Caviar-ը ներկայացրել 193 140 դոլար արժեքով iPhone 16-ը՝ հետին վահանակին Rolex Cosmograph Daytona ժամացույցով NBA. Ամենաբարձր վարձատրությամբ մարզիչների տասնյակը «Գանձասար»-ն ու «Ալաշկերտ»-ը չպարզեցին հաղթողին Կայծակի հարվածից հետո 40 րոպե սրտի կանգ ունեցած տղամարդը փրկվել է ու ամբողջությամբ ապաքինվել Ծղրիդներ ուտելը բարձրացնում է սեռական հակումը Շախմատի տղամարդկանց թիմը Օլիմպիադայի 7-րդ տուրում հաղթեց Անգլիային Աշխարհում ամենաթանկ պահպանակների արտադրողը խոստանում է վերադարձնել ձեր գումարը, եթե ձեզ դուր չգա սեքսը Սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 1-ը Լարսը փակ է լինելու Արցախի բռնազավթման և Արցախի ժողովրդի բռնի տեղահանության տարելիցի կապակցությամբ Եռաբլուրում տեղի կունենա հարգանքի տուրք Կանարյան կղզիների ափերին շնաձուկը խժռել է 30-ամյա գերմանուհու ոտքը. կինը մահացել է 

Մեղրու միջանցքը. սառը պատերազմից մինչև ներկայիս աշխարհաքաղաքականություն

Քաղաքական

ԱդրբեջանըՈւզբեկստանը և (այս տարածաշրջանից դուրսՈւկրաինան այն պետություններն ենորոնք արժանի են Ամերիկայի ամենահզոր աշխարհաքաղաքական աջակցության. բոլոր երեքն աշխարհաքաղաքական կենտրոններ են։ 

Զբիգնև Բժեզինսկի, ԱՄՆ Նախագահ ՋՔարտերի ազգային անվտանգության խորհրդական

Այսօր Խորհրդային Հայաստանի ականավոր պետական գործիչ Ալեքսան Մատվեևիչ Կիրակոսյանի ծննդյան 106-րդ տարեդարձն է։ Պատեհ առիթ է ներկայացնելու այդ վաստակաշատ անհատի հետ կապված մի դրվագ՝ որպես երկրիս կառավարիչներին ուղղված խրատ։

1990 թվականի ամռանը ՀԽՍՀ նորընտիր գումարման Գերագույն խորհրդի նիստի ընդմիջմանը Հրազդանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ Գարիկ Խաչատրյանի հետ զբոսնում էինք Մելիք-Ադամյան փողոցի մերձակա այգում։ Հանկարծ նկատեցի Խորհրդային Հայաստանի նախարարների խորհրդի նախագահի նախկին առաջին տեղակալ Ալեքսան Մատվեևիչ Կիրակոսյանին, ով կուսակցական վերնախավում վայելում էր խիստ, պարկեշտ և բանիմաց պետական ​​գործչի համբավ։ Խնդրեցի, որպեսզի Հրազդանի քաղաքապետն ինձ ներկայացնի Ա.Կիրակոսյանին, և շատ արագ մեր ծանոթությունը վերածվեց բարեկամության։

***

Ծնվելով 1918 թվականին Ախուրյանում և անցնելով Հայրենական Մեծ պատերազմը, այս տաղանդաշատ անձնավորությունն իրեն ամբողջությամբ նվիրել էր Հայաստանի հետպատերազմյան վերականգնմանը և զարգացմանը։ Ալեքսան Մատվեևիչը գիտեր մեր երկրի ամեն մի անկյուն, տեղյակ էր ցանկացած գյուղի պատմությանը և խնդիրներին։ Նրա ընկերներն էին Հայաստանի գիտության և արվեստի բազմաթիվ գործիչներ, և պատահական չէր, որ նա համարվում էր հայ գրականության լավագույն գիտակն այն ժամանակվա քաղաքական վերնախավում։ Տպավորիչ էր նաև նրա իմաստությունը միջազգային հարաբերությունների բնագավառում, ինչի շնորհիվ Խորհրդային կառավարությունը հաճախ նրան ներգրավում էր ճանաչված օտարերկրյա գործիչների հետ հանդիպումներին։

***

ՀՀ Ազգային ժողովի առաջին գումարման պատգամավոր էի, երբ 1999թ. տարեսկզբին նշանակվեցի Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար, և Ալեքսան Կիրակոսյանի հետ մեր «գիշերային նիստերը», ինչպես դրանք անվանել էր իմ կինը, դարձան պարբերական։

