Այս տարի ընդունվել է 5 ուսանող, որից 2-ը զորակոչվել է բանակ. Hraparak.am Կանգնած եմ հայ ժողովրդի կողքին. կոնգրեսական Շերմանը հանդիպել է Ադրբեջանի արգեսիայից տուժած հայ կանանց հետ Փարաքար համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանը կազատվի կալանքից Մորս հետ պայման եմ կապել. Դավիթ Անանյան «Լավ չի ավարտվի, եթե ՀՀ-ում ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի միջև սկսեն տարբերություն դնել». Զախարովա (տեսանյութ) Խոշոր ավտովթար՝ Աշտարակի կամրջի վրա. «Lada»-ն մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ. կա վիրավոր Արցախը ոչ թե 2020-ին, այլ 92-ին էր սոված, բայց կռվեց ու հաղթեց… (տեսանյութ) Ծրագրո՞ւմ է արդյոք Մոսկվան Փաշինյան-Ալիև հանդիպում. Զախարովայի արձագանքը (տեսանյութ) «Դրանց մեջ մի հատ խիղճ ունեցող չկա՞ր, որ ասեր պարո՛ն վարչապետ, մի րոպե լռությամբ հարգենք մեր նահատակների հիշատակը». Շարմազանով (տեսանյութ) ՖԻԴԵ-ն Հայաստանի հավաքականին ճանաչել է 100-ամյակի լավագույն թիմ 

Դարձել ենք թունաքիմիկատների «գերեզմանատուն». Դավիթ Պիպոյան

Հրապարակումներ

Ամռան ընթացքում մեծանում են սննդային թունավորումները, քանի որ հաճախ մարդիկ սնվում են կա՛մ ոչ գրագետ՝ տարբեր սննդատեսակներ միանգամից ուտելով,  կա՛մ ոչ պատշաճ պայմաններում են պահում սնունդը։

168.amի հետ զրույցում ՀՀ ԳԱԱ էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդագետ Դավիթ Պիպոյանը խոսելով ամռանը ճիշտ սնվելու և թունավորումներից խուսափելու մասին՝ ասաց, որ հստակ պետք է տարանջատել՝ սննդամթերքի ու սնման խնդիրները, քանի որ սննդամթերքի անվտանգությունը կապված է սննդի աղտոտման հետ, այսինքն՝ աղտոտումը կարող է լինել ֆիզիկական, քիմիական, կենսաբանական։

«Հատկապես ամռանը բարձր է՝ ինչպես սննդամթերքի քիմիական, այնպես էլ՝ կենսաբանական աղտոտման վտանգը։ Բնական է, շոգ եղանակային պայմաններում մանրէներն անարգել կարողանում են բազմանալ։ Եթե մենք Ամանորին խորհուրդ ենք տալիս, որպեսզի սնունդը պահեն նաև պատշգամբում, որովհետև դրսում և՛ մինուսային, և՛ ցածր պլյուսային ջերմաստիճանը համապատասխանում է սառնարանի ցածր պլյուսային ջերմաստիճանին, ապա ամռանն անգամ տանը մի քանի րոպե, երբ ճաշում են կամ ընթրում, դրանից հետո սեղանից հավաքած սնունդը մանրէաբանական տեսանկյունից կարող է արդեն անվտանգ չլինել։ Այդ պատճառով էլ սառնարանից սննդամթերքը պետք է հանել այն չափաբաժնով, որը նախատեսված է ուտել ճաշի ընթացքում։

Տարածված շատ սխալներ կան, օրինակ, թթվասերն ամբողջ տարայով դնում են սեղանին, ընթրում, հետո նույն տարայով կրկին դնում են սառնարանում, նույնը՝ պանիրը։ Սրանք հաճախ կրկվող սխալներ են, որ անում են գրեթե բոլորը»,- նշեց Դավիթ Պիպոյանը։

