Նա թուրքի երազած տղան է. Լևոն Ջավախյան Եռագույն Կասկադը․ Սահմանադրության օրվա խորհուրդը եռագույնով են համակցել (լուսանկարներ) Վաղարշակ Հարությունյանը հեռանում է Մոսկվայում մեկնարկել են Պուտինի և Օրբանի բանակցությունները (տեսանյութ) Որքան է դոլարի առքի առավելագույն արժեքը. տարադրամի փոխարժեքներն այսօր Ծորակից ժանգաջուր է հոսում. ահազանգ (տեսանյութ) Կիրանցին՝ ՔՊ-ին․ մյուս անգամ գալուց մի փոքր շուտ ասեք, գանք շնորհակալություն հայտնենք Անհետ կորած զինծառայողների մարմինները հողին հանձնվեցին հայրենի գյուղերում. NEWS.am Խոշոր վթար և կիլոմետրանոց խցանում Երևան֊Սևան մայրուղու վրա (տեսանյութ) Բուհերի ընդունելության քննությունների լրացուցիչ փուլին մասնակցում է 139 դիմորդ 

Ովքե՞ր են գրելու Ալիևի պահանջած Սահմանադրությունը․ «Հրապարակ»

Հայկական Մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ հարցը տեւական ժամանակ չուներ պատասխան: Դեռեւս 2022 թվականին վարչապետ Փաշինյանի որոշմամբ ձեւավորված սահմանադրական բարեփոխումների խորհրդում ամիսներ առաջ բուռն քննարկում էր ծավալվել այս հարցի շուրջ. խորհրդի անդամներից ոմանք թեեւ բացեիբաց չէին արտահայտվել, որ չեն ուզում արժանանալ սերունդների նզովքին, բայց ներքին զրույցներ էին ունեցել, որ իրենց համար անպատվաբեր է կատարել Ալիեւի պահանջը՝ Արցախի էջը հիմնովին փակելու, ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարվելու լեգիտիմ հիմքեր ստեղծելու վերաբերյալ: 

Եվ զգուշորեն ըմբոստացել էին, թե գործող մարմինը` խորհուրդը, չունի մանդատ՝ նոր սահմանադրություն մշակելու, որ այս խորհուրդը ձեւավորվել է սահմանադրական բարեփոխումների, այլ ոչ թե նորը գրելու համար: Եվ քանի որ նոր սահմանադրությունը քաղաքական փաստաթուղթ է, իսկ անկախ մարմինների ներկայացուցիչները, ինչպիսիք են՝ ՄԻՊ-ը, ԲԴԽ ներկայացուցիչը, չեն կարող մասնակցել դրան, ուստի նոր մարմին պետք է ձեւավորվի։ 

Հիշեցնենք, որ 2022 թվականին Փաշինյանի որոշմամբ ձեւավորված բարեփոխումների խորհրդում ընդգրկվել են ՀՀ արդարադատության նախարարը, ՄԻՊ-ը, ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանը, Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանը եւ նույն հանձնաժողովի անդամ Արուսյակ Ջուլհակյանը, իշխանության աջակից ՀԿ-ների ներկայացուցիչներ Դանիել Իոաննիսյանը, Արթուր Սաքունցը, Տիգրան Եգորյանը։

Օրերս կառավարության ղեկավարը Բաքվից հնչող հերթական հայտարարություններին ընդառաջ հանձնարարեց նոր սահմանադրության նախագիծ մշակել ու մինչեւ 2026 թվականի դեկտեմբերի 30-ն այն հաստատել։ Մենք պարզեցինք, որ Ալիեւի պահանջի կատարումը Փաշինյանը թուղթ ու թամասով է ամրագրել` նա փոփոխություն է կատարել 2022-ի վերոնշյալ որոշման մեջ՝ ամրագրելով, որ մինչեւ 2026 թվականը պետք է ներկայացվի նախագիծը, ավելին՝ գործող խորհրդին էլ լիազորել է գրել նոր սահմանադրություն: Նախկին որոշման մեջ «սահմանադրական փոփոխություններ» բառերը փոխել են «նոր սահմանադրություն» բառակապակցությամբ։ Այս փոփոխությունը կատարվել է մայիսի 25-ին, տեղեկացանք, սակայն, որ հանձնաժողովականներն ու խորհրդի անդամները միայն օրերս են տեղեկացել դրա մասին։ Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը միանձնյա որոշել է՝  հենց գործող հանձնաժողովի ու խորհրդի ուսերին դնել նորանկախ Հայաստանի ամենաամոթալի գործընթացներից մեկը՝ նոր սահմանադրություն գրելը, որտեղ հղում չի արվելու Անկախության հռչակագրին, որտեղ հակապետական դրույթներ են ամրագրվելու եւ Ալիեւի ցանկություններն են իրագործվելու: Քչերը կհամաձայնեին ստանձնել այդ առաքելությունը, իսկ նոր մարդիկ փնտրելու ժամանակ չկա, ուստի արդեն գործող խորհրդին պարտավորեցնում են դա կյանքի կոչել: 

