![](/timthumb.php?src=disc/04-07-24/8342a5a354bb015ac602e938e2b5e830.jpg&w=900&h=600)
Երեկ Սարյան փողոցում, առանց դատարանի որոշման, ոստիկանության ծառայողները կանգնեցրել և դիմակավորված անձանց օժանդակությամբ խուզարկել են Արցախի հերոս Սամվել Կարապետյանի որդու՝ Վալերի Կարապետյանի անձնական ավտոմեքենան, վերջինիս և ընկերոջը անհարկի պառկեցրել գետնին, կիրառել ֆիզիկական ուժ, քաշել մազերից, առանց որևէ հիմքի ավտոմեքենան տեղափոխել հատուկ պահպանման վայր, իսկ այսօր էլ հրաժարվել են այն վերադարձնել։ Այդ մասին իր ֆեսբուքյան էջում հայտնել է Վալերի Կարապետյանի փաստաբան Ռոման Երիցյանը: «Ավտոմեքենան կանգնեցնելու պ...
![](/timthumb.php?src=disc/04-07-24/c21dc696485f2a340d8f13e7d8b1cea7.jpg&w=900&h=600)
«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիք այցի ընթացքում՝ գորիսեցիների հետ հանդիպման ժամանակ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը, պատասխանելով բնակիչներից մեկի հարցին, ուշագրավ տեղեկություն է հայտնել։ Հարցնում էին հունիսի 12-ի դեպքերին ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների արձագանքի մասին, որ ոչ միայն չդատապարտեցին իշխանությանը՝ հատուկ միջոցներ կիրառելու եւ ոստիկանության վայրագությունների համար, այլեւ տեղ-տեղ անգամ մեղադրեցին ցուցարարներին։ Սրբազանն ասաց, որ մենք մեր հույսը մեզ վրա...
![](/timthumb.php?src=disc/04-07-24/124a6d987ca68c10d271672050518db6.jpg&w=900&h=600)
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Լիդիանը ՀՀ-ին «նվիրել» է վիթխարի վնաս Կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի հունվարին երջանկություն պարգեւեց ՀՀ ժողովրդին՝ հայտարարելով, որ Ամուլսարի հանքի շահագործող «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետությանն է նվիրել բաժնետոմսերի 12.5 տոկոսը, եւ որ դրանք իրենցը` կառավարությանը չեն, այլ ՀՀ հպարտ քաղաքացունն ու ժողովրդինն են։ Ստացվում է, որ մենք, բոլորովին անտեղյակ, ստանում ենք «նվեր» մի կազմակերպության բաժնետոմսեր, որը ...
![](/timthumb.php?src=disc/03-07-24/0dc201288e28604f154bfae7245bcc80.jpg&w=900&h=600)
Կիրանցի բնակչուհի Գոհար Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Ադրբեջանի սահմանապահները, ես, հայ սահմանապահները։ Ի դեպ, Ադրբեջանի դրոշը ոտ-ոտ առաջ է գալիս»։
![](/timthumb.php?src=disc/03-07-24/3262cdd21492c5830dd77b4d12d6311a.jpg&w=900&h=600)
Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը շարունակում է սերտ համագործակցությունը ՀՀ-ում արտասահմանյան դեսպանությունների ու միջազգային կազմակերպությունների հետ: Այս մասին փառատոնի ներկայացուցիչները հայտարարեցին հուլիսի 3-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում։ ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության և Հայաստանում Ֆրանսիական ինստիտուտի հետ համագործակցությամբ հայ հանդիսատեսը կվայելի նորագույն ֆրանսիական կինոյի ընտրանին։ Կներկայացվեն Բերտրան Բոնելլոյի «Գազանը», Դավիդ Բոարետոյի «Ապրիլը Ֆ...
![](/timthumb.php?src=disc/03-07-24/54b461cc915610b1305af0e4e3957e01.jpg&w=900&h=600)
Այսօր՝ մահացու հրազենային վիրավորումով պայմանագրային զինծառայողի մասին տեղեկությունների հրապարակումից անմիջապես հետո, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում նախաձեռնվել է քննարկման ընթացակարգ։ Դեպքի հետ կապված՝ պարզաբանումներ ստանալու նպատակով, գրություններ են ուղարկվել իրավասու պետական մարմիններին: Պաշտպանն ընդգծում է, որ Զինված ուժերում նման դեպքերի առկայությունն անթույլատրելի է և խիստ մտահոգիչ։ Զինված ուժերում կյանքի իրավունքի պաշտպանության նպատակով պետությունը պարտավոր է ձեռնարկել զինծառայողների կյանքի իրավունքի պա...