Շնորհավորելով Անկախության օրվա առթիվ՝ մաղթում եմ Ձեզ և ԱՄՆ-ի ժողովրդին խաղաղություն և բարօրություն. Փաշինյան Ովքե՞ր և ի՞նչ չափով փոխհատուցում կստանան ջրհեղեղի հետևանքով առաջացած աղետի գոտում (տեսանյութ) Թանկարժեք մետաղների գներն աճել են Այսօր մի շարք փողոցներ փակ կլինեն Նոր կադրեր «Ֆազ» մականվամբ հայտնի Սերգեյ Գրիգորյանի սպանությունից (տեսանյութ) Նոր մանրամասներ Ամբերդում կատարված սպանության գործով (տեսանյութ) Հուլիսի 11-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան. Հրատապ հարցեր կան ՈւՂԻՂ. Փաշինյանը վարում է կառավարության հերթական նիստը ՔՊ-ական պատգամավորը դժգոհում է իրավապահ համակարգից (տեսանյութ) Գնահատում ենք ԱՄՆ ջանքերը՝ ուղղված Հարավային Կովկասում խաղաղության պահպան­մանը․ նախագահը՝ Բայդենին 

«Սուրենն այնքան ճարպիկ էր, կատակասեր, անվախ, հիմա իր աղջկանով ենք ապրում». սերժանտ Սուրեն Սարգսյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Ջրականում. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մանկության տարիներից շատ ճարպիկ ու ռիսկով էր Սուրենը: Սիրված երեխա է եղել, կատակասեր, հումորով»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Անահիտը՝ Սուրենի մայրիկը:

Նշում է՝ որդին սովորելու հետ սեր չուներ: «Իր մարդկային հատկանիշների համար իրեն բոլորն էին սիրում: Իր զոհվելուց հետո դպրոցի ուսուցչուհու և նրա աշակերտների հետ բարձրանում էինք Սուրոյիս մատուռը, ուսուցչուհին ասաց՝ Սուրենը հարգված տղա է եղել, իմ ամենասիրելի աշակերտներից, ճիշտ է, չի սովորել, բայց, որպես մարդ, հրաշալի հատկանիշներ ուներ»: Մայրիկի խոսքով, որդին փոքրուց իր մեջ նաև հավատ ուներ: «Շատ էր սիրում եկեղեցի հաճախել, Տեր հոր հետ խունկ ծխել: Եկեղեցու բակում երկու ծառ ունի տնկած՝ յասաման ու եղևնի: Ջուր չկար, ծառերն էլ աղբյուրից ահագին հեռու են, ինքն ու մի տղա դույլերով ջուր էին տանում, այդ ծառերը ջրում: Մի օր էլ, երբ Տեր հայրը մեր տանն էր, Սուրենն ասաց՝ հոգևորական եմ դառնալու: Տեր հայրն ասաց, որ կաջակցի իր ընդունվելուն, բայց Սուրենը պետք է խոստանա, որ լավ է սովորելու: Երբ սովորելու անունը լսեց, հոգևորական դառնալու մտքից հրաժարվեց: Փոքրուց նարդու տախտակի վրա սև ու սպիտակ քարերը շարում էր և կռիվ-կռիվ խաղում»:

Դպրոցն ավարտելուց հետո Սուրենը քոլեջում է սովորել, ստացել վարորդի մասնագիտացում: Այնուհետև զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության Գեղարքունիքի մարզ՝ Մարտունի: Զորացրվելուց հետո որոշում է դառնալ պայմանագրային զինծառայող: Սուրենը ծառայում էր Մեղրիում՝ Ագարակի զորամասում, դիպուկահար էր: «Մի պահ պայմանագրային ծառայությունից դուրս եկավ, տեղափոխվեց Ռուսաստան, քույրիկն այնտեղ էր, բայց վերադարձավ տուն, քրոջն ասել էր՝ չեմ կարող այստեղ մնալ: Մեղրիի քարերը, ձորերն ուրիշ են: Բայց երանի չգար: Շատ էր կարոտում Մեղրին»: Հետո սկսվեց պատերազմը: «Իր հերթափոխն ավարտել էր, պետք է հանգստանար, տուն եկավ: Այնքան լավ եմ հիշում՝ կառալ յոկի շրջանն էր: Մի արկղ կառալ յոկ լցրեցինք, տաք հագուստ դրեցինք տղաների համար ու գնաց: Տեղ էր հասել, երևի այդ կառալ յոկից չի էլ կերել, զանգեց՝ մա՛մ, շորերս պատրաստի, տեղ եմ գնալու: Եկավ՝ մա՛մ, նստեք, ընտանիքով սուրճ խմենք:

Մարդիկ կային, որոնք առանց ասելու էին գնում մարտի դաշտ, բայց Սուրենն ասաց: Գնալուց, երբ նստեց մեքենան, անընդհատ ինձ էր նայում: Երեք ամիս դիրքերում էր եղել, վատառողջ էր, ջերմություն ուներ: Երբ իրեն մնալու, հանգստանալու մասին բառ էիր ասում, ընդդիմանում էր՝ չեմ կարող: Պայմանագրային ծառայող էր, իր հետ ժամկետայիններ կային, կարծես թե նրանց համար պատասխանատվություն էր ստանձնել: Իր նկարների մեծ մասը զինվորների հետ է: Շատ կապված էր նրանց հետ: Ասում էր՝ ուշք ու միտքս իրենք են, չեմ կարող քնել, հանգստանալ: Իրենք այնտեղ, ես՝ տանը: Երեք ամիս մնաց դիրքերում, իսկ հետո գնաց պատերազմ»: Հոկտեմբերի 2-ին Սուրենը մեկնել է մարտադաշտ: Մայրիկն ասում է՝ որդին պատերազմի դաշտում տասնյակ կյանքեր է փրկել:

«Բոլորին օգնել է, շատերին՝ տուն ճանապարհել, իր մարմնով ծածկել տղաներին ու պաշտպանել բեկորներից: Բոլորն են այս մասին հավաստում: Եղբորս տղայի հետ խոսելիս նշում է՝ հրամանատարն ասել է, երբ վերադառնա, պարգևատրելու են Սուրենին, բայց միայն մեկ մեդալ ունի: Հրամանատար Արթուր Ճաղարյանն էլ միշտ ասում է. «Սուրոն իմ եղբայրն է, ճիշտ է, տարբեր հորից ու մորից ենք, բայց իմ եղբայրն է, երկու անգամ իմ կյանքը փրկել է: Թե ոնց է տանկերի արանքից ինձ քաշ տալով դուրս բերել, չգիտեմ»: Հնարավորություն ուներ մի քանի օր հետո տուն վերադառնալու, հրաման ուներ, բայց չէր համաձայնել՝ ընկերներիս թողնեմ այստեղ ու ես գնա՞մ»: Սուրենն անմահանում է հոկտեմբերի 11ին Ջրականում: «Տեսել է, որ տղաները վիրավոր են, նստել է «պիկապը», որ օգնության գնա: Անօդաչուն հարվածել է մեքենային: Զինակից ընկերներն են ասում՝ անօդաչուները ձայն չէին հանում, չէիր կարողանում հասկանալ, որ մոտենում են: Տղաները պատմում են, որ այդ օրն ամենաուժեղ կռիվներից մեկն է եղել. «Մութ էր, ոչինչ չէր երևում: Փոշի էր բարձրացել, իրար հետևից հարվածում էին»»:

Այնուհետև ընտանիքը սկսում է փնտրել Սուրենին, մոտ մեկ ամիս անց գտնում: «Երբ Սուրենին փնտրում էինք, բոլորն ասում էին՝ ինքը ողջ է, մի տեղից դուրս է գալու, քանի որ այնքան ճարպիկ էր: Բայց փամփուշտը ճարպկությունը հաշվի չի առնում: Նոյեմբերին ԴՆԹ-ի միջոցով գտանք իրեն»: Սուրենը Մեղրիում մատուռ է կառուցել: «Մեծ քարի վրա խաչ է, իր անունն է վրան գրել: Մեղրիի այդ հատվածում առաջ դիրք է եղել, զորամաս: Այդտեղ է մատուռ, աղոթատեղի կառուցել Սուրենս: Ամեն անգամ, երբ պետք է դիրքեր բարձրանար, մի կապ մոմ էր գնում, բարձրանում մատուռ, մոմ վառում ու նոր գնում դիրքեր: Մի օր էլ, երբ պատերազմի դաշտից զանգահարեց, ասացի՝ քո մատուռում եմ, մոմ եմ վառում ձեզ համար: Ասաց՝ լավ ես անում, մա՛մ ջան: Երբ պատերազմի դաշտում էր, իրեն ասում էի՝ ողջառողջ հետ գաս:

«Մա՛մ, դա Աստված կորոշի՝ կգա՞մ, թե՞ ոչ»: Մանկուց իր մեջ հավատ կար Աստծու նկատմամբ, նվիրված էր հավատին»: Սուրենն իրենց շենքի մոտ հուշաղբյուր ունի: «Ե՛վ այնտեղ, և՛ իր գերեզմանին հաճախ են տղաներն այցելում, նստում, մեզ հանդիպելիս օգնություն առաջարկում: Սա սիրտ շոյող է, բայց կուզեի, որ այս խոսքերի կարիքը չլիներ, ու Սուրենս մեր կողքին լիներ»: Սուրենը տան երեք երեխաներից մեկն է՝ եղբոր ու քույրիկի կրտսեր եղբայրը: Հիմա Սուրենի ծնողները որդու կարոտն ու իրենց ցավի սփոփանքը նրա աղջկա միջոցով են ստանում: Ցավոք, այս պահին նրանց տարածությունն է բաժանում:

«Իր աղջկանով եմ ապրում: Միայն ափսոսում եմ, որ ինձ մոտ չէ, չնայած ամեն օր զրուցում ենք, կապ պահպանում, ամռանը, երբ Ռուսաստանում էի, եկել էր ինձ մոտ, ահագին ժամանակ անցկացրեցինք իրար հետ: Ուզում եմ իմ հնարավորության սահմաններում իր կողքին լինել, իր համար ինչ-որ բան անել: Հայրիկին շատ էր սիրում, շատ կապված էին իրար հետ: Սուրենը քնած էր լինում, մեկ էլ տեսնում էիր՝ աղջիկը կողքին նստած՝ անընդհատ համբուրում է: Զգում ես, թե հիմա որքան ունի հայրիկի ուշադրության կարիքը»:

Հ. Գ. - Սերժանտ Սուրեն Սարգսյանը հետմահու ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Հուղարկավորված է Մեղրիի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Շնորհավորելով Անկախության օրվա առթիվ՝ մաղթում եմ Ձեզ և ԱՄՆ-ի ժողովրդին խաղաղություն և բարօրություն. ՓաշինյանՈվքե՞ր և ի՞նչ չափով փոխհատուցում կստանան ջրհեղեղի հետևանքով առաջացած աղետի գոտում (տեսանյութ)Թանկարժեք մետաղների գներն աճել ենԱյսօր մի շարք փողոցներ փակ կլինենՆոր կադրեր «Ֆազ» մականվամբ հայտնի Սերգեյ Գրիգորյանի սպանությունից (տեսանյութ)Նոր մանրամասներ Ամբերդում կատարված սպանության գործով (տեսանյութ) Հուլիսի 11-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան. Հրատապ հարցեր կան ՈւՂԻՂ. Փաշինյանը վարում է կառավարության հերթական նիստը ՔՊ-ական պատգամավորը դժգոհում է իրավապահ համակարգից (տեսանյութ) Գնահատում ենք ԱՄՆ ջանքերը՝ ուղղված Հարավային Կովկասում խաղաղության պահպան­մանը․ նախագահը՝ ԲայդենինԵղանակը՝ առաջիկա օրերինԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօրԱրմեն Գրիգորյանը իր 2 օգնականների հետ մեկնում է Լոնդոն40-ամյա տղամարդը հյուրանոցում փորձել է ինքնшվնшսում կատարել. մանրամասներՀուլիսի 4. Օրվա խորհուրդԱՄՆ դեսպանատունն այսօր փակ է Այսօր ծնվել է Ֆրունզիկ Մկրտչյանը Հուլիսի 4-ի աստղագուշակԱդրբեջանի դեմ օգտագործվող հիմնական ազդեցիկ գործիքակազմը դրվել է դարակներում. պատգամավորՕգանովսկու որդուն ոստիկանները պառկեցրել են գետնին, քաշել մազերից, ֆիզիկական ուժ կիրառել. փաստաբանԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Տեղադրել էի Բագրատ Սրբազանի նկարն ու արել ֆեյսբուքի համար «մահացու» մակագրություն՝ «Սրբազանը». ֆեյսբուքը հեռացրել է Նաիրա Զոհրաբյանի հրապարակումը«Այնքան ուժեղ եմ, որ դեռ կարողանում եմ ապրել, ուժ տվողը նաև Արթուրն է». Արթուր Թորոսյանն անմահացել է սեպտեմբերի 13-ին Իշխանասարում․ «Փաստ»Որո՞նք են Թուրքիայի աշխարհաքաղաքական հավակնությունների եզրերը․ «Փաստ»«Հրապարակ». Փաշինյանն Ավինյանի վախն է բռնումՄշուշոտ ապագա. երբ անընդհատ դոփում ես տեղում. «Փաստ»«Հրապարակ». Ովքե՞ր են Բագրատ Սրբազանի խոսնակներըԱնհրաժեշտ է հրատապ գործնական քայլեր ձեռնարկել. «Փաստ»«Այս իշխանությունը ստի վրա է հենված, և ստով սնվող և սուտ արտադրող իշխանությունը հանրային կյանքի բոլոր ոլորտներում է այդ բանաձևով առաջնորդվում». «Փաստ»«Հրապարակ». Իշխանությունները կրկին ակտիվացրել են Ռուսաստան այցերըԵրկրպագո՞ւ, անհաղորդ դիտո՞րդ, թե՞ անմիջական մասնակից. «Փաստ»«Ժողովուրդ». Վարչապետի աշխատակազմի մատակարար «Վինո Վինո»-ի շահույթը կրկնակի նվազել է․ անկում, թե՞ արտոնյալ կարգավիճակ«Հրապարակ». Ո՞ր դեսպանատունն է խայտառակ պատասխան տվել Բագրատ ՍրբազանինՑորենի ցանքատարածություններն ավելացնելու նպատակով կտրամադրվի փոխհատուցում. «Փաստ»«Ժողովուրդ». Լիդիանի վիթխարի վնաս «նվերը» ՀՀ-ինԻնչո՞վ է պայմանավորված Հայաստանում ռուսական «ծագման» բուհերի նկատմամբ հետաքրքրության կտրուկ աճը. «Փաստ»Վիճակն իրականում ավելի ծանր է. «Փաստ»Իսկ Հայաստանում դեռ հեծանիվ են քշում.... «Փաստ»Գերմանիայում 19 թուրք երկրպագու է ձերբակալվելԳասպար Տերտերյանը՝ ըմբշամարտի Մ20 ԵԱ արծաթե մեդալակիր, Հրայր Հովհաննիսյանը՝ չեմպիոնՄեծ Բրիտանիայի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Պռոշյան գյուղի Վանահովիտ թաղամասումՕգանովսկու որդուն ոստիկանները պառկեցրել են գետնին, քաշել մազերից․ ՀրապարակFIP - Փաստերի ստուգման հարթակի կողմից տարածված եւս մեկ ապատեղեկատվություն եւ մանիպուլյացիա. Հովհաննես ԻշխանյանԱդրբեջանը հայկական մշակույթի յուրացման փառատոն է կազմակերպել Նախիջևանում«Ադրբեջանի դրոշը ոտ-ոտ առաջ է գալիս»․ Կիրանցի բնակչուհիՖրանսիական կողմը իր աջակցությունն է հայտնել Մատենադարանի գրավոր ժառանգության վերականգնման գործումՁկնորսը գտել է նախապատմական կենդանու ոսկոր (լուսանկարներ) Բուլղարիայի խորհրդարանը չի հաստատել նոր վարչապետի թեկնածությունըԿրեմլից հայտարարել են՝ Էրդողանը հնարավոր միջնորդ չէ Ուկրաինայի հարցով բանակցություններումՎայոց ձորի մարզում խոշոր կարկուտ է տեղացել՝ ձյան պես ծածկելով մշակաբույսերը (տեսանյութ)
Ամենադիտված