Ենթադրվում է, որ առաջիկայում խորհրդի անդամներից ոմանք հրապարակային կհայտարարեն, որ լքում են այդ խորհուրդը, ոմանք չեն համարձակվի մերժել «մեծարգո»-ի կամքը, գուցե ուղղակի կբոյկոտեն աշխատանքները, այդուհանդերձ, կգտնվեն մարդիկ, որոնք կյանքի կկոչեն Փաշինյան-Ալիեւ տանդեմի պայմանավորվածությունները՝ արդարանալով, թե Փաշինյանն իշխանություն գալուն պես է հայտարարել, որ փոխելու է Սահմանադրությունը։

Հիշենք, որ իշխանության գալուն պես եւ դրանից առաջ Փաշինյանն իսկապես նման մտադրությունների մասին բարձրաձայնում էր եւ մի քանի անգամ բարեփոխումների խորհուրդ է ձեւավորել, բայց 2018-ին նա խոստանում էր հրաժարվել Սերժ Սարգսյանի «կոստյումից»՝ կառավարման համակարգից, հետո հետ կանգնեց այդ մտքից: 2018-ի օգոստոսի 17-ին՝ իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաքում, Նիկոլ Փաշինյանը սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին բարձրաձայնեց ոչ թե իր կողմից այդքան քննադատված սուպերվարչապետական համակարգը վերացնելու նպատակով, այլ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման։ Նա պնդում էր, որ մայր օրենքում պետք է փոփոխություններ կատարել, որով հնարավոր կլինի արտահերթ ընտրություններ անել ոչ միայն վարչապետի հրաժարականի ու 2 անգամ վարչապետ չընտրելու, այլ նաեւ ԱԺ-ի ինքնալուծարման ճանապարհով։

Նա թերեւս մտահոգություն ուներ, որ իր հրաժարականից հետո ՀՀԿ-ական մեծամասնություն ունեցող ԱԺ-ն կարող է նոր վարչապետ ընտրել եւ իշխանազրկել իրեն, սակայն դա տեղի չունեցավ, ԱԺ-ն շրջափակելու ճանապարհով գնացին նոր ընտրությունների, ուստի սահմանադրական փոփոխությունների օրակարգն առկախվեց մինչեւ 2019 թվականի մայիսի 18-ը, երբ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց կալանքից։ Քոչարյանի ազատ արձակումից 2 օր անց Փաշինյանը կոչ արեց շրջափակել Հայաստանի դատարանների մուտքերն ու ելքերը եւ խոսեց դատական իշխանությունը բարեփոխելու, վեթինգ անելու անհրաժեշտության մասին՝ չբացառելով, որ հարկ եղած դեպքում հարցը կարող են լուծել սահմանադրական փոփոխությունների ճանապարհով։

2019-ի վերջին իշխանությունը սահմանադրական փոփոխությունների գործընթաց նախաձեռնեց, սակայն նախքան մասնագիտական հանձնաժողովի ձեւավորումն ու աշխատանքների մեկնարկը հայտարարեց, որ այդ փոփոխությունների շրջանակներում կառավարման համակարգի գլոբալ փոփոխություններ չեն նախատեսվում: Անձամբ Փաշինյանը հայտարարեց, որ կողմ է կառավարման խորհրդարանական համակարգի պահպանմանը` Սերժի «կոստյումը» շատ է հավանել։

