Եռագույն Կասկադը․ Սահմանադրության օրվա խորհուրդը եռագույնով են համակցել (լուսանկարներ) Վաղարշակ Հարությունյանը հեռանում է Մոսկվայում մեկնարկել են Պուտինի և Օրբանի բանակցությունները (տեսանյութ) Որքան է դոլարի առքի առավելագույն արժեքը. տարադրամի փոխարժեքներն այսօր Ծորակից ժանգաջուր է հոսում. ահազանգ (տեսանյութ) Կիրանցին՝ ՔՊ-ին․ մյուս անգամ գալուց մի փոքր շուտ ասեք, գանք շնորհակալություն հայտնենք Անհետ կորած զինծառայողների մարմինները հողին հանձնվեցին հայրենի գյուղերում. NEWS.am Խոշոր վթար և կիլոմետրանոց խցանում Երևան֊Սևան մայրուղու վրա (տեսանյութ) Բուհերի ընդունելության քննությունների լրացուցիչ փուլին մասնակցում է 139 դիմորդ Հայաստանը պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագիրը, գնդակն Ադրբեջшնի դաշտում է. Ալեն Սիմոնյան 

«Ժողովուրդ»․ Արսեն Թորոսյանի ունեցվածքը

Հայկական Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր եւ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը, համաձայն 2023 թվականի գույքի, եկամուտների, շահերի եւ ծախսերի հայտարարագրի` նախորդ տարեսկզբին հայտարարագրել է 4 անշարժ գույք՝ 3 հողամաս միանձնյա սեփականությամբ եւ մեկ անհատական բնակելի տուն՝ համատեղ սեփականությամբ։

Տարվա ընթացքում Թորոսյանի կողմից օտարվել է Արագածոտնի մարզի Փարպի գյուղում գտնվող 2 հողամաս, որոնք արժեցել են 7 մլն 800 հազար դրամ։ Պատգամավորի վաճառած հողը գնել է ոմն Կրեկուար Պաննա Նաիմին, որը հայտնվել է 2021 թվականի հարկային տարվա արդյունքներով հարկային վնասներ հայտարարագրած հարկ վճարողների ցանկում։

Տարեվերջին, որպես անշարժ գույք, Թորոսյանի հայտարարագրում մնացել է Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող անհատական բնակելի տունը եւ 2020 թվականին ձեռք բերած Ծաղկաձոր քաղաքում գտնվող հողամասը։

ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը տրանսպորտային միջոց չի հայտարարագրել, սակայն, համաձայն ներկայացված տվյալների, շահագործում է սեփականության իրավունքով իրեն չպատկանող, 2015 թվականի արտադրության MERCEDES-BENZ մակնիշի մեքենա։

2010-2011 թվականներին Արսեն Թորոսյանը ՀՀ ԱՆ տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի մոնիթորինգի եւ գնահատման բաժնի վարիչ է եղել եւ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: 2011-2015 թվականներին եւ 2016-2018 թվականներին՝ «ՄԻԲՍ» բժշկական կենտրոնի տնօրեն: 2018-2021 թվականներին ՀՀ առողջապահության նախարար է եղել, իսկ 2021 թվականի հունվար-հուլիս ամիսներին՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար:

Թորոսյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 686 հազար դրամ, 1 355 եվրո եւ 88 դոլար, կանխիկ դրամական առկա միջոցները տարվա սկզբում կազմել են 12 մլն դրամ, սակայն այն տարեվերջին դարձել է 1 մլն դրամ։

Հաշվետու տարվա եկամուտները տարեվերջին կազմել են 34 մլն 017 հազար դրամ, որից 9 մլն 755 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմից, 560 հազար դրամը եկամուտ է՝ ստացված Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից։

UniCredit Bank Austria AG միջազգային բանկից Թորոսյանը ստացել է 360 եվրո եւ նշել է դա որպես «այլ եկամուտ»։ Ի դեպ, UniCredit Bank Austria AG միջազգային բանկի 99,9965%-ը պատկանում է Միլանում գործող համաեվրոպական UniCredit բանկային խմբին:

ՔՊ-ական պատգամավորի եկամտի 15 մլն 750 հազար դրամը վարկ է «Ամերիաբանկ»-ից։

Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 15 մլն 641 հազար դրամ, որը, ըստ հայտարարագրի, նոր կառուցվող բազմաբնակարան շենքում գտնվող բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։

