ՈւՂԻՂ. Փաշինյանը վարում է կառավարության հերթական նիստը ՔՊ-ական պատգամավորը դժգոհում է իրավապահ համակարգից (տեսանյութ) Գնահատում ենք ԱՄՆ ջանքերը՝ ուղղված Հարավային Կովկասում խաղաղության պահպան­մանը․ նախագահը՝ Բայդենին Եղանակը՝ առաջիկա օրերին Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Արմեն Գրիգորյանը իր 2 օգնականների հետ մեկնում է Լոնդոն 40-ամյա տղամարդը հյուրանոցում փորձել է ինքնшվնшսում կատարել. մանրամասներ Հուլիսի 4. Օրվա խորհուրդ ԱՄՆ դեսպանատունն այսօր փակ է Այսօր ծնվել է Ֆրունզիկ Մկրտչյանը 

Տնտեսական ակտիվությունը սուզվում է. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ Հայաստանի տնտեսության անվտանգության բարձիկները չեն գործում, նորություն չէ։ Դրա արդյունքում է, որ մեր տնտեսական աճը չափից ավելի կախված է կա՛մ արտաքին գործոններից, կա՛մ որոշակի տնտեսական գործունեության ուղղությունից։ Երբ արտաքին հանգամանքները դրական են, տնտեսությունը մեծ արագությամբ աճում է, իսկ երբ այդ արտաքին պայմանների փոփոխություն է տեղի ունենում, ապա տնտեսական ակտիվությունը սկսում է նվազել։ Հենց այս երևույթն է, որ հիմա տեղի է ունենում։ Եթե տնտեսական ակտիվության ցուցանիշը 2024 թվականի ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել էր 10,4 %-ով, ապա մայիսին տնտեսական ակտիվությունը զգալիորեն դանդաղել է։

Տնտեսական ակտիվության ցուցանիշը մայիսին կազմել է 5,2 %՝ նախորդ ամսվա համեմատ դանդաղելով գրեթե կրկնակի՝ 4,8 տոկոսային կետով: Արդյունքում կուտակային տարվա առաջին 5 ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը նույնպես նվազել է՝ կազմելով 11,2 %, հունվար-ապրիլի համեմատ դանդաղելով 2 տոկոսային կետով: «Լույս» հիմնադրամը վերջերս հրապարակած վերլուծության մեջ ներկայացնում է, որ ՏԱՑ-ի դանդաղումը հիմնականում պայմանավորված է ոսկերչական գործունեության կտրուկ նվազմամբ կամ դադարեցմամբ: Նկատենք, որ ոսկերչությունն այն ոլորտն էր, որը վերջին ամիսներին դարձել էր ՀՀ տնտեսության քարշող ուժը։ Բայց ոսկերչության բուռն աճը ոչ թե պայմանավորված էր Հայաստանում գործունեության այս ուղղության կտրուկ զարգացմամբ, այլ վերարտահանման տեմպերով։

Ռուսաստանի դեմ Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցների արդյունքում արևմտյան երկրները դադարեցրել են ոսկերչական հումք ու ապրանքներ ներկրել Ռուսաստանից։ Փոխարենը դրանք գալիս են Հայաստան, որոշակիորեն մշակվում ու հայկականի անվան տակ արտահանվում։ Իսկ երբ արդեն փակվում են վերարտահանման կափույրները, Հայաստանի տնտեսությունը խնդիրների առաջ է կանգնում։ Ու ոսկերչական ոլորտի ակտիվության նվազման արդյունքում դանդաղել են նաև արտահանման ու ներմուծման տեմպերը։ 2024 թվականի մայիսին, երբ արտահանման համար նպաստավոր ժամանակահատված է, արտահանման աճը կազմել է 57,4 %՝ էականորեն դանդաղելով նախորդ ամիսների համեմատ:

Ներմուծման աճի տեմպը 2024 թվականի մայիսին դանդաղել է տասը անգամից ավելի՝ 210 %-ից հասնելով 17,2%ի: Փաստացի, տեսնում ենք, որ ոսկերչության ոլորտից մեր տնտեսության կախվածությունը դառը հետևանքներ է ունենում։ Մյուս կողմից՝ բավարար ուշադրություն չի դարձվում այլ ոլորտների զարգացման ուղղությամբ։ Օրինակ՝ գյուղատնտեսությունում փաստացի աճ չի արձանագրվում կամ, լավագույն դեպքում, աճը զրոյական ցուցանիշին մոտ է։ Չնայած արդեն մի քանի տարի շարունակ գյուղատնտեսության ոլորտի աջակցությանն ուղղված տարբեր ծրագրեր են իրականացվում և բյուջեից ծախսվում են մեծ գումարներ, սակայն այս ոլորտն այդպես էլ խելքի չի գալիս։ Այս ամենի հետ ՀՀ իշխանություններն անընդհատ խոսում են ՀՀ արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու անհրաժեշտության մասին, սակայն այդպես էլ քայլեր չեն ձեռնարկում ՀՀ տնտեսական հարաբերությունները ևս դիվերսիֆիկացնելու ուղղությամբ։

