Ճանապարհային դեպարտամենտի տնօրենն աշխատանքից ազատման դիմում է գրել
Հասարակություն![Ճանապարհային դեպարտամենտի տնօրենն աշխատանքից ազատման դիմում է գրել](/timthumb.php?src=disc/02-07-24/9267201bc89dd63e4a623d3e012d4647.jpg&w=780)
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրեն Գոռ Ավետիսյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։ Այդ մասին «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել են Ճանապարհային դեպարտամենտից։
Դեպարտամենտից նշել են, որ Ավետիսյանը մի քանի օր առաջ է դիմումը գրել, բայց հոգաբարձուների խորհուրդը դեռ չի հաստատել այն. նա դեռ շարունակում է պաշտոնավարել։
Գոռ Ավետիսյանը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ղեկավարի պաշտոնում նշանակվել էր 2022 թվականին։
![](banners/armflix.jpg)