Բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Սպերցյանի դուբլն օգնեց «Կրասնոդար»-ին հաղթանակ տոնել Գազ չի լինի Հայաստանի շախմատի կանանց թիմը ոչ-ոքի ավարտեց մրցախաղը Իսպանիայի հետ «ՊՍԺ»-ն հայտարարություն է տարածել Մբապեի աշխատավարձի բողոքարկման վերաբերյալ Հակոբ Ասլանյանն ուղղագրական սխալով է շնորհավորել Հայաստանի Անկախության տոնը. panorama.am Քիմ Քարդաշյանը խորը բացվածքով սեւ հագուստ է կրել (լուսանկարներ) Մարդ ծեծողին պատժելու փոխարեն մեդալ են տալիս Հայաստանում առաջին անգամ ցուցադրվեցին Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ գլուխն ու ձեռքը ՀՀ ՊՆ մի շարք զինծառայողներ են պարգևատրվել 

Ներողություն, իսկ ո՞վ է այս ամենի մեղավորը. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանը վերջին ասուլիսում «հանկարծ» որոշեց սիրազեղուն վերաբերմունք ցուցաբերել առ... Ռուսաստան: Հասկանում ենք, որ անհավատալի կարող է թվալ, ուստի Նիկոլ Փաշինյանի ուղիղ խոսքը կմեջբերենք. «Ես ճիշտ չեմ համարում մեր գործընկեր Ռուսաստանի մասին վատ բառապաշարով խոսելը։ Ես շփվում եմ Վլադիմիր Պուտինի հետ, և մեր աշխատանքային ժանրը փոխադարձ հարգանքն է։ Ես չեմ ընդունում այն բառապաշարը, որը կա Ռուսաստանի նկատմամբ։ Այո, կան խնդիրներ, դրանք պետք է քննարկվեն, բայց մենք չենք կարող նման ձևով խոսել որևէ երկրի, մանավանդ Ռուսաստանի նման երկրի նկատմամբ, որի հետ բարեկամության ու համագործակցության խորը ավանդույթներ ունենք։ Դա պետական մտածելակերպ չէ»:

Իհարկե, սկզբունքորեն սխալ բան չի ասվել, լրիվ ընդհակառակը, սա այն բացառիկագույն դեպքերից է, երբ հնարավոր չէ նրա հետ չհամաձայնել: Բայց... մեկ վայրկյան: Ներողություն, իսկ ո՞վ բերեց-հասցրեց հայ-ռուսական հարաբերությունները ներկայիս վատագույն վիճակին, ո՞վ հասցրեց այն բանին, որ հիմա նման բաներ ասելու անհրաժեշտություն է զգացվում: Ո՞վ է այս վիճակի մեղավորը: Եվ ո՞ւմ է դիմում Նիկոլ Փաշինյանը: Տարիներ շարունակ, երբ բանիմաց ու լրջմիտ մարդիկ զգուշացնում էին Նիկոլ Փաշինյանին ու նրա քպականներին և քպամերձ շրջանակներին (որոնցից շատերն են, ի դեպ, աչքի ընկել հակառուսական ակտիվ դրսևորումներով), որ չի կարելի թշնամական տոն վերցնել Ռուսաստանի հետ հարաբերություններում, որ չի կարելի Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնել, որ չի կարելի այլոց հետ հարաբերություններ կառուցել ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունների հաշվին, անմիջապես հետևում էր փաշինյանական քարոզիչների ագրեսիվ ռեակցիան՝ է՛լ «ռուսուլման», է՛լ ռուսաֆիլ, էլ ռուսամոլ, էլ... եսիմ ինչ:

Ավելին, Փաշինյանի քարոզիչները, ՔՊ-ին շաղկապված ու հենց քպական գործիչներն իբր իրենց ներքաղաքական հակառակորդներին վարկաբեկելու նպատակով պիտակում էին «Ռուսաստանի ագենտ», «Կրեմլի շպիոն» արտահայտություններով: Էլ ավելին՝ անձամբ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի ու ռուսների հանդեպ թշնամանք ու ատելություն էր տարածում՝ բառացիորեն մինչև վերջերս անպատասխանատու հայտարարություններ անելով, թե Ռուսաստանը թշնամաբար է դիրքավորված Հայաստանի ու հայության հանդեպ, Ռուսաստանն է Ադրբեջանին հրահրել, որ հարձակվի Հայաստանի վրա, Ռուսաստանը թշնամու կողմից է և այդպես շարունակ:

Շատ չմանրամասնենք, այդ ամենը ամենօրյա ռեժիմով է եղել, բոլորիս աչքի առջև: Ու հիմա Նիկոլ Փաշինյանը ելնում ու նման բանե՞ր է ասում: Ո՞ւմ է ասում, էլի: Ինքը՝ իրե՞ն: Թե՞ ինչ-որ բան է փոխվել...