Ամիսը մեկ-երկու անգամ՝ աշխատանքից հետո, նա հրավիրում էր ինձ իր տուն՝ քննարկելու Հայաստանի հետ առնչվող տարաբնույթ հարցեր։ Նրա կինը՝ տիկին Վիկտորյան, համեղ ընթրիք մատուցելուց հետո, առանձնանում էր իր սենյակում, իսկ մենք մեր զրույցները հաճախ ավարտում էինք վաղ առավոտյան՝ իր բնակարանի պատշգամբում դիմավորելով երևանյան լուսաբացները։

Քի Ուեսթում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո էր։ Ալեքսան Կիրակոսյանն ուշ ժամի զանգահարեց և հրավիրեց թեյախմության։ Նրան հետաքրքրում է, այսպես կոչված, «Մեղրու միջանցքի» վերաբերյալ շրջանառվող խոսակցությունների լրջության աստիճանը։ Իմ մեկնաբանություններից հետո նա գաղտնազերծեց «միջանցքի» հետ կապված իր անձնական առնչությունը և խնդրեց ներկայացնել դրա էությունն արտաքին գործերի նախարարին։ Հաջորդ օրը Վարդան Օսկանյանին հաղորդեցի այդ տեղեկատվությունը, իսկ մի քանի օր անց նույնը փոխանցեցի նաև Հայաստանում ՌԴ դեսպան Անատոլի Դրյուկովին։

Հետագայում այս արժեքավոր պատմական դրվագն Ալեքսան Մատվեևիչը ներառեց իր հուշերում, որը «Մայրամուտի շեմին»  վերնագրով հրատարակվեց 2002 թվականին։ Ըստ հեղինակի, Ադրբեջանի ներկայիս նախագահի հայրը՝ օգտվելով ԽՄԿԿ գլխավոր քարտուղար Լեոնիդ Բրեժնևի հովանավորությունից, դեռ անցյալ դարի 70-ականներին ԽՍՀՄ կառավարությանն էր ներկայացրել Հայաստանի հարավով Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջևանի հետ կապող և հեռահար նպատակներ հետապնդող ռազմավարական միջանցքի նախագիծը։ Ա. Կիրակոսյանը՝ որպես Հայաստանի մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի Կոմկուսի բյուրոյի հանձնարարությամբ մեկնում է Մոսկվա՝ երկրի բարձրագույն քաղաքական և ռազմական ղեկավարության առջև այս հարցի կապակցությամբ Հայաստանի դիրքորոշումը ներկայացնելու առաքելությամբ։

Մեկնաբանելով ԽՍՀՄ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ մարշալ Նիկոլայ Օգարկովին գաղափարի ռազմավարական վտանգները Սովետական Միության համար՝ Ա. Կիրակոսյանին հաջողվում է հանել այն օրակարգից։

***

Համեմատությունները կանխատեսումներ չեն, այլ նախազգուշացումներ են: Հայաստանի ներկա վիճակն անկարելի է համեմատել այն իրավիճակի հետ, որ գոյություն ուներ 1999-ի Քի Ուեսթի բանակցությունների շրջանում, առավել ևս՝ 1970-ականներին, երբ արդեն իսկ բորբոքվել էր ավագ Ալիևի «զանգեզուրյան» ախորժակը։

Երկրորդ Ղարաբաղյան պատերազմում Հայաստանի կրած կործանարար պարտությունը և դրան հետևող աղետալի քայլերը, ինչպես նաև ՌԴ-ի դիրքերի հարաբերական անկումը Հարավային Կովկասում նոր աշխարհաքաղաքական իրավիճակ ստեղծեցին ամբողջ տարածաշրջանում և լուրջ հնարավորություններ ընձեռեցին թուրք-ադրբեջանական դաշինքին՝ վերաձևավորելու վերջինիս ոչ միայն ռազմաքաղաքական, այլև աշխարհատնտեսական լանդշաֆտը։

Դրան մեծապես նպաստում է նաև ԱՄՆ-ի և Ռուսաստան-Չինաստան առանցքի միջև խորացող դիմակայությունը, ինչը, մասնավորապես, դրդում է Մոսկվային ու Պեկինին հնարավորինս համադրել Եվրասիական Տնտեսական Միության և «Գոտի և ճանապարհ նախաձեռնության» (Belt and Road Initiative) ռազմավարությունները։

Սրանով պայմանավորված՝ Մեծ Եվրասիայում սրացող աշխարհաքաղաքական մրցակցությանը շարունակաբար անդրադառնում են ԱՄՆ դիվանագետները՝ չափից դուրս ուռճացնելով «միջանցքի» աշխարհատնտեսական օգուտները Հայաստանի համար, բայց և անկեղծ շեշտադրելով դրա հետ կապված ամերիկյան աշխարհաքաղաքական թիրախները։