2 մլն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող այլ միանվագ ծախսերի բաժնում Թորոսյանը հայտարարագրել է 20 մլն ծախս։

Արսեն Թորոսյանի կինը՝ Վարդանուշ Թեւանյանը, պատգամավորից հետո ստանձնել է «Միբս ՍՊԸ»-ի տնօրենի պարտականությունները։

Թորոսյանի հետ փոխկապակցված այս ընկերության վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դեռ 2020 թվականին իրավիճակային շահերի բախման առերեւույթ դեպքի հիմքով վարույթ էր հարուցել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նկատմամբ։ Վարույթի հիմք է հանդիսացել data.hetq.am-ի գրությունը. հանձնաժողովին տեղեկացրել էին, որ առողջապահության նախարարությունը ծառայությունների մատուցման պայմանագրեր է կնքել «Միբս» ընկերության հետ, որի տնօրենը նախարար Արսեն Թորոսյանի կինն է՝ Վարդանուշ Թեւանյանը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) իր հերթին որոշել է, որ առողջապահության նախարարության եւ նախարար Արսեն Թորոսյանի կնոջ կողմից ղեկավարվող ընկերության միջեւ կնքված պայմանագրերում առկա չէ շահերի բախում։ Ահա սա էլ դառնում է ընտրովի արդարադատության բացառիկ եւ ակնհայտ ապացույց։

Օգտվելով վարույթ չհարուցելու հանգամանքից` 2023 թվականի ընթացքում Արսեն Թորոսյանի կնոջ ղեկավարած «Միբս» ընկերության եւ առողջապահության նախարարության միջեւ կնքվել է 2 պայմանագիր՝ 65 մլն 215 հազար դրամ եւ 104 մլն 015 հազար դրամ արժողությամբ։

Ստացվում է, որ անպատժելիությունը դառնում է ամենաթողության պատճառ, իսկ իշխանական անպատժելիների համար բոլոր փակ դռները մեխանիկորեն բացվում են Նիկոլ Փաշինյանի բարձր հովանու ներքո:

Հիշեցնենք, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հուլիսի 3-ին վկայի կարգավիճակով ներկա է եղել ՀՀ նախկին գլխավոր գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի գործով դատավարությանը։ Բանն այն է, որ 2019-ի տարեվերջին «Հանրապետական ծննդատան» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) եւ 200 հոդվածի 3-րդ կետով (Առեւտրային կաշառքը)»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ղրղզստանում իշխանությունը բռնությամբ զավթելու փորձ է կանխվելՉառլզ Երրորդն ընդունել է Սունակի հրաժարականը «ՀԷՑ»-ի 4 աշխատակից հրդեհի ահազանգով մեկնել են ենթակայան, որտեղ նրանց ծեծի են ենթարկել․ կա 3 վիրավոր Եռագույն Կասկադը․ Սահմանադրության օրվա խորհուրդը եռագույնով են համակցել (լուսանկարներ) Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ ՀՀ ժողովրդավարական տեսլականին աջակցության համար 35 միլիոն դրամով ոստիկանության զորքերի համար միկրոավտոբուսներով սպասարկման հերթական ծառայություններ են գնվել․ 168.am Վաղարշակ Հարությունյանը հեռանում է «Սահմանադրական» թակարդ. Հայաստանն ԱՄՆ-ի հաշվարկներում տաշեղի ֆունկցիա է կատարում. Անդրանիկ Թևանյան Մոսկվայում մեկնարկել են Պուտինի և Օրբանի բանակցությունները (տեսանյութ)Որքան է դոլարի առքի առավելագույն արժեքը. տարադրամի փոխարժեքներն այսօր Ծորակից ժանգաջուր է հոսում. ահազանգ (տեսանյութ)Պայմանավորվել ենք իրականացնել ծրագրեր համայնքային սոցիալական աշխատողների ինստիտուտի զարգացման համար Կիրանցին՝ ՔՊ-ին․ մյուս անգամ գալուց մի փոքր շուտ ասեք, գանք շնորհակալություն հայտնենքԱնհետ կորած զինծառայողների մարմինները հողին հանձնվեցին հայրենի գյուղերում. NEWS.am Խոշոր վթար և կիլոմետրանոց խցանում Երևան֊Սևան մայրուղու վրա (տեսանյութ) Արարատ Միրզոյանն ու ԱՄՆ սենատորն անդրադարձել են տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցին Բուհերի ընդունելության քննությունների լրացուցիչ փուլին մասնակցում է 139 դիմորդ Հայաստանը պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագիրը, գնդակն Ադրբեջшնի դաշտում է. Ալեն Սիմոնյան Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ժամանել է ՌուսաստանԻրավիճակը` ՀՀ ավտոճանապարհներին ՌԴ-ում դեսպանի փոփոխությունը Հայաստանի իրավասությունն է. ՌԴ ԱԳՆԿորցնելով Ռուսաստանի «միջուկային հովանոցը»՝ Հայաստանը հայտնվում է Թուրքիայի կողմից մեկ տասնամյակի ընթացքում կլանվելու սպառնալիքի տակ. Վիգեն ՀակոբյանՀայաստանը երբեք չէր եղել այսպիսի նվաստացուցիչ իրավիճակում, երբ հարևան պետության ղեկավարն իրեն թույլ տար պահանջել ՀՀ Սահմանադրության փոփոխություն. Նաիրի ՍարգսյանԵղվարդ - Նոր Գեղի ճանապարհին շինություն է այրվել (լուսանկարներ)Լիբանանն ավելի քան 200 հրթիռ և 20 ԱԹՍ է արձակել Իսրայելի ուղղությամբ Բայդենն իրեն «սևամորթ կին» է անվանել Հայաստանը Ռուսաստանում շուտով նոր դեսպան կունենա. Ալեն Սիմոնյան Բագրատ Սրբազանը վաղը կայցելի Արագածոտն ԱՄՆ-ն պաշտպանելու է ՀՀ-ի ինքնիշխանությունը, կաջակցենք գերիների վերադարձին (տեսանյութ)Գողության դեպք՝ Երևանում․ 2 հազար դոլար, 60 հազար և 3 հարյուր դոլար արժողության ժամացույցներ և այլն. Shamshyan.comՀայաստանից 88 շախմատիստ մասնակցում է «8th Batumi Municipality Cup» միջազգային մրցաշարին Անցյալով հպարտանալով՝ ապագային նայում ենք ոգեշնչված. Հայաստանի ազգային գրադարանը նշում է հիմնադրման 105-ամյակը ՔՊ-ական պատգամավորները Կիրանցում ենԱՄՆ գործընկերների հետ քննարկել ենք նաև ՀՀ-Թուրքիա և ՀՀ-Ադրբեջան հարաբերությունները (տեսանյութ) Ուշագրավ դեպք՝ Ակնալիճ գյուղում․ մայրը զինված հարձակվել է հարազատների վրա. ArmLur.am Ալիևը մեկնել է օկուպացված Արցախ Տեսանյութեր կան, որոնք առիթ են դառնում երեխային թիրախավորելու և բուլինգի ենթարկելու համար. ՄԻՊ Դերասանուհի Անի Լուպեն արևահարված ոտքերն է ցուցադրել (լուսանկար) Բելառուսաուկրաինական սահմանին սադրանքների մեծ հավանականություն կա. Բելառուսի գլխավոր շտաբԻնչ իրավիճակ է Լարսի ճանապարհին Ջուր չի լինիՕրինակելի զինվորին՝ անակնկալ արձակուրդ. այց հայրական տուն (տեսանյութ)ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունը և ՀՀ ԱԺ նախագահը քննարկել են հայ-ամերիկյան փոխգործակցության հարցերՈՒՂԻՂ․ Ալեն Սիմոնյանի և ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի ասուլիսըԽաղաղություն և բարօրություն ենք մաղթում եղբայրական հայ ժողովրդին․ ՀՀ-ում ՌԴ դեսպանատունՍահմանադրությունն առանցքային դերակատարություն ունի մարդու իրավունքների և ազատությունների երաշխավորման հարցում․ ՄԻՊ Խաղաղություն և բարօրություն ենք մաղթում եղբայրական հայ ժողովրդին. ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն Իրանում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլըՄենք պետք է պատասխանատվություն ստանձնենք մեր Սահմանադրության պահպանման և պաշտպանության համար. Դավիթ ԱնանյանԵս վախենում եմ կորցնել նրան. աշխարհահռչակ Վլադիմիր Սպիվակովը՝ հայուհի կնոջ՝ Սաթիի հետ (լուսանկարներ)
Ամենադիտված