Amnesty International-ը COP29-ին ընդառաջ Բաքվին հորդորում է ազատ արձակել բոլոր անարդարացիորեն կալանավորվածներին Գնդակոծվել է Գերմանիայի կանցլերի կուսակցության շտաբը Հայաստանը 10 մլն եվրո կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից. Հունգարիան հանել է արգելանքը ՌԴ կողմի նախաձեռնությամբ Արցախից տեղահանված 60 երեխա կմեկնի «Ինտերդոմ» ամառային ճամբար Հայոց Հայրապետը գնահատել է Հայոց Արևմտյան թեմի երիտասարդների՝ արցախահայությանն ուղղված բարեսիրական ծրագրին կամավոր մասնակցությունը Գենադի Տավարածյանն ազատվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետի պաշտոնից Փաշինյանը «ՔՊ»-ի հետ առողջապահության ոլորտն է քննարկել Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո 30 հազար ոստիկան կտեղակայվի Ինչպե՞ս ստանալ փոխհատուցում․ Լոռու և Տավուշի մարզերում աղետից տուժած ֆիզիկական անձանց փոխհատուցում տրամադրելու մանրամասները «Կոռուպցիայի կանխարգելման բաժնի պետը չկարողացավ բացատրել՝ որտեղից իրեն 90 հազար դոլար»․ Իոաննիսյան 

Չարիքի և բարու միջև միասնությունն անհնար է․ Հրապարակ

Հրապարակումներ

Հրապարակը գրում է․

Արդյո՞ք Մայր Աթոռը եւ անձամբ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն որոշել են տարանջատվել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումից եւ դրա առաջնորդ Բագրատ սրբազանից, հնարավո՞ր է, որ կաթողիկոսը հաշտության ձեռք է մեկնում գործող իշխանությանը եւ դրա ղեկավար Նիկոլ Փաշինյանին: Եթե նույնիսկ կաթողիկոսն իսկապես ուզում է բարելավել հարաբերությունները վարչախմբի հետ, ինչո՞ւ պետք է Փաշինյանը համաձայնի դադարեցնել արշավը եկեղեցու դեմ: Հակառակը՝ հաշտության առաջարկը Փաշինյանն ընկալելու է որպես թուլության նշան եւ էլ ավելի է ուժեղացնելու ճնշումը՝ նպատակ ունենալով հիմնահատակ ոչնչացնել Հայ առաքելական սուրբ եկեղեցին: Փաշինյանը չի հանդարտվի այնքան ժամանակ, մինչեւ Մայր Աթոռի գահին չտեսնի իր դրածոյին եւ կամակատարին: Այնպես որ, եթե Գարեգին Բ կաթողիկոսը ցանկանում է հաշտության ձեռք մեկնել Փաշինյանին, որ պահի իր կաթողիկոսական աթոռը, դա նրան չի հաջողվելու, հակառակը՝ նա զրկվելու է հասարակության ընդդիմադիր հատվածի աջակցությունից՝ արժանանալով մարդկանց արհամարհանքին եւ մերժումին: 

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հունիսի 28-ին տեղեկություն տարածեց, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Գեւորգյան հոգեւոր ճեմարանի` 2023-2024 թթ․ուսումնական տարվա փակման հանդիսությունը: Միջոցառմանը խոսք է ասել նաեւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, եւ, ըստ այդ հաղորդագրության, Ամենայն հայոց կաթողիկոսը շեշտել է. «Մեր երկրին պատուհասած փորձությունները հնարավոր է հաղթահարել միայն առ Աստված ապավինությամբ ու ազգային միասնությամբ՝ ամուր պահելով հավատքը, քրիստոնեական արժեքներով զորացնելով ու վեր բարձրացնելով մեր կյանքը եւ հաստատելով այն արդարության շավիղներում՝ զերծ պառակտումներից ու փլուզումներից, անտարբերությունից, անհոգի ու մակերեսային մտայնությունից»:

Կաթողիկոսի խոսքի մեջ առանցքայինն «ազգային միասնության» կոչն է, «պառակտումներից» զերծ մնալու անհրաժեշտության պնդումը: Ում կամ ինչ գաղափարի շուրջ պետք է լինի այդ միասնությունը, Գարեգին Բ-ն չի հստակեցնում, գոնե ասեր` համախմբվենք եկեղեցու եւ առաքելական հավատքի շուրջ: Իսկ գուցե նա նկատի ունի միասնություն Հայաստանի գործող իշխանության եւ նրա պարագլխի՞ շուրջ: Եթե անգամ նրանց նկատի չունի, միեւնույն է՝ ազգային միասնությունը ենթադրում է ազգի բոլոր շերտերի եւ խմբերի միավորում, ստացվում է, որ միավորման մեջ պետք է տեղ ունենան նաեւ իշխանությունը եւ իշխանավորները, առնվազն: 

Այն նույն ժամանակ, երբ Գարեգին Բ կաթողիկոսն ազգային միասնության եւ պառակտումի անթույլատրելիության կոչ է անում, Բագրատ սրբազանը հայտարարում է, որ իշխանության «Պաշտամունքը փողն է ու պաշտոնը», մեկ այլ հանդիպման ժամանակ էլ ասում է. «Այս շարժման բուն էությունն արժեքային փոփոխությունն ու չարիքին հեռացնելն է: Ես անընդհատ շեշտել ու շեշտելու եմ` մեր երկիրը կառավարվում է չարիքի կողմից»: Մի՞թե հնարավոր է ազգային միասնություն մարդկանց հետ, ում պաշտամունքը փողն է ու պաշտոնը, հնարավո՞ր է ազգային միասնություն չարիքի հետ, կամ` ինչպե՞ս բարին ու չարը պետք է համերաշխ լինեն իրար հետ, բարին չպե՞տք է տարանջատվի`«պառակտվի» չարիքից: Եթե բարին գործում է չարիքի հետ համահունչ, նա ոչնչով չի տարբերվում այդ չարիքից, եթե անգամ դա արվում է ազգային միասնության կամ մեկ այլ գաղափարի տակ քողարկվելով: 

Երբ Բագրատ սրբազանը Տավուշից սկսեց իր շարժումը Երեւան, կաթողիկոսն ու եկեղեցու սպասավորների մի զգալի մասը ոգեւորված էին այդ շարժումից եւ իրենց անվերապահ աջակցությունն էին հայտնում շարժմանը: Նրանք արագ եւ հեշտ հաղթանակի հույս ունեին, գուցե Գարեգին Բ կաթողիկոսը եւս մտածում էր, որ եթե Բագրատ սրբազանին հաջողվի հեռացնել Փաշինյանին, դրանով նա կփրկի իր կաթողիկոսական աթոռը, որը Փաշինյանն ուզում է ամեն գնով խլել նրանից՝ կաթողիկոսի պաշտոնին նշանակելով մեկին, ով երբեւէ չի ըմբոստանա իր իշխանության դեմ, այլ հակառակը՝ եկեղեցին կծառայեցնի իր իշխանությանը: Բայց երբ Ամենայն հայոց կաթողիկոսը տեսավ, որ Բագրատ սրբազանին չի հաջողվում արագ հաղթանակի հասնել, իսկ Փաշինյանը շարունակում է հարձակումը եկեղեցու դեմ, որոշեց ոչ թե շարունակել ինքնապաշտպանությունը, այլ հանձնվել, հաշտության ձեռք մեկնել Փաշինյանին: Ազգային միասնության կոչն այլ կերպ չի կարող ընկալվել, քան իշխանությանը հանձնվելու պատրաստակամություն: 
Փաշինյանը կարող է ընդունել Գարեգին Բ կաթողիկոսի պարտությունը, բայց մի պայմանով․ նա պետք է ինքնակամ հրաժարվի կաթողիկոսական աթոռից: Իշխանությունը բռնազավթելուց հետո Փաշինյանը հռչակեց «Նոր Հայաստան, նոր հայրապետ» կարգախոսը, քանի դեռ նա չի հասել իր նպատակին, եկեղեցու հետ ոչ մի հաշտեցում չի լինելու: Իսկ նոր հայրապետ Փաշինյանին պետք է՝ Հայ առաքելական եկեղեցին հեղինակազրկելու, լուծարելու եւ ոչնչացնելու համար: Որովհետեւ, եթե Փաշինյանը կաթողիկոսական գահին նստեցնի իր որեւէ կամակատարի, ապա կասկածից վեր է, որ հայրենիքի հերթական հատվածը հանձնելու ժամանակ եկեղեցին ոչ թե կըմբոստանա դրա դեմ, այլ հակառակը` կօրհնի այդ դավաճանությունը, կիսելով դրա պատասխանատվությունը: Այնպես որ, եթե Գարեգին Բ կաթողիկոսը ճնշման եւ սպառնալիքների ազդեցության տակ որոշի հրաժարվել կաթողիկոսական աթոռից, պետք է իմանա, որ դրանով ուղիղ ճանապարհ է հարթում Հայ առաքելական եկեղեցու ոչնչացման համար:

Ավետիս Բաբաջանյան

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Amnesty International-ը COP29-ին ընդառաջ Բաքվին հորդորում է ազատ արձակել բոլոր անարդարացիորեն կալանավորվածներինԳնդակոծվել է Գերմանիայի կանցլերի կուսակցության շտաբըՀայաստանը 10 մլն եվրո կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից. Հունգարիան հանել է արգելանքըՌԴ կողմի նախաձեռնությամբ Արցախից տեղահանված 60 երեխա կմեկնի «Ինտերդոմ» ամառային ճամբարՀայոց Հայրապետը գնահատել է Հայոց Արևմտյան թեմի երիտասարդների՝ արցախահայությանն ուղղված բարեսիրական ծրագրին կամավոր մասնակցությունըԳենադի Տավարածյանն ազատվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետի պաշտոնիցՓաշինյանը «ՔՊ»-ի հետ առողջապահության ոլորտն է քննարկելՖրանսիայում խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո 30 հազար ոստիկան կտեղակայվիԻնչպե՞ս ստանալ փոխհատուցում․ Լոռու և Տավուշի մարզերում աղետից տուժած ֆիզիկական անձանց փոխհատուցում տրամադրելու մանրամասները«Կոռուպցիայի կանխարգելման բաժնի պետը չկարողացավ բացատրել՝ որտեղից իրեն 90 հազար դոլար»․ ԻոաննիսյանԱզգային ժողովն արտահերթ նիստ կգումարիԳյումրիում կտեղադրվի լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանի արձանըՄի՛ խաբվիր․ տարածվում է նոր կիբերկեղծարարություն. ՄարտիրոսյանՏիգրան Ավինյանը Սամվել Ալեքսանյանի փեսային 70 միլիոնով հողամաս է վաճառել. «Հրապարակ»Ես որևէ կապ չունեմ ՓՀԷԿ-ի տարածքը սեփականաշնորհած անձանց հետ. ՊՎԾ պետԿանադան բարձր է գնահատում ՀՀ շարունակական ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղությանը. դեսպանը՝ ՀՀ նախագահին Հավատարիմ երկրպագուներիս հետ ուզում եմ երբեմն կիսել նաև այս ստեղծագործություններից. Սիրուշո Հախվերդյանի երգերը հիշվում են, հարցազրույզները` մոռացվում. ԱմալյանԱրյունահեղությունից հետո ԱԱԾ-ն Սրբազանի փոխարեն բերելու էր Սուրեն Պետրոսյանին. Ժիրայր Սեֆիլյան (տեսանյութ)«Ֆրանսիայի և Հայաստանի միջև համերաշխությունը մարդկային իրականություն է»․ դեսպան Դըկոտինյի«Հայաստան» խմբակցության պատգամավորները պարգևավճարները կուղղեն սոցիալական աջակցությանը«Լսի՛ր, թե ինչ են քո մասին ասել». Նաիրա Զոհրաբյանը՝ Սուրեն Պետրոսյանին (տեսանյութ)Երևանում վերջին 6 ամսում տապալվել է ավելի քան 100 ծառ․ քաղաքապետարանՌուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսության․ Պուտին Չինաստանը կխառնի՞ ԱՄՆ խաղաքարտերը Հարավային Կովկասում․ ի՞նչ ստորագրեցին Ալիևն ու Ծինփինն Աստանայում, և ի՞նչ նշանակություն այն կարող է ունենալ ԱՄՆ դեսպանը սենատորի հետ այցելել է Ջերմուկի «Ջրահարսի վարսեր» ջրվեժ Տիգրանաշենը հանձնելուց առաջ իրեն դժվար թե թողնեին ազատության մեջ. դիտարկումՊուտինը բացառում է Ուկրաինայի հետ խաղաղ բանակցությունների մեկնարկից առաջ հրադադարը Դերասանուհի Ժաննա Բուտուլյանը լողափից ֆոտոշարք է հրապարակել Սիրիայի ազգային բանակը Թուրքիայի համար անախորժություններ է ստեղծելու, եթե Էրդողանը քայլեր չձեռնարկի Վրաստանը կմասնակցի ՆԱՏՕ-ի 75-ամյակին նվիրված գագաթնաժողովին Բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները Տեսակցել եմ Սրբազան պայքարի շրջանակներում կալանավորված շուրջ մեկ տասնյակ քաղաքացիների․ ԱբրահամյանԹուրքիայի դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ՝ թուրք ֆուտբոլիստի կողմից «Գորշ գայլեր»–ի ժեստը ցույց տալու պատճառով Համաժողովի շրջանակում քննարկել ենք անհավասարության աճին, աշխատանքի ապագային առնչվող մի շարք հարցեր Հունգարիայի վարչապետը կայցելի օկուպացված ՇուշիԱիդա Սարգսյանը՝ կորստի, ուժեղ լինելու, դստեր եւ նախկին ամուսնու հետ հարաբերությունների մասին. Bravo.amՀայաստանում բենզինը մեկ ամսում էժանացել է 20 դրամովԳյումրիում ռուսական ճարտարապետությամբ շենքի կառուցումը մերժվել է. մշակվում է նոր նախագիծՔաղաքացու կտրված դաստակի սիմվոլը որպես նվեր փոխանցվեց ԵՄ դեսպանին (տեսանյութ)Սևանա լճում լողափնյա սեզոնին 2023–ին ջրահեղձ է եղել 6 քաղաքացի, իսկ այս տարի արդեն 1 դեպք կա. ՆԳՆ Շարունակվում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային մեկշաբաթյա խաղերը Հազիվ թե ֆուտբոլն ու «Գորշ գայլերի» սիմվոլի հետ կապված սկանդալն ավելի կարևոր լինեին Էրդողանի համար, քան Շուշիի հանդիպումը. ՍուրենյանցԳերմանիան երբեք չի համաձայնի. Շոլց Չի կարելի ամեն մի անծանոթի ասած տեղ գումար տեղադրել. Սամվել ՄարտիրոսյանՈւկրաինայում պատասխանել են Թաքեր Կարլսոնի՝ Զելենսկու հետ հարցազրույցի վերաբերյալ հայտարարությանըՔաղաքացուն ծեծի են ենթարկել, ապա սափրել են գլուխը և ստիպել մերկանալ․ ՔԿ-ն՝ հայտնի միջադեպի մասին Որտեղի՞ց է գալիս Ալիևի այս ցինիկ ինքնավստահությունը. Գևորգ Դանիելյան Հույս ունեմ, որ արդարադատությունը դեռ չի սատկել Հայաստանում. Կարապետ ԳուլոյանՀուլիսի 5-ին արգելոց-թանգարանների աշխատանքային գրաֆիկը
Ամենադիտված