Իշխանությունների ելույթների անբաժան մասն է դարձել Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հեռանկարի մասին ակնկալիքը, սակայն նույնիսկ եվրոպական շուկա մուտք գործելու ուղղությամբ նախաձեռնողականություն չի ցուցաբերվում։ Օրինակ՝ 2022 թ. հունվարի 1-ից Հայաստանի համար չի գործում ԵՄ երկրների կողմից սահմանված GSP+ արտոնյալ առևտրային ռեժիմը։ Ու Հայաստանն այդպես էլ բանակցություններ չի վարում այդ համակարգին վերադառնալու կամ նոր արտոնյալ ռեժիմ սահմանելու համար։ Չգիտես ինչու, հայաստանյան պաշտոնյաները ԵՄ ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ երկար-բարակ խոսում են ժողովրդավարության մասին, սակայն տնտեսության համար անհրաժեշտ այս հարցը չեն բարձրացնում։

Տնտեսական ակտիվության նվազմանը զուգահեռ ՀՀ տնտեսության համար մյուս ռիսկը բյուջե մուտքագրված գումարների նվազումն է։ Հունվար-ապրիլի համեմատ հարկային եկամուտների աճի տեմպը դանդաղել է 1,4 տոկոսային կետով։ Իսկ եթե հարկային եկամուտները նվազում են, ապա բնական է, որ կառավարությունը նախատեսվող ծրագրերի իրականացումը կատարելու է պետական պարտքի ավելացման հաշվին։ Առանց այն էլ 2024 թվականի մարտի վերջի տվյալներով պետական պարտքը կազմել է 12,163 մլրդ դոլար, որը տարվա սկզբի համեմատ աճել է 320 միլիոնով։ Իսկ պարտքային ճգնաժամից ժամանակավորապես հնարավոր է լինում խուսափել մեր երկրի ազգային արժույթի՝ դրամի գերարժևորման քաղաքականության արդյունքում, որի հետևանքով պետական պարտք ՀՆԱ հարաբերակցությունը դեռևս մնում է կառավարելի տիրույթում։ Բայց երբ արտաքին տնտեսական ազդակների արդյունքում դրամը սկսեց արժեզրկվել դոլարի նկատմամբ, ապա պետական պարտքի առանց այն էլ ահռելի բեռն ավելի կծանրանա ու ավելի շատ միջոցներ կուղղվեն դրա սպասարկմանը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՈւՂԻՂ. Փաշինյանը վարում է կառավարության հերթական նիստը ՔՊ-ական պատգամավորը դժգոհում է իրավապահ համակարգից (տեսանյութ) Գնահատում ենք ԱՄՆ ջանքերը՝ ուղղված Հարավային Կովկասում խաղաղության պահպան­մանը․ նախագահը՝ ԲայդենինԵղանակը՝ առաջիկա օրերինԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօրԱրմեն Գրիգորյանը իր 2 օգնականների հետ մեկնում է Լոնդոն40-ամյա տղամարդը հյուրանոցում փորձել է ինքնшվնшսում կատարել. մանրամասներՀուլիսի 4. Օրվա խորհուրդԱՄՆ դեսպանատունն այսօր փակ է Այսօր ծնվել է Ֆրունզիկ Մկրտչյանը Հուլիսի 4-ի աստղագուշակԱդրբեջանի դեմ օգտագործվող հիմնական ազդեցիկ գործիքակազմը դրվել է դարակներում. պատգամավորՕգանովսկու որդուն ոստիկանները պառկեցրել են գետնին, քաշել մազերից, ֆիզիկական ուժ կիրառել. փաստաբանԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Տեղադրել էի Բագրատ Սրբազանի նկարն ու արել ֆեյսբուքի համար «մահացու» մակագրություն՝ «Սրբազանը». ֆեյսբուքը հեռացրել է Նաիրա Զոհրաբյանի հրապարակումը«Այնքան ուժեղ եմ, որ դեռ կարողանում եմ ապրել, ուժ տվողը նաև Արթուրն է». Արթուր Թորոսյանն