Թուրքիայում «օրենքով գող» հռչակված անձին Ռուսաստանում դատապարտել են 15 տարվա ազատազրկման Չառլզ 3-րդ թագավորը հրապարակավ շնորհավորել է կրտսեր որդուն Իրանը մայրաքաղաքը տեղափոխելու համար կդիտարկի Պարսից ծոցի մերձակա քաղաքները Նիգերիայում ջրհեղեղներից օգտվելով՝ հարյուրավոր բանտարկյալներ փախել են բանտից ԱՄՆ-ն ավարտել է զորքերի դուրսբերումը Նիգերից Եվրամիությունում ապաստանի նոր դիմումների թիվը նվազել է Ռուսաստանում առանց մակնշման հագուստի վաճառքը կարգելվի ՀՀ-ն հերթով կատարում է Ադրբեջանի պահանջները՝ մնացածը այդ պահին չանելով, հետաձգելով կատարումը. Առաքելյան «Ռոսատոմ»-ը սկսել է Հայկական ԱԷԿ-ի ռադիոակտիվ թափոնների պահեստավորման օբյեկտի ստուգումը Հայաստանում ամեն տարի մեկ տասնյակից ավելի երեխա ավտովթարի զոհ է դառնում 

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանն ու լողորդ Վարսենիկ Մանուչարյանը Փարիզում հանդիպել են երկրպագուների հետ

Սպորտ

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամներ, հրաձիգ Էլմիրա Կարապետյանն ու լողորդ Վարսենիկ Մանուչարյանը հյուրընկալվել են Փարիզում գործող «Հայաստանի տանը», հանդիպել երկրպագուների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և այլք:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ողջունել է ներկաներին և կարևորել «Հայաստանի տուն» նախաձեռնության գործունեությունը՝ երկրպագու-մարզիկ կապերի ստեղծման և ամրապնդման համատեքստում: Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել Հայկական բարեգործական ընդհանուր միությանը, Fastex, «Յունիբանկ» և «Յուքոմ» ընկերություններին աջակցության համար:

Լողորդ Վարսենիկ Մանուչարյանը նշել է՝ հաճելի հիշողություններով է վերադառնալու Օլիմպիական խաղերից. «Հանդիսականների ներկայությունը շատ ոգևորիչ էր. երբ պատրաստվում էինք լողալու, լսում էինք նրանց վանկարկումները: Շատ տպավորիչ էր, անկեղծ՝ փշաքաղվել էի: Իմ մրցելույթից էլ եմ գոհ. արեցի այն, ինչ կարող էի»:

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանի համար ամենատպավորիչն օլիմպիական ջահի փոխանցումավազքն է եղել. «Ֆանտաստիկ փորձ էր: Այն, որ պետք է լինեմ ՕԽ ջահակիր, անակնկալ էր ինձ համար: Ամեն ինչ արվեց, որպեսզի մրցումներից առաջ լավ էմոցիաներ ունենամ ու ինձ հարմարավետ զգամ, ինչի համար շնորհակալ եմ Ֆրանսիայում ՀՀ դեսպանությանը: Բառերով կդժվարանամ նկարագրել ջահը տանելու պահը. ամբողջ մարմինդ փշաքաղվում է, քանի որ բացի այն, որ քո պետությունն ես ներկայացնում, դու նաև մի փոքր մասն ես մի ամբողջ Օլիմպիական խաղերի: Շատ հետաքրքիր էր: Հրաձգության մրցումներն այլ քաղաքում էին կազմակերպված՝ բավական հեռու: Ինչ վերաբերում է իմ մրցումներին, ապա չեմ կարծում, թե որևէ բան ինձ խանգարել է: Աշխարհի մակարդակով ցածր արդյունք ցույց չեմ տվել: Հրաձգությունը շատ անկանխատեսելի մարզաձև է»,- նշել է Էլմիրա Կարապետյանը:

Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանի խոսքով՝ Հայաստանի ներկայացուցչի մասնակցությունն Օլիմպիական ջահի փոխանցումավազքին պատահական չէր. Հայաստանը 2027 թվականին ընդունելու Է Ֆրանկոֆոնիայի միջազգային 10-րդ մարզամշակութային խաղերը. «Օլիմպիական ջահակիր լինելու պատիվն Էլմիրային վստահված էր՝ որպես Ֆրանկոֆոնիայի խաղերը հյուրընկալող երկրի ներկայացուցիչ: Այս անգամ միջոցառումը շատ մեծ հանդիսավորությամբ անցկացվեց: Շատ հուզիչ էր. բոլորս հպարտության և վայելքի մեծ պահեր ապրեցինք: Էլմիրային էլ շատ մեծ ջերմությամբ ընդունեցին»:

Հասմիկ Տոլմաջյանը նաև շնորհակալություն է հայտնել մարզիկներին մասնակցության համար և հետագա հաջողություններ մաղթել նրանց. «Հպարտ ենք ձեր մասնակցությամբ: Հուսով եմ՝ հետագայում մեծ հաջողություններ կգրանցեք, որոնք ձեզ մի օր նորից կբերեն Փարիզ, և այն ձեզ համար նաև հաղթանակի խորհրդանիշ կլինի»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Թուրքիայում «օրենքով գող» հռչակված անձին Ռուսաստանում դատապարտել են 15 տարվա ազատազրկմանՉառլզ 3-րդ թագավորը հրապարակավ շնորհավորել է կրտսեր որդունԻրանը մայրաքաղաքը տեղափոխելու համար կդիտարկի Պարսից ծոցի մերձակա քաղաքներըՆիգերիայում ջրհեղեղներից օգտվելով՝ հարյուրավոր բանտարկյալներ փախել են բանտիցԱՄՆ-ն ավարտել է զորքերի դուրսբերումը ՆիգերիցԵվրամիությունում ապաստանի նոր դիմումների թիվը նվազել էՌուսաստանում առանց մակնշման հագուստի վաճառքը կարգելվիՀՀ-ն հերթով կատարում է Ադրբեջանի պահանջները՝ մնացածը այդ պահին չանելով, հետաձգելով կատարումը. Առաքելյան«Ռոսատոմ»-ը սկսել է Հայկական ԱԷԿ-ի ռադիոակտիվ թափոնների պահեստավորման օբյեկտի ստուգումըՀայաստանում ամեն տարի մեկ տասնյակից ավելի երեխա ավտովթարի զոհ է դառնումԱԺ նախագահի պարտականությունը ժամանակավորապես կկատարի Հակոբ Արշակյանը«Զանգեզուրի միջանցքը» Իրանի կարմիր գիծն է․ Իրանի սահմանադրության պահապանների խորհրդի անդամՍոթքում վիրավորած ու կոմայի մեջ հայտնված Նարեկն արդեն խոսում է, քայլում (տեսանյութ)Հանրային քննարկման է ներկայացվել ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգըՈստիկանությունը որոնում է ոմն «Գռզո»-ին, ով քաղաքացուն սպառնացել է, որ իրեն 13 հազար դոլար վճարիԱդրբեջանը հստակ քարոզչական խոսույթներով իր ապագա վտանգավոր քայլերի մեղավոր է կարգում Արևմուտքին․ Տաթև ՀայրապետյանՆիդերլանդների քաղաքում կայացել է Սբ․ Գր․ Լուսավորիչ եկեղեցու օծման 20-ամյակի տոնակատարությունըՌուսական բանակի թիվը կավելանա․ Պուտինը հրամանագիր է ստորագրելԻրանը չի ձգտում միջուկային զենք ձեռք բերել. ՓեզեշքիանՄոշաղբյուրի Սբ Կարապետ եկեղեցին նորոգվում էԱլիևի հետ զրույցում Բլինքենը նշել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու կարևորությունըԲելգորոդի վրա հարձակումի հետևանքով 4-ամյա երեխան ստացել է գանգուղեղային վնասվածքԼեհաստանը 30-օրյա արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել ջրհեղեղի պատճառովԱրամ Ա Վեհափառ Հայրապետը հովվապետական այցելություն է կատարել Անջարի հայկական ավանՄսի վաճառքի կետերում ստուգումներ ենԿանխվել է ապօրինի փայտանյութի քողարկված տեղափոխումը. ԲԸՏՄԹուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցելԺամկետային զինծառայողը անզգուշաբար կրակել է պարտադիր ժամկետային զինծառայողի գլխին. ՔԿ«Մենք չենք մոռանալու այն մարդուն, որն իր կյանքի գնով կռիվ տվեց ճշմարտության համար»․ պաշտպան«ԳԱԶ 2410»-ը բախվել է գազատար խողովակներին, կոտրել դրանք ու գլխիվայր շրջվել. կան վիրավորներՀարատև խաղաղության պատմական հնարավորություն կա, համաձայնեցրել ենք տեքստի 80%-ը. Փաշինյան (տեսանյութ)Լեհաստանում հայտարարվել է տարերային աղետի դրություն (լուսանկարներ)Դատավորի ցուցաբերած վարքագիծը վկայում է, որ այս գործը պիտի շատ արագ ավարտվի. Հրայր Թովմասյան (տեսանյութ)«Զվարթնոցում» խստացրել են մաքսային ստուգումը․ արդեն Մոսկվայից ժամանողներին էլ են ստուգումՔասախցի երիտասարդին դանակահարած տղամարդը ձերբակալվել էՀՀ դեսպանն ու Հունաստանի առողջապահության նախարարը քննարկել են համատեղ ծրագրերի հնարավորությունըՎերին Լարսի անցակետերը ժամանակավորապես չեն աշխատիԿոբախիձեն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը միտված քայլերը Հուսանք՝ ամեն բան կգնա դրական զարգացման. Հովհաննիսյանը՝ մինչ COP29-ը խաղաղության պայմանագրի կնքման հավանականության մասին Ալիևն ընդունել է սուպերմոդել Նաոմի Քեմփբելին (լուսանկարներ) Երևանի օդում փոշու պարունակությունը չափող 108 սարք է տեղադրվել Անցած շաբաթվա ընթացքում Հայաստանում կարմրուկի ոչ մի դեպք չի արձանագրվել Արմեն Գրիգորյանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերին Ինքնասպանության 13 փորձ, 57 ՃՏՊ, հրդեհի 113 դեպք․ ՆԳՆ ՓԾ-ն ամփոփում է անցած շաբաթը Կենտրոնական բանկի աշխատակցի մոտ «Մարիխուանա» է հայտնաբերվել Ադրբեջանը բողոքի նոտա է հղել ՌԴ ԱԳՆ-ին Տեղի է ունեցել Փաշինյան-Կոբախիձե առանձնազրույցը (տեսանյութ) Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Աստրախանում Ուսուցիչները վախ ունեն. Սերոբ Խաչատրյան Քաղբանտարկյալ Նարեկ Մալյանն ազատ կարձակվի. փաստաբան
Ամենադիտված