Երթեւեկության փոփոխություններ Երեւանի մի շարք խաչմերուկներում
Հասարակություն![Երթեւեկության փոփոխություններ Երեւանի մի շարք խաչմերուկներում](/timthumb.php?src=disc/01-07-24/eae08ffbb1e3e4d2dba7e1e335dbe17a.jpg&w=780)
Հուլիսի 4-ից Պուշկին փողոցի՝ Մաշտոցի պողոտայի խաչմերուկից դեպի Տերյան փողոց ուղղությամբ երթևեկելի մասի ձախ կողմում կարգելվի մեքենաների կանգառը:
Հուլիսի 5-ից կարգելվի հետադարձը Հր. Քոչար – Գյուլբենկյան, Հր. Քոչար – Վաղարշյան, Հր. Քոչար – Փափազյան փողոցների խաչմերուկներում՝ Քոչարի փողոցի երկու կողմերում՝ երկու ուղղությամբ, Վաղարշյան – Խաչատրյան փողոցների և Կոմիտասի պողոտա – Վաղարշյան փողոց խաչմերուկներում՝ Վաղարշյան փողոցում:
Ինչպես նաև Կոմիտասի պողոտայից դեպի Վաղարշյան փողոց ուղղությամբ տեղադրված լուսացույցի աջ լրացուցիչ սեկցիան կդառնա կարգավորվող:
![](banners/armflix.jpg)