անմահացել է սեպտեմբերի 13-ին Իշխանասարում․ «Փաստ»Որո՞նք են Թուրքիայի աշխարհաքաղաքական հավակնությունների եզրերը․ «Փաստ»«Հրապարակ». Փաշինյանն Ավինյանի վախն է բռնումՄշուշոտ ապագա. երբ անընդհատ դոփում ես տեղում. «Փաստ»«Հրապարակ». Ովքե՞ր են Բագրատ Սրբազանի խոսնակներըԱնհրաժեշտ է հրատապ գործնական քայլեր ձեռնարկել. «Փաստ»«Այս իշխանությունը ստի վրա է հենված, և ստով սնվող և սուտ արտադրող իշխանությունը հանրային կյանքի բոլոր ոլորտներում է այդ բանաձևով առաջնորդվում». «Փաստ»«Հրապարակ». Իշխանությունները կրկին ակտիվացրել են Ռուսաստան այցերըԵրկրպագո՞ւ, անհաղորդ դիտո՞րդ, թե՞ անմիջական մասնակից. «Փաստ»«Ժողովուրդ». Վարչապետի աշխատակազմի մատակարար «Վինո Վինո»-ի շահույթը կրկնակի նվազել է․ անկում, թե՞ արտոնյալ կարգավիճակ«Հրապարակ». Ո՞ր դեսպանատունն է խայտառակ պատասխան տվել Բագրատ ՍրբազանինՑորենի ցանքատարածություններն ավելացնելու նպատակով կտրամադրվի փոխհատուցում. «Փաստ»«Ժողովուրդ». Լիդիանի վիթխարի վնաս «նվերը» ՀՀ-ինԻնչո՞վ է պայմանավորված Հայաստանում ռուսական «ծագման» բուհերի նկատմամբ հետաքրքրության կտրուկ աճը. «Փաստ»Վիճակն իրականում ավելի ծանր է. «Փաստ»Իսկ Հայաստանում դեռ հեծանիվ են քշում.... «Փաստ»Գերմանիայում 19 թուրք երկրպագու է ձերբակալվելԳասպար Տերտերյանը՝ ըմբշամարտի Մ20 ԵԱ արծաթե մեդալակիր, Հրայր Հովհաննիսյանը՝ չեմպիոնՄեծ Բրիտանիայի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Պռոշյան գյուղի Վանահովիտ թաղամասումՕգանովսկու որդուն ոստիկանները պառկեցրել են գետնին, քաշել մազերից․ ՀրապարակFIP - Փաստերի ստուգման հարթակի կողմից տարածված եւս մեկ ապատեղեկատվություն եւ մանիպուլյացիա. Հովհաննես ԻշխանյանԱդրբեջանը հայկական մշակույթի յուրացման փառատոն է կազմակերպել Նախիջևանում«Ադրբեջանի դրոշը ոտ-ոտ առաջ է գալիս»․ Կիրանցի բնակչուհիՖրանսիական կողմը իր աջակցությունն է հայտնել Մատենադարանի գրավոր ժառանգության վերականգնման գործումՁկնորսը գտել է նախապատմական կենդանու ոսկոր (լուսանկարներ) Բուլղարիայի խորհրդարանը չի հաստատել նոր վարչապետի թեկնածությունըԿրեմլից հայտարարել են՝ Էրդողանը հնարավոր միջնորդ չէ Ուկրաինայի հարցով բանակցություններումՎայոց ձորի մարզում խոշոր կարկուտ է տեղացել՝ ձյան պես ծածկելով մշակաբույսերը (տեսանյութ)Հայրենիքին ծառայածները այսօր գերի են Բաքվում, իսկ մեղավորները վայելում են կյանքը. ՋուլֆալակյանԱնհայտ մակնիշի մեքենան բախվել է «Nissan»-ին և դեպքի վայրից դիմել փախուստի. կա վիրավորԱրամ Ա Կաթողիկոսը վավերացրել է Հունաստանի Հայոց թեմի առաջնորդական ընտրությունը«Ոսկե ծիրանում» գլխավոր անդրադարձը կլինի Ազնավուրի և Փարաջանովի 100-ամյա հոբելյաններինԱրցախցիներն իրենց հուզող հարցերի պատասխանները այսուհետ կարող են ստանալ նաև 114 տեղեկատուովՀայաստանի Պրեմիեր Լիգայի 2024-25 թթ. մրցաշրջանին կմասնակցի 11 ակումբ 1 րոպեի ընթերցումԹուրք ֆուտբոլիստը ցույց է տվել «Գորշ գայլերի» նշանն ու սկանդալի կենտրոնում հայտնվել
Ամենադիտված