3 զինվորի մահ 18 օրում Հայաստանում մթերվել է շուրջ 6000 տոննա պտուղ-բանջարեղեն Շուրջ 3 տոննա թմրանյութ է առգրավվել. այս անգամ ևս՝ բանաններում թաքցված ԶՈւ-ում մահվան դեպքերի առկայությունն անթույլատրելի է և խիստ մտահոգիչ․ ՄԻՊ-ը գրություններ է ուղարկել Մենք պատրաստ ենք մեկ ամսում ստորագրել խաղաղության պայմանագիրը․ Միրզոյան (տեսանյութ) Առողջ երկխոսություն է ձևավորվել․ Միրզոյանը՝ Թուրքիայի հետ բանակցությունների մասին Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված «Շառլ Ազնավուրի կինոաշխարհը» ցուցադրության բացումը Գյումրիում Թոռնիկ Սարգսյանի ընտանիքը չի հավատում, որ մասունքներն իրենց որդունն են. NEWS.am Հայաստանը հրաժարվել է մասնակցել Բելառուսի ազատագրման 80-ամյակին նվիրված շքերթին Եթե չեք ուզում, որ ձեր անունից վարկ ձևակերպեն, լսեք․ Սամվել Մարտիրոսյան 

Նախկին բարձրաստիճան պաշտոնյայի գործողությունների հետևանքով 178 մլն դրամի վնասն վերականգնվել է. ՔԿ

Իրավունք

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Ա. Ս.-ն, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, շուրջ 178 միլիոն ՀՀ դրամ շուկայական արժեքով պետական անշարժ գույքն օրենքով սահմանված կարգի խախտմամբ օտարել է իր հետ փոխկապակցված անձանց անվամբ հիմնադրված կազմակերպությանը: Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:

Մասնավորապես՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2013 թվականին հիմնադրվել է «Քիդս Քեը» ՍՊ ընկերությունը, որի բաժնետերեր են հանդիսացել վերը նշված պաշտոնատար անձ Ա. Ս.-ի և նրա մտերիմների հետ փոխկապակցված անձինք, այդ թվում՝ Ա. Ս.-ի կնոջ ղեկավարած մանկապարտեզի պահակ Լ. Գ.-ն: Վերջինս 2013թ. հունիսի 26-ին դիմում է ներկայացրել  Ա. Ս.-ին՝ խնդրելով պետական սեփականություն հանդիսացող՝ Երևան քաղաքի Ներսիսյան 5 հասցեում գտնվող նախկին դպրոցի մասնաշենքերն օտարել նշված ընկերությանը:

 Լ. Գ.-ի դիմումի հիման վրա և Ա. Ս.-ի կազմակերպմամբ վերը նշված անշարժ գույքից առանձնացվել են 1063.25 քմ ընդհանուր մակերեսով դպրոցի երկու մասնաշենքերը և դրանցով զբաղեցված՝ 0.303439 հա մակերեսով հողամասը, որի նկատմամբ ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 2013 թվականի օգոստոսի 7-ին գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը:

Մինչ այդ՝ սկսած 2012 թվականից, Ա. Ս.-ի ղեկավարած վարչության կողմից մշակվել և որպես օրենսդրական նախաձեռնություն ներկայացվել է «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն ԱԺ-ի կողմից ընդունվել է 2014 թվականին: Նշված օրենքով պետական գույքի օտարման եղանակ է սահմանվել նաև ուղղակի վաճառքը՝ այն պայմանավորելով բացառապես  գործարար (ներդրումային) ծրագիր ներկայացրած նախօրոք հայտնի գնորդի կամ տվյալ գույքի վարձակալի առկայությամբ: Մինչդեռ, անտեսելով ուղղակի եղանակով պետական գույքի օտարման իրավաչափությունը սահմանող հիշյալ դրույթները, «Քիդս Քեը» ՍՊ ընկերության կողմից օտարվող գույքի վարձակալ երբևէ չհանդիսանալու, ինչպես նաև՝ գործարար (ներդրումային) ծրագրի բացակայության պայմաններում, ելնելով ընկերության շահառուների հետ ունեցած հարաբերություններով պայմանավորված խմբային շահերից, Ա. Ս.-ն  2014 թ.-ից մշակել և 2015թ. փետրվարի 12-ին կայացած ՀՀ կառավարության նիստում իր զեկուցմամբ քննարկել է «Պետական գույքն օտարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը՝ առաջարկելով թույլատրել Երևան քաղաքի Ներսիսյան փողոցի 5 հասցեում գտնվող գույքը նախագծով որևէ հիմնավորում չպարունակող արտոնյալ պայմանով, ուղղակի վաճառքի եղանակով օտարել «Քիդս Քեը» ՍՊ ընկերությանը:

Միաժամանակ, կառավարության նույն նիստում նախագծի ներկայացման ընթացքում, գույքի օտարման օրինականության վերաբերյալ նիստի մասնակիցների մոտ հնարավոր կասկածներ չհարուցելու և իր հանցավոր մտադրությունը վերջնականորեն ավարտին հասցնելու դիտավորությամբ Ա. Ս.-ն «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածի բովանդակության վերաբերյալ բանավոր ներկայացրել է խեղաթյուրված տվյալներ ու հայտնել, որ ուղղակի վաճառքի եղանակով գույք օտարելու դեպքում ներդրումային ծրագիր չի պահանջվում, ինչի արդյունքում ներկայացված նախագիծը հաստատվել և ընդունվել է:

Վերոգրյալի արդյունքում՝ ուղղակի վաճառքով օտարման ոչ ենթակա՝ 177.539.790 ՀՀ դրամ գնահատված շուկայական արժեքով անշարժ գույքը 2015 թվականի փետրվարի 12-ին ընդունված ՀՀ կառավարության որոշման հիման վրա օտարվել է «Քիդս Քեը» ՍՊ ընկերությանը, որն էլ հետագայում այն օտարել է 240.000.000 ՀՀ դրամով:

Այսպիսով՝ Ա. Ս.-ն հիշյալ անշարժ գույքը օրենքով սահմանված կարգի խախտմամբ՝ ուղղակի վաճառքով, օտարել է իր հետ փոխկապակցված անձանց անվամբ հիմնադրված կազմակերպությանը, որի հետևանքով պետությանը պատկանող առանձնապես խոշոր չափերի՝ 177.539.790 ՀՀ դրամ շուկայական արժեքով գույքը դուրս է եկել պետության գույքային ֆոնդից:

Նախաքննության ընթացքում Ա. Ս.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Ներկայացված մեղադրանքում վերջինս իրեն լիովին մեղավոր է ճանաչել և ամբողջությամբ վերականգնել պետությանը պատճառված վնասը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
3 զինվորի մահ 18 օրումՀայաստանում մթերվել է շուրջ 6000 տոննա պտուղ-բանջարեղեն Շուրջ 3 տոննա թմրանյութ է առգրավվել. այս անգամ ևս՝ բանաններում թաքցված ԶՈւ-ում մահվան դեպքերի առկայությունն անթույլատրելի է և խիստ մտահոգիչ․ ՄԻՊ-ը գրություններ է ուղարկել ՊԵԿ-ում ՄԱԶԾ աջակցությամբ ներդրվել է Թվային հետախուզության լաբորատորիա Հնդկաստանում կրոնական փառատոնի ժամանակ ավելի քան 100 մարդ է մահացելՄենք պատրաստ ենք մեկ ամսում ստորագրել խաղաղության պայմանագիրը․ Միրզոյան (տեսանյութ) Առողջ երկխոսություն է ձևավորվել․ Միրզոյանը՝ Թուրքիայի հետ բանակցությունների մասին Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված «Շառլ Ազնավուրի կինոաշխարհը» ցուցադրության բացումը Գյումրիում Թոռնիկ Սարգսյանի ընտանիքը չի հավատում, որ մասունքներն իրենց որդունն են. NEWS.am Ղարաբաղյան 44-օրյա պատերազմը Թուրքիայի վրայից ջնջեց 1944 թվականի ամոթալի բիծը. ԷրդողանՀայաստանը հրաժարվել է մասնակցել Բելառուսի ազատագրման 80-ամյակին նվիրված շքերթին Եթե չեք ուզում, որ ձեր անունից վարկ ձևակերպեն, լսեք․ Սամվել ՄարտիրոսյանՄեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 14 ավտովթար. զոհվել է 1, վիրվորվել՝ 25 մարդ Կամավորները Երևանյան լճում մեծ թվով ներարկիչներ են գտել 3 զինվորի մահ 18 օրում. Ժաննա Ալեքսանյան ԱՄՆ դեսպանությունը տոնել է Անկախության օրը Հայաստանը եւ Վրաստանը բարեկամական մթնոլորտում կշարունակեն սահմանազատման գործընթացը. Միրզոյան Աժդահակ լեռան ստորոտին հետախուզվող է հայտնաբերվել․ մանրամասներ Շիրակի մարզպետը և Չեխիայի դեսպանը քննարկել են քույր քաղաքներ ունենալու հարցը Հայտնի է՝ ովքեր են բերման ենթարկվել Արաբկիր վարչական շրջանի գրասենյակիցՀուսով ենք` Երևանն ու Բաքուն հասկանում են ՆԱՏՕ-ի վտանգը տարածաշրջանի համար. ՌԴ ԱԳՆԼարսում այս պահին խնդիրներ չկան. Արման Խոջոյան Պուտինն ու Ալիևը բանակցություններ են վարել (տեսանյութ)Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ լինելով Ֆրանսիայից զենք է գնումԴատախազությունն ընթացք է տվել «ՀայաՔվեի»` հանցանքի մասին հաղորդմանը Ինքնաձիգից կզակի հատվածում ինքն իրեն պատճառել է հրազենային վնասվածք. ՔԿ-ն զինծառայողի մահվան մասին«Շոկ ա, մեզ հանգիստ թողեք»․ անհետ կորած զինծառայողների մասունքները փոխանցվում են հարազատներին Վրաստանը ողջունում է Երևանի և Բաքվի պատմական որոշումը՝ սկսելու պետական սահմանի սահմանազատման գործընթացըՔԿ-ն ԱԱԾ-ի հետ Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում է․ ՔԿ«Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար է ընտրվել Փաշինյանն ու Ռոջեր Ուիքերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրըԱյս պահին քննչական գործողություններ են կատարվում Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմումՓաշինյանն իր օգնական Արսեն Միխայլովին 35 օրով արձկուրդ է ուղարկել Ինչ ունեցվածքով հեռացավ Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտյոմ Մեհրաբյանը. ArmLur.am ԴԻԱԼՈԳ կազմակերպության հովանավորությամբ լույս  է տեսել «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրի 2024 թ․ երկրորդ համարըԼողավազանները լցվելու են վարդի թերթիկներով. մեծ փառատոն Գյումրիում՝ Ռ. Վարդանյանի կողմից վերականգնված այգում. «Հրապարակ»Դիլիջանում «Ապրելու երկիրը» ՔՊ-ական համայնքապետի հետ հողերը «ջրի գնով» օտարում է. Ոսկան Սարգսյան Նոյեմբերյանի ԵԿՄ ղեկավարին մեղադրանք է առաջադրվել․ «Հրապարակ» Խոշոր ավտովթար՝ «Չայնիի» ոլորաններումՀրազենային վնասվածքից մահացած 21-ամյա զինծառայող Սարգիս Խաչատրյանը Սոթքից էր, տան ավագ զավակը. ArmeniaSputnikՏարադրամի փոխարժեքը հուլիսի 3-ի դրությամբ Նոյեմբերյանում ակցիայի ժամանակ խուլիգանության մեջ մեղադրվող 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է Ռուսական ինքնաթիռը մտել է Լիտվայի օդային տարածք. Լիտվան բողոքի նոտա է հղել ՌԴ-ինՊԵԿ-ն առաջին կիսամյակում ապահովել է 1 տրլն 187 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր Գնել Սանոսյանը Կիրանցում է. քննարկվում է նոր ճանապարհի կառուցման ընթացքը Ամերիկացի սենատոր Ռոջեր Ուիքերն հանդիպում է Նիկոլ Փաշինյանի հետ (տեսանյութ)Մեկնարկել է Արարատ Միրզոյանի այցը ՎրաստանԱլեն Սիմոնյանի 950 դոլարանոց վերնաշապիկն ու «իսպանական աջաբսանդալը». Yerkir.amՈւՂԻՂ. Էկոնոմիկայի փոխնախարարը՝ գյուղատնտեսական ծրագրերի մասին. ասուլիս
Ամենադիտված