Ֆրանսիայի հավաքականը հաղթեց Բելգիային և դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սպորտ![Ֆրանսիայի հավաքականը հաղթեց Բելգիային և դուրս եկավ քառորդ եզրափակիչ](/timthumb.php?src=disc/01-07-24/04e627e566bd352a97c304a542c255e0.jpg&w=780)
Այսօր կայացավ Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչի հանդիպումը Ֆրանսիայի և Բելգիայի հավաքականների միջև։
Հանդիպումն ավարտվեց 1-0 հաշվով՝ հօգուտ Դիդյե Դեշամի թիմի։
Առաջին խաղակեսում թիմերը չկարողացան գտնել մրցակիցների դարպասի բանալին։ Միայն խաղի հիմնական ժամանակի ավարտից 5 րոպե առաջ ֆրանսիացիների կազմում հաղթանակ պարգևեց Ռանդալ Կոլո Մուանին, որի հարվածից հետո գնդակը սեփական դարպասն ուղարկեց Վերտոնգենը։
Քառորդ եզրափակիչում ֆրանսիացիների մրցակիցը կլինի Պորտուգալիա-Սլովենիա հանդիպման հաղթողը։
![](banners/armflix.jpg)