Սննդագետը ևս մեկ կարևոր խնդրի անդրադարձավ՝ շեշտելով, որ հատկապես ամռանը մսամթերքը, պանիրը և երշիկը խանութներից գնում են ոչ թե ամբողջական, փաթեթավորված, այլ կտրատված։ Մինչդեռ կտրատված մսի ու պանրեղենի պիտանելիության ժամկետը 24 ժամ է։ Մարդկանց շփոթեցնում է այն հանգամանքը, որ պանրի պիտանելիության տարայի վրա նշված է օգտագործման ավելի երկար ժամկետ, ուստի մտածում են, որ կտրատված վիճակով ևս այդ ժամկետը պահպանվում է։

«Նկատած կլինեք, երբ տաք սենյակում մնում է երշիկն ու պանիրը, մի քանի ժամ հետո նրանք կորցնում են ամբողջական տեսքը։ Հետևաբար՝ դրանք նախատեսված չեն նորից սառնարան տանելու, հետո կրկին օգտագործելու համար։

Իհարկե, գիտեմ, որ մարդիկ չեն ուզում ունենալ սննդային թափոններ։ Նման  դեպքերում սնունդը պետք է ենթարկվի ջերմային մշակման, օրինակ, կարող են պանրային սոուս պատրաստել, որը ցանկալի է՝ մի քանի րոպե եփվի»,- հավելեց մեր զրուցակիցը։

Դավիթ Պիպոյանի խոսքով՝ կարևոր խնդիրներից մեկը նաև մարդու օրգանիզմի կարիքն է, և մարդն այնպես պետք է անի, որ սեփական օրգանիզմը չջրազրկվի, քանի որ ամռանը քրտինի հետ օրգանիզմը միներալներ է կորցնում։ Հետևաբար՝ պետք է բավարար քանակությամբ ջուր օգտագործել։

«Մարդը կարող է օգտագործել նաև հանքային ջուր, սա խնդիր չէ։ Սրան զուգահեռ՝ օրգանիզմը կարիք ունի վիտամինների, միներալների, որը կարող է ապահովել միրգն ու բանջարեղենը։ Սակայն չպետք է մոռանալ, որ ամռանը միրգն ու բանջարեղենը գալիս են բաց գրունտից, իսկ սա նշանակում է, որ մենք ապրում ենք Հայաստանում, որտեղ սննդի անվտանգության երաշխավորը Սննդամթերքի տեսչական մարմինն է։ Վերջերս իմ հարցազրույցներում իրենց անունը շատ եմ տալիս, նեղանում են, ասում են՝ այլ պատկան մարմինների անուններ էլ տվեք, բոլորի անունը տալիս եմ, ովքեր պատասխանատու են՝ սկսած տեսչական մարմինները համակարգող գրասենյակից, վերջացրած մյուս պատասխանատուներով։ Մեր այս բոլոր խնդիրների պատճառը բոլոր այդ մարմինների աշխատանքի անարդյունավետությունն է։

Մենք այսօր ապրում ենք մի երկրում, որտեղ թունաքիմիկատի մնացորդով միրգն ու բանջարեղենն անարգել կարող է դաշտից դուրս գալ ու մտնել գյուղատնտեսական տոնավաճառ, այնտեղից՝ մայրաքաղաքի խանութներ ու սուպերմարկետներ, և ոչ մի վերահսկողություն։

Գնացեք շուկա, տեսեք, որ որևէ ապրանք փորձաքննության չի ենթարկվում, ու մենք դարձել ենք թունաքիմիկատների «գերեզմանատուն»»,- ընդգծեց նա։

Այս համատեքստում մասնագետը նաև ասաց՝ ՀՀ ԳԱԱ էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնն ամեն օր աշխատում է Դանիայի տեխնիկական համալսարանի իրենց գործընկեր Մելինե Բեգլարյանի և սննդամթերքի ռիսկերի և օգուտների գիտական խմբի հետ, քննարկում են մրգի և բանջարեղենի հետ կապված կարևոր խնդիրները։