Մինչդեռ Հայաստանի Հանրապետության համար առավել շահավետ կլիներ, եթե նույն խանդավառությամբ ու հետևողականությամբ պաշտոնական Վաշինգտոնն առաջ մղեր նաև Հայաստանի տարածքով անցնող երբեմնի գործող հյուսիս-հարավ երկաթուղու վերաշահագործման գաղափարը։ Բայց ի՞նչ պահանջես օտարից, երբ դրա մասին լռում են անգամ Հայաստանի բանակցողները, որոնք փորձում են շահահարել մեծ տերությունների միջև մեր տարածաշրջանում ծավալվող աշխարհաքաղաքական մրցակցության հակասությունները։

***

Թեև Ադրբեջանի նախագահի վարչակազմն օրերս ավետեց, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրից» հարավային «միջանցքի» (թուրքական անվանմամբ՝ «Զանգեզուրի միջանցքի») հարցը հանելու վերաբերյալ Հայաստանի հետ կուլիսային և դրսից թելադրված պայմանավորվածության վերաբերյալ, խնդիրն ինքնին չի կորցնում իր արդիականությունը։ Առավել ևս, որ դատելով Հայաստանի բանակցողների հռետորաբանությունից՝ կարելի է ենթադրել, որ նրանք սկզբունքորեն կողմ են դրա իրականացմանը. ամբողջ ինտրիգը կայանում է նրանում, թե ո՞վ և ինչպե՞ս կիրականացնի վերջինիս հսկողությունը։ Սրանով պայմանավորված՝ նպատակահարմար է դիտարկել միջազգային պրակտիկան և, մասնավորապես, Լիտվայի տարածքով Կալինինգրադի մարզի և Ռուսաստանի հիմնական մասի միջև Սուվալկի միջանցք (Suwalki corridor) ցամաքային հաղորդակցության կազմակերպման փորձը։

Այդ նպատակով 1990-ականների վերջին ՌԴ-ի և Լիտվայի Հանրապետության միջև բանակցվեց ԽՍՀՄ տրոհման պատճառով առաջացած միջանցքի տարանցման պարզեցված ռեժիմի ներդրումը։

Այն կոչված էր հեշտացնելու ապրանքների և մարդկանց տեղաշարժը ռուսական էքսկլավի և մայրցամաքի միջև՝ միաժամանակ ապահովելով Լիտվայի ինքնիշխանությունը տարանցիկ երթուղու հանդեպ: Եթե հակիրճ՝ ապա ռեժիմի հիմնական տարրերն են.

1. Մաքսայինև սահմանային հսկողության կառավարման պարզեցված ընթացակարգերի ներդրում՝ ապահովելով համապատասխանությունը Լիտվայի օրենսդրությանը, ինչպես նաև ԵՄ նորմերին։ Վերջին հանգամանքը պայմանավորված էր ԵՄ-ին երկրի առաջիկա անդամակցությամբ, որը տեղի ունեցավ 2004թ.։

2. Հատուկ տարանցիկ փաստաթղթերի կիրառում, ինչը նախատեսում է Կալինինգրադի և մայրցամաքային Ռուսաստանի միջև ճանապարհորդող Ռուսաստանի քաղաքացիների և տեղափոխվող բեռների համար հեշտացված տրանզիտային փաստաթղթերի (Facilitated Transit Documents) և հեշտացված երկաթուղային տրանզիտային փաստաթղթերի (Facilitated Rail Transit Documents) տրամադրում։

Հատկանշական է, որ գործող կարգը չխանգարեց Լիտվայի Հանրապետությանը 2022 թվականի ամռանը՝ Ուկրաինայում ՌԴ-ի հատուկ ռազմական գործողության մեկնարկից մի քանի ամիս անց, լրջորեն սահմանափակել միջանցքի շահագործումը և դրանով իսկ վերահաստատել իր ինքնիշխանությունը տարանցիկ երթուղու հանդեպ։

***

Սուվալկի միջանցքի նմանատիպ մոդելի ներդրումը Հայաստանի հարավային սահմանին կպահանջի այնպիսի իրավապայմանագրային դաշտի հաստատում, որը կհամադրի ՀՀ օրենսդրությունը և ԵԱՏՄ նորմերը, կապահովի տարանցիկ ուղևորների և բեռնափոխադրողների, ինչպես նաև՝ ներգրավված պետությունների իրավունքները և պարտականությունները։

Հմուտ դիվանագիտության պարագայում համապարփակ տարանցիկ ռեժիմը թույլ կտա երաշխավորել նաև Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն իր տարածքի հանդեպ։