ՔՊ-ական իշխանության փորացավն այլ էր․ փորձում էին ՍԴ այդ ժամանակվա նախագահ Հրայր Թովմասյանին ու մի քանի անդամի հեռացնել բարձր դատարանից։ Այս ուղղությամբ իշխանությունների մի քանի նախաձեռնություն տապալվեց, եւ 2020-ի ապրիլի 5-ին Հայաստանում նշանակվեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվե՝ ՍԴ անցանկալի դատավորներին պաշտոնանկ անելու նպատակով։ Սակայն հանրաքվեն չկայացավ կորոնավիրուսի համավարակի պատճառով, փոխարենը 2020-ի հունիսին իշխող խմբակը` օրենքի խախտմամբ ու զոռբայությամբ, ԱԺ-ում փոխեց Սահմանադրությունը եւ Հրայր Թովմասյանին ու ՍԴ դատավորների մի մասին պաշտոնանկ արեց։

Սահմանադրական փոփոխությունների թեման օրակարգ վերադարձավ պատերազմից հետո՝  2021-ի փետրվարին, երբ Փաշինյանը պարտության պատճառների շարքին դասեց նաեւ կառավարման մոդելը եւ հայտարարեց կիսանախագահական համակարգին վերադառնալու անհրաժեշտության մասին։ Սա այն շրջանն է, երբ նրա իշխանությունը երերում էր, եւ հարկավոր էին կտրուկ փոփոխություններ կամ մեծ խոստումներ, որ հանրությանը հանդարտեցնի եւ պահի իշխանությունը: 2021-ի ամռան արտահերթ խորհրդարանական ընտրություններում վերընտրվելուց հետո նա մտափոխվեց եւ հետողորմյա արեց՝  կառավարման համակարգը փոխելու անհրաժեշտություն չի տեսնում։