Մի կողմից՝ միրգն ու բանջարեղենը պարունակում են շատ օգտակար նյութեր, վիտամիններ, մյուս կողմից՝ շնորհիվ անգործ կառույցների՝ հաճախ ունենում են թունաքիմիկատների պարունակություններ։ Հիմա փորձում են գտնել ոսկե միջինը։

«Հիմա մենք փորձում ենք լուծումներ գտնել, թե ինչ է պետք անել, որպեսզի մարդը ստանա այդ օգտակար նյութերը, բայց չվնասվի նրա առողջությունը։ Այստեղ կա նաև սպառման քանակ, երբ միրգն ու բանջարեղենը, հատկապես՝ նույն տեսակի, շատ են օգտագործում, արդեն ռիսկ է։

Երեկ, օրինակ, իրականացնում էինք ձմերուկի հաշվարկ, տեսանք, որ 600 գրամ ձմերուկ օգտագործող մարդկանց մոտ թունաքիմիկատների ռիսկ կա։ 600 գրամ ձմերուկը բավականին մեծ չափաբաժին է, եթե մարդիկ ուզում են թունաքիմիկատների ռիսկը նվազեցնեն, իրենք պետք է բազմազան ու ամեն օր փոքր քանակով միրգ-բանաջարեղեն օգտագործեն։

Պարտադիր չէ, որ ամեն օր երեք լոլիկ ուտեն, կարող են մեկ լոլիկ ուտել։ Կարևոր է, որպեսզի մարդն ունենա առողջ  կյանքի տարիներ, երբ երիտասարդ ենք, սեփական առողջությունը չենք գնահատում, քանի որ օրգանիզմը դեռևս առողջ է։

Մարդիկ առանց նկատելու՝ երբեմն էլ օգտագործում ենք շաքարի մեծ քանակ պարունակող մթերքներ, շոգ է, ուզում են գազավորված ըմպելիք, պաղպաղակ օգտագործել՝ չհասկանալով, որ դրանք պարունակում են մեծ քանակությամբ շաքար։