Որպես «միջանցքի» իրականացման նախապայման՝ անհրաժեշտ է նախագծի բոլոր շահառուների առջև բարձրացնել Ադրբեջանի կողմից օկուպացված Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների պարտադիր ազատագրման հարցը, ինչպես նաև ԵԱՀԿ քարտուղարության կողմից 2017թ. դեկտեմբերին մշակված նորմերի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման աշխատանքների կազմակերպման անհրաժեշտությունը։

Դա թույլ կտա կանխել սահմանազատման քողի ներքո և գլխավոր բանակցողի համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի օտարման ընթացող գործընթացը հօգուտ թշնամու։

Թեև այս խնդիրը տարբեր առիթներով և հանգամանորեն ներկայացրել է նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը, վերջինիս բոլոր հարցադրումները և առաջարկները շարունաբար անտեսվում են ՀՀ կառավարող վարչախմբի կողմից։

Հ.Գ. 2003 թվականի ապրիլին՝ նշանակվելով ՄԱԿ-ում ՀՀ Մշտական ​​ներկայացուցիչ, ես մեկնեցի Նյու Յորք, և Ալեքսան Մատվեևիչի հետ մեր «գիշերային նիստերն» ավարտվեցին: 2006թ. ամռանը Երևանում գտնվելուս օրերին այցելեցի Ալեքսան Կիրակոսյանին։ Հանդիպման վերջում նա ինձ համար բարձրաձայն ընթերցեց Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Միտերանի հուշերից մի քանի էջ։ Կարդացածից տեղեկացա, որ Ֆրանսիայի հինգերորդ հանրապետության ամենից երկարակյաց առաջնորդը հեռացել է այս աշխարհից Եվրոպայի և իր երկրի ապագայի հանդեպ խորը մտահոգության զգացումով։ Հայացքս ուղղեցի Ալեքսան Մատվեևիչին։

Նա լուռ էր։ Խոսքերն ավելորդ էին. ծերունու տխուր, բայց թափանցող աչքերն ամբողջությամբ արտահայտում էին իր հոգեվիճակը:

Կես տարի անց նա հեռացավ կյանքից։

Աստված լուսավորի հոգիդ, Ալեքսան Մատվեևիչ։

Արմեն Մարտիրոսյան

ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր (1990-95թթ.)

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (1995-99թթ.)

ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Caviar-ը ներկայացրել 193 140 դոլար արժեքով iPhone 16-ը՝ հետին վահանակին Rolex Cosmograph Daytona ժամացույցովNBA. Ամենաբարձր վարձատրությամբ մարզիչների տասնյակը«Գանձասար»-ն ու «Ալաշկերտ»-ը չպարզեցին հաղթողինԿայծակի հարվածից հետո 40 րոպե սրտի կանգ ունեցած տղամարդը փրկվել է ու ամբողջությամբ ապաքինվելԾղրիդներ ուտելը բարձրացնում է սեռական հակումըՇախմատի տղամարդկանց թիմը Օլիմպիադայի 7-րդ տուրում հաղթեց ԱնգլիայինԱշխարհում ամենաթանկ պահպանակների արտադրողը խոստանում է վերադարձնել ձեր գումարը, եթե ձեզ դուր չգա սեքսըՍեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 1-ը Լարսը փակ է լինելուԱրցախի բռնազավթման և Արցախի ժողովրդի բռնի տեղահանության տարելիցի կապակցությամբ Եռաբլուրում տեղի կունենա հարգանքի տուրքԿանարյան կղզիների ափերին շնաձուկը խժռել է 30-ամյա գերմանուհու ոտքը. կինը մահացել էԾանրության կենտրոնը տեղափոխվում է հյուսիս. Իսրայելը հայտարարել է պատերազմի նոր փուլի մասինՕտարերկրացի երեխաների կրթությունը ՌԴ դպրոցներում կդառնա վճարովի5 առասպել լյարդի առողջության մասինԻրանը հերքում է իսրայելական ԶԼՄ-ների այն լուրերը, թե Ռայիսիի մահվան պատճառը փեյջերի պшյթյունն էԱվանեսյանը ԱԱՏՄ արտահերթ նիստում առաջարկներ է արել վերահսկողական մեխանիզմների ուժեղացման շուրջ2024 թ-ի օգոստոսին Հայաստան այցելել է 300.919 զբոսաշրջիկԱրաբկիրի ոստիկանների կողմից որոնվում են 31-ամյա տղամարդուն ծեծի ենթարկած, դանակի բազմաթիվ հարվածներ հասցրած կասկածյալները Մասիսում հրամանատարաշտաբային ուսումնավարժություն են անցկացնելու«Շիրակյան ուտեստներ» փառատոնի շրջանակում կբացվի «Ալեքսանդրապոլի խոհանոցային կենցաղը» ցուցադրությունը«Դեպի ճամբար-հատուկ ջոկատ» գեղարվեստական ֆիլմը շուտով կլինի մեծ էկրաններինԼիբանանում դարձյալ պայթել են «Հըզբոլլահ»-ին պատկանող կապի միջոցները. հաղորդվում է 3 զոհի մասինՑանկալի կլիներ, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն ազդեր Հայաստանում անվտանգության մակարդակի բարձրացման վրա. Սինանյան«Հունգարիայի Հայ ինքնավարության» նոր գրասենյակ է բացվելՋրի աղտոտումը լուրջ խնդիր է ՀՀ-ում, կարևոր է իմանալ՝ ի՞նչ ջուր ենք օգտագործում, որքանո՞վ է մաքուրՀովիկ Աղազարյանը հարմար չի գտնում Մայր տաճարի վերաօծման արարողությանը մասնակցելըԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ֆինանսական հատվածի բարեփոխումներն ու ռիսկերըՇքանշան՝ գերմանական Բունդեսթագի ներկայացուցչինԱննա Հակոբյանի հրավերով Հայաստանում է Կատարի մշակութային ամենամեծ հիմնադրամի՝ «Կատարայի» ղեկավար կազմը (տեսանյութ)Արամ Ա Հայրապետը հովվապետական այցելության կմենի ԱՄՆ հայկական համայնքներՌԴ դեսպանն ու Կապանի համայնքապետը քննարկել են «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» ծրագիրըԹուրքիան չի դադարի խորացնել կապերը Արևելքի հետ, թեև մեր դեմքն ուղղված է Արևմուտքին. ԷրդողանԷկոնոմիկայի նախարարն Արմավիրի մարզում հետևել է խաղողի մթերումների ընթացքինՄահացել է Սալվատորե Սկիլաչին՝ լեգենդար ՏոտոնԹավրիզի Իսլամական արվեստի համալսարանն ու Հայաստանի Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանը համագործակցության համաձայնագիր են կնքել Wildberries-ի գրասենյակի մոտ տեղի ունեցած կրակոցներից վիրավորված անվտանգության երկրորդ աշխատակիցը մահացել էԿլիմայական սպառնալիքները Հայաստանին Երեւանի քաղաքապետարանի և Տաշքենդի ընկերության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիրՀրայր Թովմասյանի գործի քննությունն ավարտվեց. վճիռը կհրապարակվի 2 օրիցՏԿԵ փոխնախարարը Վիեննայում քննարկել է ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրըՃամբարի համար Հունգարիան հատուկ է ընտրված. Հունգարիայով մեր երեխաներին տանում են դեպի թուրքական աշխարհ. Արմեն Պետրոսյան3 անձ ձերբակալվել է քաղաքացուն առևանգելու, նրա նկատմամբ հոգեկան ներգործության կասկածանքովՍյունիքի ճանապարհներին բեռնատարները դժվարությամբ են երթևեկում․ մկրատաձև դիրք են ընդունում ու չեն կարողանում տեղից շարժվելԶինծառայողին անզուշությամբ ծանր մարմնական վնաս պատճառելու համար մեղադրանք է ներկայացվել նրա ծառայակցին. ՔԿԱնմեղ մարդու են դատապարտում, քանի որ պետք է շեղել ժողովրդին. Թովմասյանի վերջին խոսքը դատարանում (տեսանյութ) Արտառոց դեպք՝ Երևանում․ երիտասարդ տղան փորձում է Հաղթանակ կամրջից նետվել (տեսանյութ)Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են «ԶԻԼ»-ն ու «ՎԱԶ 2107»-ը,կա վիրավոր Ռուս հաքերների կողմից վարչապետի աշխատակազմի տեղեկատվական բազան կոտրելու հայտարարությունը ստուգվում էՀարկադիր քարաթափում` Վանաձոր-Ալավերդի ճանապարհին«Ինձ անգամ կողքի «պադեզդում» չգիտեին, բայց պարզվում է՝ 2009-ին շուկայում իմ գույքից էին խոսում». Թովմասյան (տեսանյութ) «Դուք կարողացաք այս ծանր օրերին մեր հանրությանը հպարտություն և հաղթանակ պարգևել». Գագիկ Ծառուկյանը պարգևատրեց Փարիզ-2024-ի մեդալակիրներին
Ամենադիտված