Ովքե՞ր և ի՞նչ չափով փոխհատուցում կստանան ջրհեղեղի հետևանքով առաջացած աղետի գոտում (տեսանյութ) Թանկարժեք մետաղների գներն աճել են Այսօր մի շարք փողոցներ փակ կլինեն Նոր կադրեր «Ֆազ» մականվամբ հայտնի Սերգեյ Գրիգորյանի սպանությունից (տեսանյութ) Նոր մանրամասներ Ամբերդում կատարված սպանության գործով (տեսանյութ) Հուլիսի 11-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան. Հրատապ հարցեր կան ՈւՂԻՂ. Փաշինյանը վարում է կառավարության հերթական նիստը ՔՊ-ական պատգամավորը դժգոհում է իրավապահ համակարգից (տեսանյութ) Գնահատում ենք ԱՄՆ ջանքերը՝ ուղղված Հարավային Կովկասում խաղաղության պահպան­մանը․ նախագահը՝ Բայդենին Եղանակը՝ առաջիկա օրերին 

Հուլիսի 2-ի աստղագուշակ

Աստղագուշակ

Խոյ. Հիանալի օր է դաշնակիցների և համախոհների հետ շփումների, ընդհանուր պլաններ քննարկելու համար: Դուք ի վիճակի եք սխրանքների ոգեկոչել անգամ նրանց, ով բոլորովին չէր պատրաստվում նման բան անել: Հնարավոր են ոչ այնքան զգալի դրամական մուտքեր, հաճելի նվերներ:Այսօր նշանի ոչ բոլոր ներկայացուցիչներին հեշտ կլինի հասկանալ սեփական մտքերն ու ապրումները: Նրանք մեկ’ մոլորության մեջ կգցեն իրենք իրենց, մեկ էլ` շրջապատին: Աշխատեք չտալ այնպիսի խոստումներ և չընդունել այնպիսի որոշումներ, որոնք կարող են երկարաժամկետ և չի բացառված նաև` անցանկալի հետևանքներ ունենալ:

Ցուլ. Այսօր դուք աչքի եք ընկնում նրբանկատությամբ, մտերիմների հետ` անսահման համբերատար եք, սակավածանոթ մարդկանց հետ` նույնքան անսահման բարեհամբույր: Ոչ ոք չի կարող ձեզ հավասարակշռությունից հանել, ստիպել նյարդայնանալ կամ բռնկվել:

Հնարավոր են ամենառոմանտիկ բնույթի անսպասելի բաներ: Դուք ի վիճակի եք լիովին կորցներ գլուխը, սակայն դրա հետ մեկտեղ էլ չեք մոռանա հմայել ձեզ համար  հետաքրքրիր մարդուն: Նշանի բազմաթիվ ներկայացուցիչներին սպասում են անձնական կյանքում շրջադարձային փոփոխություններ:

Երկվորյակներ. Օրվա էմոցիոնալ ֆոնը բավական բարենպաստ է, ինչն էլ դրականորեն է անդրադառնում ձեր տրամադրության վրա: Նոր ծանոթությունները չափազանց օգտակար կլինեն, կհաջողվի ստանալ այն մարդկանց աջակցությունը, ովքեր ձեզ կօգնեն պրոֆեսիոնալ գաղափարների իրականացման հարցում: Աշխարհիկ միջոցառումների այցելելիս դուք անպայման կհայտնվեք բոլորի ուշադրության կենտրոնում:

Օրը հարմար է թատրոն, համերգային դահլիճ, թանգարան այցելելու համար: Շատ բարձր է ձեր ստեղծագործական ներուժը, դրա հետ մեկտեղ էլ դուք ձեր մեջ նոր տաղանդներ եք բացահայտում, որոնց մասին նախկինում չէիք էլ կռահում:

Խեցգետին. Սա ընտանեկան ոչ այնքան բարդ, սակայն կարևոր գործերի, կարգուկանոն մտցնելու օր է: Այն միանգամայն հարմար է կանանց հետ շփումների համար` նրանց հետ հարաբերությունները դասավորվում են ներդաշնակ, դուք ստանում եք այն աջակցությունը, որի կարիքը խիստ զգում էիք: Աշխատավայրում ամեն ինչ չէ, որ հարթ է, սակայն թե’ աշխատակիցների, և թե` ղեկավարության հետ, ի վերջո, կկարողանաք լեզու գտնել:

Օրվա երկրորդ կեսին հաճելի լուրեր  և անսպասելի առաջարկներ կստանաք: Այսօր արժե հիշել առողջ ապրելակերպի կանոնները, հատկապես հետևել ճիշտ սնվելու կանոններին:

Առյուծ. Այսօր պետք է վճռական լինել` սա, երևի թե, միակ բանն է, որ անհրաժեշտ է հաջողության հասնելու համար: Շանս կստեղծվի շրջադարձորեն փոխել կյանքը, դեպի դրականը լուրջ քայլեր անել: Ընկերները օգնում են ընդունել ճիշտ որոշումներ, և անհրաժեշտության դեպքում սատարում ձեզ:

Մի վախեցեք չպլանավորած ծախսերից` դրանք էական հարված չեն հասցնի ձեր ընտանեկան բյուջեին: Հաջող կդասավորվեն ուղևորությունները, այդ թվում և` արտերկրյա: Օրվա երկրորդ կեսին անսպասելի հրավերքներ կստանաք, որոնք կարող են հիշարժան պահեր պարգևել ձեզ:

Կույս. Չնայած օրը չի կարելի է դժվարություններից և խնդիրներից լիովին զերծ համարել, այնուամենայնիվ դուք պահպանում եք լավատեսություն և լավ տրամադրություն, և  ճիշտ եք անում, քանի որ կանցնի որոշ ժամանակ, և իրավիճակը կսկսի սրընթաց փոխվել դեպի դրականը: Օրը բարենպաստ է նոր ծանոթությունների, աշխարհիկ միջոցառումներին այցելելու և ժամանակը որքան հնարավոր է զվարճալի անցկացնելու համար:

Օրն ինչպես երբեք հարմար է թե’ անձնական, և թե պրոֆեսիոնալ կարևոր հարցեր լուծելու համար: Օրը նաև հարմար է ուսումը խորացնելու, անհրաժեշտ գրականություն ձեռք բերելու համար:

Կշեռք. Այսօր հեշտ չի լինի լավ տրամադրություն պահպանելը, քանի որ անհիմն պաճառներով դուք շատ եք ընկնում տրտմությունների գիրկը, ինքներդ ձեր կյանքը բարդացնում: Դուք ցրված ու անուշադիր եք, մշտապես ինչ-որ բաներ եք ձեր տեսադաշտից բաց թողնում, ինչն էլ կարող է վաղեմի պլանների խզման պատճառ դառնալ: Չի հաջողվում փոխհասկացվածության հասնել այնպիսի մարդկանց հետ, ովքեր ձեզ միշտ թանկ են եղել և որոշիչ դեր խաղացել ձեր կյանքում:

Պետք չէ չափից ավելի դյուրահավատ լինել` բոլոր այն տեղեկությունները, որ դուք այսօր կստանաք, հեռու են հավաստի լինելուց: Մինչ որոշում կայացնելը խորհրդակցեք մտերիմների հետ:

Կարիճ. Այսօր ձեր արարքները ոչ մի կերպ տրամաբանական բացատրության չեք ենթարկվում, այդ իսկ պատճառով էլ մրցակիցներին ու անբարյացկամներին դնում են փակուղու առջև: Իսկ այս ամենը բխում է այն բանից, որ դուք առաջնորդվում եք սեփական նախազգացմամբ, որը ձեզ անշեղորեն դեպի նպատակ է տանում: Աճում է ստեղծագործական ներուժը, դուք մշտապես հնարում եք ինչ-որ նոր` սովորականի շրջանակներից դուրս եկող բան:

Դուք կստանաք նոր տեղեկություններ, որոնք առաջին հայացքից կարող են տարօրինակ թվալ, սակայն շուտով այն ձեզ շատ օգտակար կլինի: Շահեկան կլինեն այսօր կնքված գործարքները:

Աղեղնավոր. Այսօր հնարավոր են  ընտանեկան տարաձայնություններ, ինչպես նաև մտերիմ մարդկանց հետ հարաբերություններում բավական լուրջ խնդիրներ: Այդպես էլ չի հաջողվի լուծել ուշադրություն պահանջող խնդիրները: Հավանական են չմտածված գնումներ, այլ չպլանավորած ծախսեր: Այսօր դուք հաճույքով եք մսխում գումարները, սակայն շատ շուտով կզղջաք, որ խնայողաբար չեք ծախսել փողը:

Օրվա երկրորդ կեսը կբերի լավ լուրեր, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Նշանի բազմաթիվ ներկայացուցիչների մոտ շանս կառաջանա անձնական կյանքում դեպի դրականը ինչ-որ բան փոխելու:

Այծեղջյուր. Օրը բավական բարդ է, սակայն բոլորովին ոչ` անհույս: Շրջապատի մարդկանց հետ տարաձայնությունները ծագում են բավական հաճախակի, և դրանք բոլորն էլ հնարավոր է լինում հարթել, ինչի համար ձեզանից կպահանջվի համբերություն և համառություն: Կարևոր է, որ դուք հստակորեն տարանջատեք անձնականն ու պրոֆեսիոնալը:

Այսօր ցանկալի չէ կարևոր որոշումներ կայացնելը, ավելին` դրանց կյանքի կոչելու հարցում էլ ավելի լավ է չշտապել: Օրը միանգամայն հարմար է ֆիզիկական աշխատանքի, ակտիվ հանգստի, սպորտով զբաղվելու, մաքուր օդում գտնվելու համար:

Ջրհոս. Անսովոր օր է, լի` հիշարժան ու վառ իրադարձություններով: Ձանձրանալու առիթ չեք ունենա, մի գլխապտույտ արկած հաջորդում է մյուսին: Դուք հաճախ եք ռիսկի գնում, որոնք, ինչպես հետագա իրադարձություններն են ցույց տալիս, իրենց արդարացնում են: Աճում է գիտական հետազոտությունների հանդեպ հետաքրքրությունը, հավանական է հաջողությունն այնպիսի աշխատանքում, որը կապված է ամենաբազմաբնույթ նորարարությունների կիրառման հետ:

Կարելի է ֆինանսական հարցեր լուծել, զբաղվել փաստաթղթերի ձևակերպմամբ: Ավագ սերնդի ազգականների հետ շփվելիս պատրաստ եղեք պաշտպանել ձեր շահերը:

Ձկներ. Օրը կպսակվի հաջողությամբ, եթե դուք հաստատակամ և հետևողական լինեք: Ֆինանսական գործերը ծայր աստիճան զգուշավորություն եք պահանջում, այդ իսկ պատճառով չարժե ռիսկի տակ դնել անգամ աննշան գումարները: Կծագեն նոր խնդիրներ, որոնք լուծելը միանգամից չի հաջողվի:

Օրվա երկրորդ կեսն այն ժամանակահատված է, երբ ստիպված եք լինելու հոգնեցուցիչ ու ձանձրալի գործերով զբաղվել, երբեմն էլ` ծանր ֆիզիկական աշխատանք անել: Մի փորձեք ամեն ինչ ինքնուրույն անել, մի հրաժարվեք մտերիմների կողմից ձեզ առաջարկվող օգնությունից, առավել ևս, որ դա արվում է ի սրտե:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ովքե՞ր և ի՞նչ չափով փոխհատուցում կստանան ջրհեղեղի հետևանքով առաջացած աղետի գոտում (տեսանյութ)Թանկարժեք մետաղների գներն աճել ենԱյսօր մի շարք փողոցներ փակ կլինենՆոր կադրեր «Ֆազ» մականվամբ հայտնի Սերգեյ Գրիգորյանի սպանությունից (տեսանյութ)Նոր մանրամասներ Ամբերդում կատարված սպանության գործով (տեսանյութ) Հուլիսի 11-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան. Հրատապ հարցեր կան ՈւՂԻՂ. Փաշինյանը վարում է կառավարության հերթական նիստը ՔՊ-ական պատգամավորը դժգոհում է իրավապահ համակարգից (տեսանյութ) Գնահատում ենք ԱՄՆ ջանքերը՝ ուղղված Հարավային Կովկասում խաղաղության պահպան­մանը․ նախագահը՝ ԲայդենինԵղանակը՝ առաջիկա օրերինԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօրԱրմեն Գրիգորյանը իր 2 օգնականների հետ մեկնում է Լոնդոն40-ամյա տղամարդը հյուրանոցում փորձել է ինքնшվնшսում կատարել. մանրամասներՀուլիսի 4. Օրվա խորհուրդԱՄՆ դեսպանատունն այսօր փակ է Այսօր ծնվել է Ֆրունզիկ Մկրտչյանը Հուլիսի 4-ի աստղագուշակԱդրբեջանի դեմ օգտագործվող հիմնական ազդեցիկ գործիքակազմը դրվել է դարակներում. պատգամավորՕգանովսկու որդուն ոստիկանները պառկեցրել են գետնին, քաշել մազերից, ֆիզիկական ուժ կիրառել. փաստաբանԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Տեղադրել էի Բագրատ Սրբազանի նկարն ու արել ֆեյսբուքի համար «մահացու» մակագրություն՝ «Սրբազանը». ֆեյսբուքը հեռացրել է Նաիրա Զոհրաբյանի հրապարակումը«Այնքան ուժեղ եմ, որ դեռ կարողանում եմ ապրել, ուժ տվողը նաև Արթուրն է». Արթուր Թորոսյանն անմահացել է սեպտեմբերի 13-ին Իշխանասարում․ «Փաստ»Որո՞նք են Թուրքիայի աշխարհաքաղաքական հավակնությունների եզրերը․ «Փաստ»«Հրապարակ». Փաշինյանն Ավինյանի վախն է բռնումՄշուշոտ ապագա. երբ անընդհատ դոփում ես տեղում. «Փաստ»«Հրապարակ». Ովքե՞ր են Բագրատ Սրբազանի խոսնակներըԱնհրաժեշտ է հրատապ գործնական քայլեր ձեռնարկել. «Փաստ»«Այս իշխանությունը ստի վրա է հենված, և ստով սնվող և սուտ արտադրող իշխանությունը հանրային կյանքի բոլոր ոլորտներում է այդ բանաձևով առաջնորդվում». «Փաստ»«Հրապարակ». Իշխանությունները կրկին ակտիվացրել են Ռուսաստան այցերըԵրկրպագո՞ւ, անհաղորդ դիտո՞րդ, թե՞ անմիջական մասնակից. «Փաստ»«Ժողովուրդ». Վարչապետի աշխատակազմի մատակարար «Վինո Վինո»-ի շահույթը կրկնակի նվազել է․ անկում, թե՞ արտոնյալ կարգավիճակ«Հրապարակ». Ո՞ր դեսպանատունն է խայտառակ պատասխան տվել Բագրատ ՍրբազանինՑորենի ցանքատարածություններն ավելացնելու նպատակով կտրամադրվի փոխհատուցում. «Փաստ»«Ժողովուրդ». Լիդիանի վիթխարի վնաս «նվերը» ՀՀ-ինԻնչո՞վ է պայմանավորված Հայաստանում ռուսական «ծագման» բուհերի նկատմամբ հետաքրքրության կտրուկ աճը. «Փաստ»Վիճակն իրականում ավելի ծանր է. «Փաստ»Իսկ Հայաստանում դեռ հեծանիվ են քշում.... «Փաստ»Գերմանիայում 19 թուրք երկրպագու է ձերբակալվելԳասպար Տերտերյանը՝ ըմբշամարտի Մ20 ԵԱ արծաթե մեդալակիր, Հրայր Հովհաննիսյանը՝ չեմպիոնՄեծ Բրիտանիայի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Պռոշյան գյուղի Վանահովիտ թաղամասումՕգանովսկու որդուն ոստիկանները պառկեցրել են գետնին, քաշել մազերից․ ՀրապարակFIP - Փաստերի ստուգման հարթակի կողմից տարածված եւս մեկ ապատեղեկատվություն եւ մանիպուլյացիա. Հովհաննես ԻշխանյանԱդրբեջանը հայկական մշակույթի յուրացման փառատոն է կազմակերպել Նախիջևանում«Ադրբեջանի դրոշը ոտ-ոտ առաջ է գալիս»․ Կիրանցի բնակչուհիՖրանսիական կողմը իր աջակցությունն է հայտնել Մատենադարանի գրավոր ժառանգության վերականգնման գործումՁկնորսը գտել է նախապատմական կենդանու ոսկոր (լուսանկարներ) Բուլղարիայի խորհրդարանը չի հաստատել նոր վարչապետի թեկնածությունըԿրեմլից հայտարարել են՝ Էրդողանը հնարավոր միջնորդ չէ Ուկրաինայի հարցով բանակցություններումՎայոց ձորի մարզում խոշոր կարկուտ է տեղացել՝ ձյան պես ծածկելով մշակաբույսերը (տեսանյութ)Հայրենիքին ծառայածները այսօր գերի են Բաքվում, իսկ մեղավորները վայելում են կյանքը. Ջուլֆալակյան
Ամենադիտված