Սննդի հարցում երբեմն մարդիկ նախապատվությունը տալիս են գնին, սա ևս շատ մեծ նշանակություն ունի, այսինքն՝ երբեմն գնում են էժան սննդամթերք»,- նշեց Դավիթ Պիպոյանը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ուսուցիչները Ժաննա Անդրեասյանի ֆեյսբուքյան էջը ողողել են դժգոհություններով ու բողոքներով Այս տարի ընդունվել է 5 ուսանող, որից 2-ը զորակոչվել է բանակ. Hraparak.amԿանգնած եմ հայ ժողովրդի կողքին. կոնգրեսական Շերմանը հանդիպել է Ադրբեջանի արգեսիայից տուժած հայ կանանց հետԱնվճար ծաղիկներ՝ Եռաբլուրի համար Փարաքար համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանը կազատվի կալանքիցՄորս հետ պայման եմ կապել. Դավիթ Անանյան«Լավ չի ավարտվի, եթե ՀՀ-ում ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի միջև սկսեն տարբերություն դնել». Զախարովա (տեսանյութ) Խոշոր ավտովթար՝ Աշտարակի կամրջի վրա. «Lada»-ն մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ. կա վիրավոր Արցախը ոչ թե 2020-ին, այլ 92-ին էր սոված, բայց կռվեց ու հաղթեց… (տեսանյութ)Ռուսաստանում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել (տեսանյութ) Ծրագրո՞ւմ է արդյոք Մոսկվան Փաշինյան-Ալիև հանդիպում. Զախարովայի արձագանքը (տեսանյութ)Ծանրամարտի երիտասարդների ԱԱ. մրցահարթակ դուրս կգա Եվրոպայի չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանը «Դրանց մեջ մի հատ խիղճ ունեցող չկա՞ր, որ ասեր պարո՛ն վարչապետ, մի րոպե լռությամբ հարգենք մեր նահատակների հիշատակը». Շարմազանով (տեսանյութ)ՖԻԴԵ-ն Հայաստանի հավաքականին ճանաչել է 100-ամյակի լավագույն թիմ ՈՒՂԻՂ. Արմեն Աշոտյանի դատական գործով նիստը շարունակվում էԱրցախի նկատմամբ ադրբեջանական զինված հարձակումները հատուկ մշակված տակտիկա ունեին. Թաթոյան «Աշոտյանի գործը պատվիրված է մեկ կենտրոնից, այդ հասցեն կառավարության շենքն է». Զոհրաբյան (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ԵՄ դեսպանի հետ քննարկել է վիզայի ռեժիմի ազատականացման հարցը 8 հաշտություն, դատարանի 3 վճիռ. Գալյանը Սերբիայում ներկայացրել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ՀՀ փորձը Փաշինյանը կարծում է` պետք է մոռանալ հայ ժողովրդի հերոսական պայքարի մասին. ԶատուլինԱրտաշես Մամիկոնիչի դիրքորոշումները հազվադեպ եմ կիսել, բայց միշտ հաճույքով նրա հետ շփվել, զրուցել եմ. ՍուրենյանցԳուրգեն Արսենյանին առընչվող տարածքում պայթուցիկի դեպքի նախաքննություն է ավարտվել․ նոր մանրամասներ Ընկեր Արմեն Գրիգորյանին հիշեցնում եմ, որ ՌԴ-ն է ապահովում ՀՀ ցորենի 90%-ը, այլ ոչ թե Արևմուտքը (տեսանյութ)Արցախում մշակութային արժեքների ոչնչացումներն Արցախի ժողովրդի տեղահանությունը «բռնի» համարելու ծանրակշիռ ապացույցներ են Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ժամանել է Կիև ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհինԼալան որ ոգևորվում էր, էլ կանգնել չկար. Մնացականյանի ամուսնու հուշերը Մահացել է Արտաշես Գեղամյանը ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում չի դադարեցվում տեղահանվածներին 40+10 000 դրամ աջակցությունըԱԽ քարտուղարն ադրբեջանական թեզեր է առաջ մղում՝ առիթը բաց չթողնելով հակառուսական ձևակերպումներ անելու. Տիգրան Աբրահամյան Դեռ կունենանք արևոտ օրեր. Գագիկ Սուրենյան Արցախի էջը փակված չէ. Արցախը մեր հայրենիքն է․ այն պետք է կրկին դառնա հայկական. «Հայաքվե» Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ուժեղ չեմ, ուժեղ եմ խաղում. որդուցս հետո երազանքներիս գույնը փոխվել է. Դավիթ Ամալյան (տեսանյութ)Գազ չի լինի մի շարք հասցեներում Կյանքից հեռացել է բանաստեղծ, մանկագիր Նիկոլայ ՇահնազարյանըԱԱԾ-ն կանխել է ոսկյա զարդերի և խոշոր գումարի հափշտակումը․ հայտնաբերվել է ատրճանակ ու թմրամիջոցներ (տեսանյութ)Արտակարգ դեպք՝ Լոռիում․ 5-ամյա երեխան թերմիկ այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց ՊԵԿ-ը կանխել է մաքսային զննությունից թաքցված 58750 տուփ ծխախոտի ներմուծման փորձը Մարիամ Փաշինյանի նոր լուսանկարներըՔանաքեռ-Զեյթունի թաղապետը Դրոյի փողոցում շենք է կառուցում․ ՀետքՎախկոտ օրինախախտը. Էդգար ՂազարյանՓաշինյանի հայտարարությունները հիմք են դառնում ադրբեջանական փաստարկների համար. «Հրապարակ»ՈւՂԻՂ. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ճեպազրույցըԱԺ-ում էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիրների վերաբերյալ քննարկում տեղի կունենաՍեպտեմբերի 20-ի աստղագուշակՌուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր Օրվա խորհուրդ. սեպտեմբերի 20Դիլիջանի ոլորաններում մառախուղ է Կրակոցներ՝ «Վերնիսաժի» մոտ. 40-ից ավելի անձանց միջև վիճաբանություն է եղել, անչափահասի են ծեծել. Armlur.am
Ամենադիտված