2022-ի հունվարին ձեւավորվեց սահմանադրական բարեփոխումների խորհուրդը, որը պետք է բարեփոխեր կառավարման խորհրդարանական համակարգը, սակայն երկու տարի է՝ այս մարմինը պարապուրդի է մատնված, հիմա այն «ծյունինգ» է արվում՝ Բաքվից հնչող պահանջներին ընդառաջ: Նիկոլ Փաշինյանը, բնականաբար, նորից մանիպուլացնում է, թե ՀՀ-ին անհրաժեշտ է նոր սահմանադրություն, որը երկիրն ավելի կենսունակ կդարձնի ստեղծված աշխարհաքաղաքական իրողությունների մեջ։ Մի բան ակնհայտ է, որ պաշտոնավարման 6 տարիների ընթացքում Փաշինյանը ՍԴ փոփոխությունների հարցը խաղարկել է ներքաղաքական գործընթացներին զուգահեռ` մայր օրենքի փոփոխությունները դիտարկելով որպես որեւէ խնդրի լուծման փրկօղակ եւ իշխանությունը պահելու միջոց։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Սահմանադրությունը հիմնովին փոխելու փորձերը միտված են կենսական իդեալների իսպառ դուրս մղմանը ԱՄՆ սենատորը ՌԴ-ի գերիշխող դիրքի վերականգնումն է տեսնում տարածաշրջանումՆա թուրքի երազած տղան է. Լևոն ՋավախյանՔարկոփի՝ տարհանված բնակիչները դեռ չեն վերադարձել իրենց բնակավայր, շենքերում խոնավությունը շատ է Ղրղզստանում իշխանությունը բռնությամբ զավթելու փորձ է կանխվելՉառլզ Երրորդն ընդունել է Սունակի հրաժարականը «ՀԷՑ»-ի 4 աշխատակից հրդեհի ահազանգով մեկնել են ենթակայան, որտեղ նրանց ծեծի են ենթարկել․ կա 3 վիրավոր Եռագույն Կասկադը․ Սահմանադրության օրվա խորհուրդը եռագույնով են համակցել (լուսանկարներ) Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ ՀՀ ժողովրդավարական տեսլականին աջակցության համար 35 միլիոն դրամով ոստիկանության զորքերի համար միկրոավտոբուսներով սպասարկման հերթական ծառայություններ են գնվել․ 168.am Վաղարշակ Հարությունյանը հեռանում է «Սահմանադրական» թակարդ. Հայաստանն ԱՄՆ-ի հաշվարկներում տաշեղի ֆունկցիա է կատարում. Անդրանիկ Թևանյան Մոսկվայում մեկնարկել են Պուտինի և Օրբանի բանակցությունները (տեսանյութ)Որքան է դոլարի առքի առավելագույն արժեքը. տարադրամի փոխարժեքներն այսօր Ծորակից ժանգաջուր է հոսում. ահազանգ (տեսանյութ)Պայմանավորվել ենք իրականացնել ծրագրեր համայնքային սոցիալական աշխատողների ինստիտուտի զարգացման համար Կիրանցին՝ ՔՊ-ին․ մյուս անգամ գալուց մի փոքր շուտ ասեք, գանք շնորհակալություն հայտնենքԱնհետ կորած զինծառայողների մարմինները հողին հանձնվեցին հայրենի գյուղերում. NEWS.am Խոշոր վթար և կիլոմետրանոց խցանում Երևան֊Սևան մայրուղու վրա (տեսանյութ) Արարատ Միրզոյանն ու ԱՄՆ սենատորն անդրադարձել են տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցին Բուհերի ընդունելության քննությունների լրացուցիչ փուլին մասնակցում է 139 դիմորդ Հայաստանը պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագիրը, գնդակն Ադրբեջшնի դաշտում է. Ալեն Սիմոնյան Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ժամանել է ՌուսաստանԻրավիճակը` ՀՀ ավտոճանապարհներին ՌԴ-ում դեսպանի փոփոխությունը Հայաստանի իրավասությունն է. ՌԴ ԱԳՆԿորցնելով Ռուսաստանի «միջուկային հովանոցը»՝ Հայաստանը հայտնվում է Թուրքիայի կողմից մեկ տասնամյակի ընթացքում կլանվելու սպառնալիքի տակ. Վիգեն ՀակոբյանՀայաստանը երբեք չէր եղել այսպիսի նվաստացուցիչ իրավիճակում, երբ հարևան պետության ղեկավարն իրեն թույլ տար պահանջել ՀՀ Սահմանադրության փոփոխություն. Նաիրի ՍարգսյանԵղվարդ - Նոր Գեղի ճանապարհին շինություն է այրվել (լուսանկարներ)Լիբանանն ավելի քան 200 հրթիռ և 20 ԱԹՍ է արձակել Իսրայելի ուղղությամբ Բայդենն իրեն «սևամորթ կին» է անվանել Հայաստանը Ռուսաստանում շուտով նոր դեսպան կունենա. Ալեն Սիմոնյան Բագրատ Սրբազանը վաղը կայցելի Արագածոտն ԱՄՆ-ն պաշտպանելու է ՀՀ-ի ինքնիշխանությունը, կաջակցենք գերիների վերադարձին (տեսանյութ)Գողության դեպք՝ Երևանում․ 2 հազար դոլար, 60 հազար և 3 հարյուր դոլար արժողության ժամացույցներ և այլն. Shamshyan.comՀայաստանից 88 շախմատիստ մասնակցում է «8th Batumi Municipality Cup» միջազգային մրցաշարին Անցյալով հպարտանալով՝ ապագային նայում ենք ոգեշնչված. Հայաստանի ազգային գրադարանը նշում է հիմնադրման 105-ամյակը ՔՊ-ական պատգամավորները Կիրանցում ենԱՄՆ գործընկերների հետ քննարկել ենք նաև ՀՀ-Թուրքիա և ՀՀ-Ադրբեջան հարաբերությունները (տեսանյութ) Ուշագրավ դեպք՝ Ակնալիճ գյուղում․ մայրը զինված հարձակվել է հարազատների վրա. ArmLur.am Ալիևը մեկնել է օկուպացված Արցախ Տեսանյութեր կան, որոնք առիթ են դառնում երեխային թիրախավորելու և բուլինգի ենթարկելու համար. ՄԻՊ Դերասանուհի Անի Լուպեն արևահարված ոտքերն է ցուցադրել (լուսանկար) Բելառուսաուկրաինական սահմանին սադրանքների մեծ հավանականություն կա. Բելառուսի գլխավոր շտաբԻնչ իրավիճակ է Լարսի ճանապարհին Ջուր չի լինիՕրինակելի զինվորին՝ անակնկալ արձակուրդ. այց հայրական տուն (տեսանյութ)ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունը և ՀՀ ԱԺ նախագահը քննարկել են հայ-ամերիկյան փոխգործակցության հարցերՈՒՂԻՂ․ Ալեն Սիմոնյանի և ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի ասուլիսըԽաղաղություն և բարօրություն ենք մաղթում եղբայրական հայ ժողովրդին․ ՀՀ-ում ՌԴ դեսպանատունՍահմանադրությունն առանցքային դերակատարություն ունի մարդու իրավունքների և ազատությունների երաշխավորման հարցում․ ՄԻՊ
Ամենադիտված