Դեսպան Ենգիբարյանն ու ԳԴՀ պետքարտուղարը հանդիպում են ունեցել
Արտաքին Քաղաքական![Դեսպան Ենգիբարյանն ու ԳԴՀ պետքարտուղարը հանդիպում են ունեցել](/timthumb.php?src=disc/02-07-24/753eae71af41f839a900acd973249a34.jpg&w=780)
Հուլիսի 1-ին ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը հանդիպում է ունեցել ԳԴՀ թվայնացման և տրանսպորտի նախարարության պետքարտուղար Միխայել Թոյրերի հետ։ Վերջինս նաև երկաթուղային տրանսպորտի դաշնային կառավարության հանձնակատարն է։
«Զրուցակիցները քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք թեմաներ, այդ թվում՝ Հայաստան-Գերմանիա տնտեսական կապեր, հաղորդակցություններ, էներգետիկ ոլորտ, կանաչ ջրածին, բարձր տեխնոլոգիաներ, ճանապարհային անվտանգություն։ Դեսպան Ենգիբարյանը զրուցակցին ներկայացրեց ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը` որպես տարածաշրջանում խաղաղություն հաստատելու օրակարգի մաս»,- ասված է հաղորդագրության մեջ։
![](banners/armflix.jpg)