Նավթի գներն աճել են Նոր կադրեր «Ֆազ» մականվամբ հայտնի Սերգեյ Գրիգորյանի սպանությունից (տեսանյութ) Նոր մանրամասներ Ամբերդում կատարված սպանության գործով (տեսանյութ) Հուլիսի 11-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան. Հրատապ հարցեր կան ՈւՂԻՂ. Փաշինյանը վարում է կառավարության հերթական նիստը ՔՊ-ական պատգամավորը դժգոհում է իրավապահ համակարգից (տեսանյութ) Գնահատում ենք ԱՄՆ ջանքերը՝ ուղղված Հարավային Կովկասում խաղաղության պահպան­մանը․ նախագահը՝ Բայդենին Եղանակը՝ առաջիկա օրերին Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Արմեն Գրիգորյանը իր 2 օգնականների հետ մեկնում է Լոնդոն 

Իսկական ծաղր իրականության նկատմամբ. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հենց միայն այն, որ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է «Ժողովրդավարության հայկական ֆորում» անվանմամբ ֆորումի, այսինքն՝ ցանկացած ֆորումի, որն իր անվան մեջ ունի «ժողովրդավարություն» բառը, արդեն իսկ խորագույն ծաղր է տվյալ միջոցառման, դրա անվանման նկատմամբ: Էլ չենք ասում՝ բուն ժողովրդավարության, ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների նկատմամբ ծաղրի դրսևորում լինելու մասին: Դրանից հետո երևի միայն մնում է, որ Փաշինյանը հանդես գա, օրինակ՝ «Լուսաձայնային նռնակները խաղաղ ցուցարարների դեմ կիրառելը՝ որպես ժողովրդավարության վերջին ճիչ» վերտառությամբ սիմպոզիումի: Կամ, ենթադրենք, «Քաղաքական հետապնդումներն ու քաղբանտարկյալները՝ որպես մարդու իրավունքների էտալոնային նվաճում» խորագրով պանելային քննարկման:

Ավելի ֆանտաստիկ կլիներ, եթե, օրինակ՝ գայլերը «Բուսակերության օգուտները» թեմայով գիտաժողովի մասնակցեին: Փաշինյանն, ըստ որում, ոչ միայն մասնակցել է, այլև ողջույնի ելույթ է ունեցել «Ժողովրդավարության հայկական ֆորում» միջոցառման ժամանակ: Ի լրումն «ժողովրդավարություն» թեմայով «լոբի-ձավարի», Փաշինյանը երեկ արել է այսպիսի հայտարարություն. «Պետք է արձանագրեմ, որ քիչ չեն այն փոփոխությունները, որ ՀՀ-ում տեղի են ունեցել ժողովրդավարության առումով: Օրինակ՝ «ընտրությունների կեղծիք», «ընտրությունների արդյունքների կեղծել» արտահայտություններն արդեն պատմական ժանրին է վերագրված ՀՀում: Դա շատ կարևոր է»: Ինչ ասես: Սա պարզապես լսարանին, առաջին հերթին՝ դրսի լսարանին մոլորության մեջ գցելու դրսևորում է:

Փաշինյանն, ուրեմն, խոսում է, այն մասին, թե «ընտրակեղծիք» և «ընտրությունների արդյունքների կեղծում» արտահայտությունները (երևույթները), իբր, պատմության գիրկն են անցել, այլևս նման բաներ «Նիկոլի թվի Հայաստանում» չկան: Ծիծաղո՞ւմ եք: Անկեղծ ասած՝ մենք ևս: Հայաստանում «ընտրակեղծիքներ» այլևս չկան այն աստիճանի, որ վերջերս, կհիշեք, մեծ աղմուկ բարձրացավ մամուլում՝ հենց ՔՊ-ի վարչության ընտրության արդյունքները կեղծելու մասին տեղեկություննեի հետ կապված: Սակայն դա դեռ թողնենք իրենց ներկծիկային պարզաբանումներին: Ավելի ցցուն փաստեր: Նախ՝ թե՛ 2018-ին, թե՛ 2021-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններում (հատկապես՝ 2021-ի), թե՛ 2023-ի Երևանի ավագանու ընտրություններում Փաշինյանի գլխավորած իշխանությունը վերարտադրվելու նպատակով չարաշահել ու գերչարաշահել է «վարչական ռեսուրսը»: Սա տեղով մեկ ընտրախախտում է ու անհերքելի իրողություն:

Երկրորդ՝ 2021թ. արտահերթ ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը միայն «թղթի վրա» է հրաժարական տվել (տեխնիկական հրաժարական), այնինչ, իրականում ու գործնականում շարունակել է կատարել վարչապետի պարտականությունները՝ ձևականորեն միջնորդավորված: Երրորդ. գրեթե բոլոր խոշոր ու միջին համայնքներում, սկսած Երևանից, վերջացրած Վանաձորը, Ալավերդին, Սիսիանն ու մնացածն էլ ձեզ՝ փեշքեշ, Նիկոլ Փաշինյանն ու նրա ՔՊ-ն զբաղվել են հետընտրական իշխանազավթմամբ: Դա դրսևորվել է հետևյալ կերպ. այն խոշոր համայնքներում, որտեղ ՔՊ-ն պարտվել է, անմիջապես ոստիկանական հալածանքներ են սկսվել հաղթող թեկնածուների նկատմամբ: Վանաձորի քաղաքապետ ընտրված Մամիկոն Ասլանյանը բացառապես այդ պատճառով է մինչ օրս բանտարկված: Մյուսների դեպքում գործադրվել է շանտաժ, ահաբեկում: Որոշ համայնքներում, որտեղ բնականորեն պարտվել են, չնայած վարչական ռեսուրսի տոտալ չարաշահմանը, ի վերջո, հասել են նոր ընտրությունների:

Ի՞նչ է այդ ամենը, եթե ոչ հենց ընտրությունների արդյունքների կեղծում: Էլ չենք խոսում Երևանի ավագանու ընտրությունների մասին, որոնց արդյունքում ՔՊ-ն միայն ինչ-ինչ ձեռնածությունների հաշվին կարողացավ «պահել» իշխանությունը: Այս ամենի հետ կա էլի մի հանգամանք, որը նույնիսկ ավելին է, քան պարզապես ընտրությունների արդյունքների կեղծումը: Բանն այն է, որ Փաշինյանն ու ՔՊ-ն 2021-ին «ձայներ» են փախցրել բոլորովին այլ ծրագրով ու խոստումներով, իսկ իշխանությունը պահելուց (վերարտադրվելուց) անմիջապես հետո սկսել են իրականացնել ասածներին տրամագծորեն հակասող քաղաքականություն: Օրինակ՝ խոսել ու կառավարության ծրագրում ամրագրել են Արցախի ինքնորոշման իրավունքի իրացում, իսկ իրականության մեջ ուրացել են Արցախն ու այն հռչակել ադրբեջանական տարածք: Փաշինյանը, պատկերացնո՞ւմ եք, խոսել է «հավաքների ազատության» մասին:

Չէ, բայց հիրավի պետք է ցինիզմի անսպառ պաշար ունենալ դրա համար: Հավաքների ազատության մասին է խոսում ղեկավարը մի կառավարության, որի ոստիկանությունը, հատկապես կարմրասև բերետակիրներով, հարձակվում է անգամ փոքր քանակով բողոքի խաղաղ, անզեն ակցիա իրականացնող քաղաքացիների վրա: Հավաքների ազատության մասին է խոսում ղեկավարը մի կառավարության, որ բառացիորեն 2 շաբաթ առաջ հրահրել ու իրականացրել է հունիսի 12-ի արյունահեղությունն ու խաղաղ, անզեն ցուցարարների վրա վայրագ հարձակումը: Մի խոսքով, Փաշինյանի ելույթը «Ժողովրդավարության հայկական ֆորումում» դառը հեգնանք էր իրականության նկատմամբ: Պարզից էլ պարզ է, որ Հայաստանում այս 6 տարվա մեջ ոչ միայն առաջընթաց չի եղել նաև ժողովրդավարության հետ կապված, այլև գրանցվել է անդնդային հետընթաց:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Նավթի գներն աճել են Նոր կադրեր «Ֆազ» մականվամբ հայտնի Սերգեյ Գրիգորյանի սպանությունից (տեսանյութ)Նոր մանրամասներ Ամբերդում կատարված սպանության գործով (տեսանյութ) Հուլիսի 11-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան. Հրատապ հարցեր կան ՈւՂԻՂ. Փաշինյանը վարում է կառավարության հերթական նիստը ՔՊ-ական պատգամավորը դժգոհում է իրավապահ համակարգից (տեսանյութ) Գնահատում ենք ԱՄՆ ջանքերը՝ ուղղված Հարավային Կովկասում խաղաղության պահպան­մանը․ նախագահը՝ ԲայդենինԵղանակը՝ առաջիկա օրերինԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօրԱրմեն Գրիգորյանը իր 2 օգնականների հետ մեկնում է Լոնդոն40-ամյա տղամարդը հյուրանոցում փորձել է ինքնшվնшսում կատարել. մանրամասներՀուլիսի 4. Օրվա խորհուրդԱՄՆ դեսպանատունն այսօր փակ է Այսօր ծնվել է Ֆրունզիկ Մկրտչյանը Հուլիսի 4-ի աստղագուշակԱդրբեջանի դեմ օգտագործվող հիմնական ազդեցիկ գործիքակազմը դրվել է դարակներում. պատգամավորՕգանովսկու որդուն ոստիկանները պառկեցրել են գետնին, քաշել մազերից, ֆիզիկական ուժ կիրառել. փաստաբանԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Տեղադրել էի Բագրատ Սրբազանի նկարն ու արել ֆեյսբուքի համար «մահացու» մակագրություն՝ «Սրբազանը». ֆեյսբուքը հեռացրել է Նաիրա Զոհրաբյանի հրապարակումը«Այնքան ուժեղ եմ, որ դեռ կարողանում եմ ապրել, ուժ տվողը նաև Արթուրն է». Արթուր Թորոսյանն անմահացել է սեպտեմբերի 13-ին Իշխանասարում․ «Փաստ»Որո՞նք են Թուրքիայի աշխարհաքաղաքական հավակնությունների եզրերը․ «Փաստ»«Հրապարակ». Փաշինյանն Ավինյանի վախն է բռնումՄշուշոտ ապագա. երբ անընդհատ դոփում ես տեղում. «Փաստ»«Հրապարակ». Ովքե՞ր են Բագրատ Սրբազանի խոսնակներըԱնհրաժեշտ է հրատապ գործնական քայլեր ձեռնարկել. «Փաստ»«Այս իշխանությունը ստի վրա է հենված, և ստով սնվող և սուտ արտադրող իշխանությունը հանրային կյանքի բոլոր ոլորտներում է այդ բանաձևով առաջնորդվում». «Փաստ»«Հրապարակ». Իշխանությունները կրկին ակտիվացրել են Ռուսաստան այցերըԵրկրպագո՞ւ, անհաղորդ դիտո՞րդ, թե՞ անմիջական մասնակից. «Փաստ»«Ժողովուրդ». Վարչապետի աշխատակազմի մատակարար «Վինո Վինո»-ի շահույթը կրկնակի նվազել է․ անկում, թե՞ արտոնյալ կարգավիճակ«Հրապարակ». Ո՞ր դեսպանատունն է խայտառակ պատասխան տվել Բագրատ ՍրբազանինՑորենի ցանքատարածություններն ավելացնելու նպատակով կտրամադրվի փոխհատուցում. «Փաստ»«Ժողովուրդ». Լիդիանի վիթխարի վնաս «նվերը» ՀՀ-ինԻնչո՞վ է պայմանավորված Հայաստանում ռուսական «ծագման» բուհերի նկատմամբ հետաքրքրության կտրուկ աճը. «Փաստ»Վիճակն իրականում ավելի ծանր է. «Փաստ»Իսկ Հայաստանում դեռ հեծանիվ են քշում.... «Փաստ»Գերմանիայում 19 թուրք երկրպագու է ձերբակալվելԳասպար Տերտերյանը՝ ըմբշամարտի Մ20 ԵԱ արծաթե մեդալակիր, Հրայր Հովհաննիսյանը՝ չեմպիոնՄեծ Բրիտանիայի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Պռոշյան գյուղի Վանահովիտ թաղամասումՕգանովսկու որդուն ոստիկանները պառկեցրել են գետնին, քաշել մազերից․ ՀրապարակFIP - Փաստերի ստուգման հարթակի կողմից տարածված եւս մեկ ապատեղեկատվություն եւ մանիպուլյացիա. Հովհաննես ԻշխանյանԱդրբեջանը հայկական մշակույթի յուրացման փառատոն է կազմակերպել Նախիջևանում«Ադրբեջանի դրոշը ոտ-ոտ առաջ է գալիս»․ Կիրանցի բնակչուհիՖրանսիական կողմը իր աջակցությունն է հայտնել Մատենադարանի գրավոր ժառանգության վերականգնման գործումՁկնորսը գտել է նախապատմական կենդանու ոսկոր (լուսանկարներ) Բուլղարիայի խորհրդարանը չի հաստատել նոր վարչապետի թեկնածությունըԿրեմլից հայտարարել են՝ Էրդողանը հնարավոր միջնորդ չէ Ուկրաինայի հարցով բանակցություններումՎայոց ձորի մարզում խոշոր կարկուտ է տեղացել՝ ձյան պես ծածկելով մշակաբույսերը (տեսանյութ)Հայրենիքին ծառայածները այսօր գերի են Բաքվում, իսկ մեղավորները վայելում են կյանքը. ՋուլֆալակյանԱնհայտ մակնիշի մեքենան բախվել է «Nissan»-ին և դեպքի վայրից դիմել փախուստի. կա վիրավորԱրամ Ա Կաթողիկոսը վավերացրել է Հունաստանի Հայոց թեմի առաջնորդական ընտրությունը
Ամենադիտված