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Սպերցյանի դուբլն օգնեց «Կրասնոդար»-ին հաղթանակ տոնել Գազ չի լինիՀայաստանի շախմատի կանանց թիմը ոչ-ոքի ավարտեց մրցախաղը Իսպանիայի հետ «ՊՍԺ»-ն հայտարարություն է տարածել Մբապեի աշխատավարձի բողոքարկման վերաբերյալ Հակոբ Ասլանյանն ուղղագրական սխալով է շնորհավորել Հայաստանի Անկախության տոնը. panorama.am Քիմ Քարդաշյանը խորը բացվածքով սեւ հագուստ է կրել (լուսանկարներ) Մարդ ծեծողին պատժելու փոխարեն մեդալ են տալիս Հայաստանում առաջին անգամ ցուցադրվեցին Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ գլուխն ու ձեռքը ՀՀ ՊՆ մի շարք զինծառայողներ են պարգևատրվել Նոր մանրամասներ` գազալցակայաններից մեկում տեղի ունեցած պայթյունի դեպքից Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը կիսեց միավորը Ուկրաինայի հետ մրցախաղում «Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է քեզ վաճառել Ալիևին». Լապշինը՝ իր ձերբակալման մասինՄեր առջև դրված է ամենօրյա անտրտունջ աշխատանքի պահանջ. Վարդապետյանը շնորհավորել է դատախազներին Իրանի ԱԳ նախարարը ժամանել է ԱՄՆ Ձերբակալվել է ՔՊ-ական գյուղապետԴատախազությունը՝ Լապշինին բերման ենթարկելու մասին Իրանը վճռական է Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու հարցում. ԻԻՀ դեսպանություն Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ՝ Աշտարակում Հայտնի է՝ երբ տեղի կունենա Արտաշես Գեղամյանի հոգեհանգստի և հրաժեշտի արարողությունները Քոլոյանը կարգադրել է ապամոնտաժել ժամացույցները․ News.am Բայկալ լճում 5,8 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Տավուշում փրկարարները կրետների խայթոցից տուժած արշավականներին մոտեցրել են շտապօգնության մեքենային ԱՄՆ-ը Միրզոյան-Բայրամով հանդիպո՞ւմ է նախապատրաստում Նյու-Յորքում Լավագույն օրերը դեռ առջևում են. ԱՄՆ ՄԶԳ-ն շնորհավորել է ՀՀ Անկախության տոնի առթիվ Պարգևատրվել են ՊՊԾ աշխատակիցներ Ինչո՞ւ էին ձերբակալել Լապշինին. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ) Բարի վերադարձ, Դիցուհի․ Փաշինյանը տիկնոջ հետ այցելել է Պատմության թանգարան «Comedy Club»-ը չի փակվում․ շոուն պատրաստվում է 20-րդ եթերաշրջանին Մահացել է Անի ՓահլևանյանըԴոնբաս այցից հետո Մոսկվայում հանդիպեցինք ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հետ. Թևանյան Ավարտվեց ԴՕԿ կուսակցության ժողովը (տեսանյութ)Վստահ ենք, որ ռազմավարական գործընկերությունն էլ ավելի կամրապնդի հարաբերությունները. Վրաստանի ԱԳՆ Ալեքսանդր Լապշինին ազատ են արձակել Անկախությունն ազգային գիտակցություն է, նոր կյանքի կոչնակ. Տեր Նավասարդ արքեպիսկոպոս ԿճոյանՀանձնառու եմ պաշտպանելու և խթանելու քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները․ ՄԻՊ Դիտավորությո՞ւն չէր երկու տարի առաջ այս օրը Հայրենիքի Հայրերի ու Հայրենիքի Մայրերի նկատմամբ ցուցադրական բռնությունը. Ղազարյան Օմանի ԱԳՆ-ն շնորհավորել է Հայաստանի Անկախության տոնը Լապշինին Հայաստանում ասել են՝ իրեն ազատությունից զրկում են Ադրբեջանի պահանջով՝ Արցախ այցելելու համար. Մելիքյան Երևանում 22-ամյա տղամարդը հայտնել է, որ իր վրա ատրճանակով զինված հարձակում է տեղի ունեցել Երևանյան գազալցակայանում պայթյունից տուժած 3 անձանցից 2-ն են հոսպիտալացվել. մանրամասներ Մայր աթոռի միաբանները հոգեհանգստյան կարգ են մատուցել Եռաբլուրում Մալթան Հայաստանի համար հուսալի գործընկեր է Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում․ Վահագն Խաչատուրյանը՝ Մալթայի նախագահին Այսօր Էստոնիան տոնում է Հայաստանի հետ միասին. Մարգուս Ցահքնան՝ Արարատ Միրզոյանին Պաշտպանել ՀՀ անկախությունը՝ հեռու պահելով զիջումներից․ Արամ Ա-ն շնորհավորել է օրվա առիթով Պայթյուն Երևանի գազալցակայաններից մեկում. տուժածներ կան Չնայած բազմաթիվ դժվարություններին՝ մենք դրսևորեցինք ամուր կամք ինքնիշխան երկիր կառուցելու համար Գառնիկ Դանիելյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առթիվ Ալեքսանդր Լափշինին թույլ չեն տվել մտնել Հայաստան Հայ ժողովրդից պահանջվում է բացառիկ համախմբում և ոգու արիություն պաշտպանելու և պահպանելու համար ՀՀ-ի անկախությունը. ՀՅԴ
Ամենադիտված