մահ 18 օրում. Ժաննա Ալեքսանյան ԱՄՆ դեսպանությունը տոնել է Անկախության օրը Հայաստանը եւ Վրաստանը բարեկամական մթնոլորտում կշարունակեն սահմանազատման գործընթացը. Միրզոյան Աժդահակ լեռան ստորոտին հետախուզվող է հայտնաբերվել․ մանրամասներ Շիրակի մարզպետը և Չեխիայի դեսպանը քննարկել են քույր քաղաքներ ունենալու հարցը Հայտնի է՝ ովքեր են բերման ենթարկվել Արաբկիր վարչական շրջանի գրասենյակիցՀուսով ենք` Երևանն ու Բաքուն հասկանում են ՆԱՏՕ-ի վտանգը տարածաշրջանի համար. ՌԴ ԱԳՆԼարսում այս պահին խնդիրներ չկան. Արման Խոջոյան Պուտինն ու Ալիևը բանակցություններ են վարել (տեսանյութ)Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ լինելով Ֆրանսիայից զենք է գնումԴատախազությունն ընթացք է տվել «ՀայաՔվեի»` հանցանքի մասին հաղորդմանը Ինքնաձիգից կզակի հատվածում ինքն իրեն պատճառել է հրազենային վնասվածք. ՔԿ-ն զինծառայողի մահվան մասին«Շոկ ա, մեզ հանգիստ թողեք»․ անհետ կորած զինծառայողների մասունքները փոխանցվում են հարազատներին Վրաստանը ողջունում է Երևանի և Բաքվի պատմական որոշումը՝ սկսելու պետական սահմանի սահմանազատման գործընթացըՔԿ-ն ԱԱԾ-ի հետ Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում է․ ՔԿ«Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար է ընտրվել Փաշինյանն ու Ռոջեր Ուիքերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրըԱյս պահին քննչական գործողություններ են կատարվում Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմումՓաշինյանն իր օգնական Արսեն Միխայլովին 35 օրով արձկուրդ է ուղարկել Ինչ ունեցվածքով հեռացավ Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտյոմ Մեհրաբյանը. ArmLur.am ԴԻԱԼՈԳ կազմակերպության հովանավորությամբ լույս  է տեսել «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրի 2024 թ․ երկրորդ համարըԼողավազանները լցվելու են վարդի թերթիկներով. մեծ փառատոն Գյումրիում՝ Ռ. Վարդանյանի կողմից վերականգնված այգում. «Հրապարակ»Դիլիջանում «Ապրելու երկիրը» ՔՊ-ական համայնքապետի հետ հողերը «ջրի գնով» օտարում է. Ոսկան Սարգսյան Նոյեմբերյանի ԵԿՄ ղեկավարին մեղադրանք է առաջադրվել․ «Հրապարակ» Խոշոր ավտովթար՝ «Չայնիի» ոլորաններումՀրազենային վնասվածքից մահացած 21-ամյա զինծառայող Սարգիս Խաչատրյանը Սոթքից էր, տան ավագ զավակը. ArmeniaSputnikՏարադրամի փոխարժեքը հուլիսի 3-ի դրությամբ Նոյեմբերյանում ակցիայի ժամանակ խուլիգանության մեջ մեղադրվող 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է Ռուսական ինքնաթիռը մտել է Լիտվայի օդային տարածք. Լիտվան բողոքի նոտա է հղել ՌԴ-ինՊԵԿ-ն առաջին կիսամյակում ապահովել է 1 տրլն 187 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր Գնել Սանոսյանը Կիրանցում է. քննարկվում է նոր ճանապարհի կառուցման ընթացքը Ամերիկացի սենատոր Ռոջեր Ուիքերն հանդիպում է Նիկոլ Փաշինյանի հետ (տեսանյութ)Մեկնարկել է Արարատ Միրզոյանի այցը ՎրաստանԱլեն Սիմոնյանի 950 դոլարանոց վերնաշապիկն ու «իսպանական աջաբսանդալը». Yerkir.amՈւՂԻՂ. Էկոնոմիկայի փոխնախարարը՝ գյուղատնտեսական ծրագրերի մասին. ասուլիսՆոր ատոմակայանի կառուցման հարցում ԱՄՆ-ի հետ մտել ենք առարկայական փուլ, գնդակը նրանց դաշտում է․ ԱԽՔ (տեսանյութ)
Ամենադիտված